Ուլուպապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուլուպապ
ԵրկիրԱրցախ Արցախ
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ուլուպապ կամ Ուլուբաբ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։

Աշխարհագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է շրջկենտրոն Ասկերանից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Ասկերանի ու Մարտակերտի շրջանների սահմանագլխին։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն առաջացել է Հասան Ջալալյանների տոհմից սերված խոշոր հողատեր` Ուլի պապի անունից, ի դեպ տվյալ գյուղը նրա նստավայրն է եղել։ Ուլուպապը Արցախի հին բնակավայրերից է։ Մաս­նակիորեն կատարված հետախուզական աշխատանքների ժամանակ քարեդարյան շրջանի մարդու գործունեության հետքեր են արձանագրված ինչպես Արցախի մի շարք գյուղերում, այնպես էլ` Ուլուպապ գյուղի անտառում տեղակայված Պախրայի-կարան քարանձավնե­րում[2]։ 1263 թվականին այստեղ կառուցվել է եկեղեցի, որն այժմ ոչ բարվոք վիճակում է։ 1920 թվականին այստեղ կար 60 տուն, 300 բնակիչ։ Ուլուբաբ գյուղում է ծնվել հայ խորհրդային փիլիսոփա, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԽՄԿԿ անդամ` Հրաչիկ Շաքարյանը։

Ուլուբաբ գյուղի մոտ է գտնվում Սուրբ Գևորգ վանքը, որը նաև երբեմն կոչվում է գյուղի անունով։ Այն կառուցվել է Շահնշահ Աշոտ թագավորի որդու կողմից՝ հայկական տոմարով 712թ.-ին (1263թ.), բայց տարբեր ժամանակաշրջաններում բազմիցս վերակառուցվել է[3]։

Ուլուբաբը Հայրենական մեծ պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմին այս գյուղից մասնակցել է 55 մարդ, զոհվել են 22-ը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]