Ոսկե ծիրան 2010

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ծիրան 2010
Տեսակկինոփառատոնի տարի
ՎայրԵրևան
Կայքgaiff.am/en/

Երևանյան «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոն 2010 թվականին, անցկացվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2010 թվականի հուլիսի 12-18-ը Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոփառատոնն անցկացվել է 2010 թվականի հուլիսի 11-18-ը Երևանում։ Այդ տարվա կինոփառատոնը նվիրվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 90-ամյակին, և այդ պատճառով էլ նրա «Մայրիկ» ֆիլմը բացել է «Ոսկե ծիրան 2010» փառատոնը։ Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո Ալեն Թերզյանի ուղեկցությամբ բեմում հայտնվել է հայ մոր դերակատար Կլաուդիա Կարդինալեն, որն ավելի ուշ պարգևատրվել է Փարաջանովի մրցանակով ու Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ Անրի Վերնոյի հիշատակին նվիրված կինոփառատոնին ներկա են եղել նրա կինը, դուստրը և որդին՝ ֆրանսիացի ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը. վերջինս, իր ելույթի վերջում խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մեջբերել է հոր խոսքը.

Ի՞նչ է նշանակում լինել հայ։ Երբեք չմոռանալ։

Արարողությունը վարել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում «Շնային պատմություններ» կինոնկարի համար «Ոսկե արմավենու ճյուղ-2010» մրցանակի արժանացած ռեժիսոր Սերժ Ավետիքյանը[1]։

Բացման արարողությունից առաջ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի (Երևան) եկեղեցում կատարվել է Հայաստանի խորհրդանիշի՝ ծիրանի ավանդական օծում, ինչից հետո «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և կինոաստղ Կլաուդիա Կարդինալեի մասնակցությամբ բացվել է «աստղերի ծառուղին», որտեղ առաջինը հայտնվել են Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի, Սերգեյ Փարաջանովի ու Անրի Վերնոյի աստղերը[2]։

2010 թվականի կինոփառատոնն ստաշել է շուրջ 500 հայտ աշխարհի 75 երկրներից։ Առաջին անգամ հայտեր են ներկայացվել Հորդանանից, Նիկարագուայից, Կոստա Ռիկայից և այլն։ Ներկայացված աշխատանքներից ընտրվել է 120 ֆիլմ։ Կինոփառատոնը, ինչպես և նախորդ տարիներին, ունեցել է մրցութային ծրագիր՝ խաղարկային ֆիլմերի, վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև հայկական համայնապատկեր։ Աշխատանքները գնահատել է ժյուրիի հինգ կազմեր՝ միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական, հայկական համայնապատկեր, ինչպես նաև Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի և Էկումենյան ժյուրիները[2]։

Կինոփառատոնի օրերին նշվել են ռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան 85-ամյակը, դերասաններ Մհեր Մկրտչյանի և Խորեն Աբրահամյանի 80-ամյակները, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակը, Արմեն Ջիգարխանյանի 75-ամյակը և կանադահայ ռեժիսոր, փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանի 50-ամյակը։ Առաջին անգամ «Ոսկե ծիրան» կիոփառատնն ուղեկցվել է ջազային համերգով, որին մասնակցել են հայկական խմբեր[2]։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Երևանում հայ և թուրք երիտասարդ կինոռեժիսորների մասնակցությամբ իրականացվել է «Եկեք ֆիլմեր նկարահանենք միասին» ծրագիրը։ Այն ենթադրում է ստեղծել հայ-թուրքական համատեղ կարճամետրաժ ֆիլմեր։ Ծրագիրն իրականացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Ստամբուլի «Անադոլու Կյուլտուրե» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում ոմբողջական ֆինանսավորում են ստացել Դիանա Կարդումյանի «Գալաթե» նախագիծը, որ պատմում է Ստամբուլում տեղի ունեցող մի տեսարանի մասին, և Գոռ Բաղդասարյանի «Հարևաններ» նախագիծը, որ նվիրված է սահմանամերձ երկու գյուղերի (հայկական և թուրքական) կյանքին։ Թուրքական կողմից ամբողջական ֆինանսավորում է ստացել ռեժիսոր Գյուլենգյուլ Անթինտաշի «Մի՛ կորցրեք երեխաներին» նախագիծը, որը պատմում է Ստամբուլում գտնվող հայկական մանկական ճամբարի մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-թուրքական համատեղ ֆիլմերը ցուցադրել 2011 թվականին Ստամբուլում և Երևանում անցկացվող միջազգային կինոփառատոնների ընթացքում։ Թուրք կինոռեժիսորներ Մուժդե Արսլանն ու Այթար Դեմիրթասը ծրագրի ընթացքում պետք է նկարահանեին ֆիլմ հայ աղջիկների մասին, որոնք առևանգվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ապա բռնի ամուսնացվել թուրքերի հետ, ինչպես հայտարարել է Արսլանը.

Այդ կանայք հետագայում վախենում էին խոստովանել, որ նրանք հայ են։ Իմ «Անհավատների աղջիկները» ֆիլմում ես փորձում եմ փոխանցել նրանց ողբերգական ճակատագիրը։ Դա դժվար կլինի, քանի որ այդ կանայք արդեն կենդանի չեն։ Եվ նրանց պատմությունը կարելի է իմանալ ու վերականգնել միայն նրանց սերունդների պատմություններից[3]։

Ըստ Այթար Դեմիրթասի՝ նա ուզում է ֆիլմ նկարահանել, որպես երկար տարիներ Թուրքիայում արգելված թեմաները վերջապես բարձրաձայնվեն.

Իմ Ասինե տատիկը եղել է հայ, որին բռնի ամունացրել են իմ պապի հետ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Այս պատմությունը ես իմացել եմ ոչ վաղ անցյալում, և շատ էի զարմացել նրանից, որ ես ունեմ հայկական արմատներ[3]։

Փառատոնի հյուրերի թվում են եղել հայկական ծագմամբ աֆրոամերիկացի ռեժիսորներ Ալեն և Ալբերտ Հյուզ եղբայրները, որոնց «Եղիայի գիրքը» ֆիլմը, որն ընդգրկվել է 2010 թվականի ամերիկյան կինովարձույթի լավագույն տասը ֆիլմերի ցանկում, ցուցադրվել է Երևանում։ Եղբայրներից մեկի խոստովանմամբ՝

Իմ հարզատների համար իմ այցելությունը Հայաստան նշանակում է նույնը, ինչ ուխտագնացությունը Երուսաղեմ։

Փառատոնի անցկացման օրերին հայտնի կինոռեժիսորները հասցրել են այցելել Հայաստանի մի շարք պատմամշակութային հուշարձաններ։ Խոսելով իր հայ մոր մասին՝ եղբայրներիցց մեկը նշել է, թե չնայած նրան, որ նա չի կարողացել իրենց սովորեցնել հայերեն, ինքը եղբոր հետ Սուրբ ծնունդը նշում են մոր հարազատների հետ հայկական ավանդույթներով, և հենց մայրն է խրախուսել երեխաների սերն արվեստի նկատմամբ[4]։ Ալեն Հյուզին այնքան են գրավել Հայաստանն ու հայկական հյուրասիրությունը, որ նա խոստացել է նորից այցելել Հայաստան, ինչպես նաև ասել է, որ պատրաստվում է Հայաստանում իր համար կին գտնել[5]։

Հայկական ծագմամբ բրազիլացի ռեժիսոր Լեոն Կակովը (Լեոն Շատարևյան), նշելով «Ոսկե ծիրանի» բազմազանությունը, հայտարարել է, որ ծրագրում է ցուցադրել հայկական կինոյի հետահայաց ցուցադրություն Սալ Պաուլոյի ամենամյա կինոփառատոնի շրջանակներում, որի նախագահն է ինքը[6]։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում՝ 2010 թվականի հուլիսի 15-ին, պետական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սոկորսկին, որը հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում ունեցած իրենց ներդրման համար «Bene Merito» պատվո նշանով պարգևատրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանին[7]։ Նույն օրը հայկական ծագմամբ ֆրանսիացի հայտնի կինոգործիչ, պրոդյուսեր Ալան Թերզյանի առաջարկով որոշվել է ստեղծել ամբողջ աշխարհից հայկական ծագմամբ կինոգործիչների ասոցիացիա[8]։ VII կինոփառատոնն առանձնացել է նաև նրանով, որ փառատոնում ավելացվել են երկու մրցանակներ՝ Հրանտ Մաթևոսյանի անվան և Բրիտանական խորհրդի[9]։

2010 թվականի հուլիսի 16-ին կինոփառատոնում ներկայացվել է վրացի լուսանկարիչ Յուրի Մեչետովի «Սերգեյ Փարաջանով։ Երկխոսության ժամանակագրություն» ֆոտոալբոմը, որում ներառված են 2096 նկարներ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի 12 տարիներից[10]։

«Երևանյան պրոմիերաներ» նախագծի շրջանակներում ցուցադրվել են Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր Սեմիհ Կապլանօղլուի «Մեղր», լեհ հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Փոխադարձ այց», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար վեց» և տարբեր երկրներից հայտնի ռեժիսորների այլ աշխատանքներ։ Կինոփառատոնի օրերին անցկացվել են մի շարք մրցույթներ, թրեյնինգներ ու վարպետության դասեր այնպիսի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են Քլեր Դենին, Ստանիսլավ Գովորուխինը և Թեոդորոս Անգելոպուլոսը[11]։

«Հայկական համայնապատկեր» ծրագրում ցուցադրվել է նաև ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի մեծ աղմուկ հանած «Արարատից Սիոն» ֆիլմը[12]։ Յոթերորդ կինոփառատոնում սահմանվել է «Իր գործի վարպետին» մրցանակը, որը շնորհվում է հայտնի ռեժիսորի, որ իր գործի ճանաչված վարպետ է։ Մրցանակը ծիրանի ձևով արծաթե արձանիկ է[13]։

Կինոփառատոնը փակվել է 2010 թվականի հուլիսի 18-ին Սերժ Ավետիքյանի «Շնային կղզի» անիմացիոն ֆիլմով, որը նույն թվականին արժանացել էր Ոսկե արմավենու ճյուղի Կաննի կինոփառատոնում[14]։

Փառատոնի հյուրերը «Ոսկե ծիրանի» մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե ծիրանը» միակ բեղմնավոր փառատոնն է աշխարհում[14]։
- Ֆրիդիկ Թոր Ֆրիդրիքսոն
Ես երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր սնուցել են այս գեղեցիկ պտուղը՝ «Ոսկե ծիրանը»[14]։
- Արմեն Մեդվեդև
Փառատոնը շատ է մեծացել... Նրա առանձնահատկությունն այն է, որ այն չի կարող զարգանալ որպես Անդրկովկասի տարածաշրջանային փառատոն՝ հարևանների հետ շատ բարդ հարաբերությունների պատճառով։ Նրա տեխնոլոգիան տարածաշրջանային-էթնիկ փառատոնն է, երկրագնդի բոլոր անկյուններից եկած հայերի փառատոն։ Սակայն լավ է, որ այն չի սահմանափակվում հայկական թեմատիկայով, այլ վերածվում է միջազգային լավ փառատոնի[15]։
- Կիրիլ Ռազլոգով

Կլաուդիա Կարդինալեն, գնահատելով փառատոնը, նշել է, որ հայկական փառատոնն իրեն շատ է դուր եկել.

…Այն լավ կազմակերպված է, հյուրերին ընդունում են շատ ջերմ, միակ խնդիրը ուժեղ տապն է։ Հայաստանում ինձ շատ գրքեր նվիրեցին երկրի մշակույթի և ավանդույթների մասին, և երբ ես գնամ Ֆրանսիա, ես անպայման կկարդամ դրանք։ Ես նաև կդիտեմ հայկական ֆիլմերը, որոնցից մի քանիսը կարողացա դիտել փառատոնի ընթացքում[16]։

Փարաջանովի անվան մրցանակ «համաշխարհային կինեմատագրաֆում ունեցած ներդրման» համար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վարպետ» մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի ժյուրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հայկական համայնապատկեր» անվանակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ անվանակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկումենյան ժյուրիի մրցանակ անվանակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի հաղթողներ և մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն խաղարկային ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրան պրի - Ոսկե ծիրան

Ժյուրիի հատուկ մրցանակ – Արծաթե ծիրան

Լավագույն վավերագրական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրան պրի - Ոսկե ծիրան

Ժյուրիի հատուկ մրցանակ – Արծաթե ծիրան

«Հայկական համայնապատկեր» լավագույն ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրան պրի - Ոսկե ծիրան

Ժյուրիի հատուկ մրցանակ – Արծաթե ծիրան

Ժյուրիի հատուկ հիշատակում

Այլ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ

Էկումենյան ժյուրիի մրցանակ

Ժյուրիի հատուկ դիպլոմ

  • Ռուսաստան «Ինչպես ես անցկացրի այս ամառը (ռուս.՝ «Как я провел этим летом») – Ալեքսեյ Պոպոգրեբսկի (Ռուսաստան)

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ

Բրիտանական խորհրդի մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Время новостей // Ольга Шервуд // «Армяне, которые не одиноки» // N°127 21 июля 2010
  2. 2,0 2,1 2,2 panorama // В Ереване стартовал международный кинофестиваль «Золотой абрикос» //12.07.2010
  3. 3,0 3,1 «Золотой абрикос» примирит турок и армян
  4. Новости — Армения // Известные афроамериканские режиссёры армянского происхождения, братья Хьюзы, будут участвовать в 8-м кинофестивале «Золотой абрикос» в Ереване // 17.07. 2010
  5. Еркрамас // Абрикосовые итоги «Золотого абрикоса»(չաշխատող հղում) 17 июля 2010
  6. Новости — Армения // Бразильский продюсер планирует организовать ретроспективу армянских фильмов на фестивале в Сан-Пауло // 17.07. 2010
  7. Новости — Армения // Замглавы МИД Армении и худрук фестиваля «Золотой абрикос» награждены почетным знаком МИД Польши // 15.07.2010
  8. Новости — Армения // У армянских кинематографистов появится своя ассоциация // 15.07.2010
  9. PanARMENIAN // Армению на кинофестивале фестивале в Бристоле представит «Лернаван» Марата Саркисяна // 19 июля 2010
  10. Новости — Армения // Фотоальбом «Сергей Параджанов. Хроника диалога» представлен армянской публике // 16.07.2010
  11. PanArmenian // 7-й «Золотой абрикос» посвящён юбилеям известных деятелей кино // 25 июня 2010
  12. Золотой абрикос откроет Серж Аведикян
  13. PanARMENIAN //На открытии фестиваля «Золотой абрикос» будет присутствовать Клаудия Кардинале // 25 июня 2010
  14. 14,0 14,1 14,2 PanARMENIAN // Фридрик Тор Фридриксон: «Золотой абрикос» — единственный плодоносящий фестиваль в мире // 19 июля 2010
  15. Кино-Театр // Фестивальная колонка -«Золотой абрикос»
  16. Радио Армении // Клаудия Кардинале: Я играла с самыми привлекательными актёрами мира, но ни разу не попала в их ловушку Արխիվացված 2011-03-18 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]