Արման Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Երիցյան
Ծնվել է1975[1]
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (2000)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր և կինոռեժիսոր
IMDbID ID 3771430

Արման Երիցյան (1975[1]), հայ ռեժիսոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ Ռուսաստանի հանրային հեռուստատեսությունում եղել է «Դարի հերոսները» փաստագրական շարքի ռեժիսորը։ Մրցանակակիր ֆիլմերի՝ «Բաց երկնքի տակ», «Ողջույն, Ֆելլինի» հեղինակ է։ Նկարահանել է նաև սոցիալական հոլովակներ։ Աշխատել է Monarch Films-ում, Ինտերնյուզ Հայաստանում, Russian Today և այլ հայկական հեռուստաալիքներում։

Ժյուրիի անդամ է եղել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, Banff World Media փառատոնում, Russia Documentary կինոփառատոնում, Saratov Sufferings միջազգային վավերագրական կինոփառատոնում, Message to Man միջազգային կինոփառատոնում և Հարավային Կովկասի երիտասարդ վավերագրող կինոռեժիսորների ֆորումում[2]։

2007 թվականից համագործակցում է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ։

Պետք է որսորդի պես համբերատար լինել։ Վավերագրական ֆիլմերում ռեժիսորի մասնագիտական առաջին կոչումը համբերատարությունն է։ Եթե համբերատար չեղար, ոչնչի չես հասնի։ Պետք է նաև աննկատ լինես, համբերես, մինչև նրանք կբացվեն, քեզ կվստահեն իրենց գաղտնիքները։ Բայց դու էլ քո հերթին ազնիվ պիտի լինես ու նրանց բոլոր գաղտնիքները չհրապարակես։
- Արման Երիցյան[3]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ տարի
Վերջ 2003
Ուզում եմ ասել 2003
Բաց երկնքի տակ 2005
Ողջույն, Ֆելլինի 2006
Արամ Խաչատրյան 2007
Հայաստանի վերջին լարախաղացը 2010
Donkeymentary 2012
Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է 2014
Մեկ, երկու, երեք... 2015

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Արման Երիցյանի Մեկ, երկու, երեք... ֆիլմը Ոսկե ծիրան Երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում որպես լավագույն վավերագրական ֆիլմ արժանացել է Ոսկե ծիրան մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. «Մեկ, երկու, երեք…». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  3. «Տարեց մարդիկ ընդամենը մի բան են ուզում մեզնից».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]