Պատրիկ Մալաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Մալաքյան
Ծնվել էօգոստոսի 27, 1963(1963-08-27) (60 տարեկան)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, ռեժիսոր, սցենարիստ և դերասան
IMDbID ID 0538883

Պատրիկ Աշոտի Մալաքյան (1963, օգոստոս 28, Ֆրանսիա), հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, Մարսելի հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ[1]։ Անրի Վերնոյի որդին[2][3]։

Պատրիկ Մալաքյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախաձեռնել է ճամփորդություն՝ Մարսելից մոտոցիկլով անցնելով եվրոպական որոշ երկրներ՝ հասել է Թուրքիա, եղել հոր ծննդավայրում՝ Ռոդոսթոյում, ապա Արևմտյան Հայաստանով մտել Հայաստան։

Պատրիկ Մալաքյանը ծնվել է Անրի Վերնոյի և Ֆրանսուազ Բոնոյի ընտանիքում։ Մանկության տարիներին կրել է Վերնոյ ազգանունը, իսկ երբ չափահաս է դարձել, փոխել է Մալաքյանի։ Քույրը՝ Սոֆին, մասնագիտությամբ անասնաբույժ է։ Պատրիկը մարկետինգի և հասարակության հետ կապերի (PR) ոլորտում գիտական աստիճան ստանալուց հետո իրեն նվիրել է կինոարվեստին։ Սկզբում աշխատել է ռեժիսորի երկրորդ օգնական, հետագայում՝ առաջին։ Պատրիկը ինքնուրույն ինը ֆիլմ է նկարահանել, իսկ որպես ռեժիսորի օգնական մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի, այդ թվում նաև Անրի Վերնոյի ֆիլմերի ստեղծմանը։ Պատրիկ Մալաքյանը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ)-ի Մարսելի մասնաճյուղի նախագահն է։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինչու՞ է մայրիկը իմ անկողնու մեջ» (1994), Pourquoi maman est dans mon lit ?[4]
  • «Տարօրինակները 1» (2008), Les toqués 1
  • «Տարօրինակները 2» (2009), Les toqués 2
  • «Պահապան հրեշտակ Ժոզեֆինը» սեզոն (2003),Joséphine, ange gardien,saison (2003)
  • «Պահապան հրեշտակ Ժոզեֆինը» սեզոն (2007),Joséphine, ange gardien,saison (2007)
  • «Պահապան հրեշտակ Ժոզեֆինը» սեզոն (2008), Joséphine, ange gardien, saison (2008)
  • «Աստեղային որսորդները» (2000), Starhunter, (2000)
  • «Տեղաշարժ» (1998), Changement de cap (1998)[5]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պողոս Նուբար» մեդալ (2016)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://life.tert.am/am/news/2016/06/09/anri-verno-balet/10004(չաշխատող հղում)
  2. «Պատրիկ Մալաքյան – կյանքի պատմություն, որն արժե կարդալ». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Պատրիկ Մալաքյան. «Հայրիկի փոխարեն նրան Անրի անվանելն իմ առաջին դժվարությունն էր» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. https://fr.wikipedia.org/wiki/Pourquoi_maman_est_dans_mon_lit_%3F
  5. http://www.programme-tv.net/biographie/6454-malakian-patrick/
  6. https://www.aravot.am/2016/06/28/709211/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]