Սուսաննա Հարությունյան
Սուսաննա Հարությունյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 15, 1963[1] (62 տարեկան) |
| Ծննդավայր | Կարճաղբյուր, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Մասնագիտություն | գրող |
| Քաղաքացիություն | |
| Սուսաննա Հարությունյան Վիքիդարանում | |
Սուսաննա Հարությունյան (փետրվարի 15, 1963[1], Կարճաղբյուր, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի թիվ 159 դպրոցը, ապա՝ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին՝ «Երբ ես հեքիաթ էի» պատմվածքը տպագրվել է 1974 թվականին «Պիոներ կանչ» թերթում։ Դպրոցական տարիներին հաճախել է«Շավիղ» մանկապատանեկան գրական խմբակը։ Նրա «Լուրեր կյանքից» և «Խոսքը աշնան մասին է» ժողովածուներն արժանացել են գրական մրցանակների։ 2010 թվականին «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակը՝ Համաշխարհային կոնգրեսի, Ռուսահայերի միության, Հայաստանի գրողների միության՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակին։ Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, ադրբեջաներեն, վրացերեն, արաբերեն, հունարեն, ղազախերեն և այլ լեզուներով։ Տպագրվել են «Դռուժբա Նարոդով», «Լիտերատուրնայա Գազետա», «Զվեզդա», «Յուժնիյ Կավկազ» և այլ օտարալեզու հանդեսներում։ «Ներդաշնակությունը» պիեսը թարգմանվել է պարսկերեն, բեմադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունում[2]։
2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ռումինիայի մայրաքաղաքում մասնակցել է TANDEM ծրագրին։[3]
2023թ․ Ֆրանկֆուրտի գրքի փառատոնում, Լայպցիգ,Մյունխեն և Բեռլին քաղաքներում կայացել են հեղինակի՝ ԱԳՌԱՎՆԵՐԸ ՆՈՅԻՑ ԱՌԱՋ վեպի գերմաներեն գրքի շնորհանդեսները։[1]
2024թ․ նոյեմբերին մասնակցել է Փարիզի Un Week-End A L'Est հայկական մշակույթի փառատոնին, որի շրջանակներում կայացել է հեղինակի՝ ԱԳՌԱՎՆԵՐԸ ՆՈՅԻՑ ԱՌԱՋ վեպի ֆրանսերեն գրքի շնորհանդեսը(հրատարակիչ՝ Les Argonautes Éditeur ), մասնակցել է ընթերցողների հետ հանդիպումների, քննարկումների։
2025թ․ մասնակցել է Ֆրանսիայի Նանսի քաղաքի գրքի փառատոնին, մասնացել պանելային քննարկումներ, ընթերցումների, հանդիպումների։
2025թ․ գերմանա-ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ցուցադրել է փոքրիկ վավերագրական ֆիլմ՝ ԱԳՌԱՎՆԵՐԸ ՆՈՅԻՑ ԱՌԱՋ վեպում նկարագրված՝ հեղինակի ծննդավայր գյուղի և վեպի հերոսների ժառանգների մասին։
2012 թ․ «Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ հիմնել է արձակագիրների «Կայրան» ակումբը և համանուն գրական հանդեսը, որի խմբագիրն է։ 2015 թ․ «Կայրան» գրական ակումբը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Անդին» հանդեսը հիմնել և անցկացնում են դպրոցահասակ երեխաների «Հասկեր» գրական ստեղծագործությունների ամենամյա մրցույթը, հրատարակում «Հասկեր» ժողովածուն։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հավերժությունը - պատմվածքներ, Երևան, 1996 թ.
- Դարավերջի երկուշաբթին- պատմվածքներ, Երևան, 2002 թ.
- Լուրեր կյանքից-վիպակներ և պատմվածքներ, Երևան, 2006 թ.
- Ժառանգաբար փոխանցվող գարուն- պատմվածքներ, Երևան, 2007 թ.
- Խոսքը աշնան մասին է- վիպակ և պատմվածքներ, Երևան, 2009 թ.
- Քարտեզ առանց ցամաքի և ջրերի- վիպակ և պատմվածքներ,Երևան, 2010 թ.
- Խմբանկար մեռյալներով և անմահներով- վիպակներ, պատմվածքներ, Երևան, 2013 թ․
- «Ագռավները Նոյից առաջ» - ժողովածու՝ վեպ, պատմվածքներ[4], Երևան, 2015 թ․
- «Անհաշտ վեպեր» - վիպակներ, Երևան, 2018 թ.
- «Երկրորդ կիրակին ներառյալ» - պատմվածքներ, Երևան, 2018 թ.
- «Ագռավները Նոյից առաջ»- վեպ, Երևան,
- «Անդրանիկի վերջին ձին» վեպ, Երևան, 2023թ․
- «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքներ և վիպակներ, Երևան, 2024թ․
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակ «Լուրեր կյանքից» ժողովածուի համար, 2006 թ․
- Հայաստանի գրողների միության Դերենիկ դեմիրճյանի անվան մրցանակ «Խոսքը աշնան մասին է»ժողովածուի համար, 2008 թ․
- Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուի համար, 2016[5]
- Հայաստանի նախագահի 2015 թվականի մրցանակ «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար, 2016[6]
- Պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» Հուշամեդալով, 2014 թ․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2078
- ↑ «Սուսաննա Հարությունյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Six Fellows in TANDEM Translation Residences at New Europe College, Bucharest : NEC». nec.ro. Վերցված է 2025 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուի առցանց տարբերակը
- ↑ «Մտավորականը մեր երկրում նույն պրոբլեմները ունի, ինչ որ ծանր հաշմանդամություն ունեցողը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Սուսաննա Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.