Մասնակից:Gevorg Ghazaryan/ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ցանկ
1-ից 100 (1946-1953)
101-ից 200 (1953-1965)
201-ից 300 (1965-1971)
301-ից 400 (1971-1976)
401-ից 500 (1976-1982)
501-ից 600 (1982-1987)
601-ից 700 (1987-1991)
701-ից 800 (1991-1993)
801-ից 900 (1993-1994)
901-ից 1000 (1994-1995)
1001-ից 1100 (1995-1997)
1101-ից 1200 (1997-1998)
1201-ից 1300 (1998-2000)
1301-ից 1400 (2000-2002)
1401-ից 1500 (2002-2003)
1501-ից 1600 (2003-2005)
1601-ից 1700 (2005-2006)
1701-ից 1800 (2006-2008)
1801-ից 1900 (2008-2009)
1901-ից 2000 (2009-2011)
2001-ից 2100 (2011-2013)
2101-ից 2200 (2013-2015)
2201-ից 2300 (2015-2016)
2301-ից 2400 (2016-2018)
2401-ից 2500 (2018-2019)
2501-ից 2600 (2019-ներկա)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, պաշտոնական փաստաթուղթ, որն ընդունվում է Անվտանգության խորհրդի 15 անդամների՝ Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր մարմիններից մեկի կողմից[1]։ Ընդունվում է խորհրդի անդամների քվեարկության ճանապարհով։ Բանաձևն ընդունվում է պայմանով, որ նրա օգտին քվերակում են ավելի քան 9 անդամ (Խորհրդի 15 անդամներից) և ընդ որում Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից (Մեծ Բրիտանիա, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) որևէ մեկը պետք է դեմ քվեարկված չլինի[2]։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դահլիճը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կարող են վերաբերվել ՄԱԿ-ի ներկայիս գործունեությանը (օրինակ՝ Միջազգային դատարանի անդամների ընտրություն), բայց ավելի հաճախ ընդունվում են միջազգային վեճերի խաղաղ թույլատրման ապահովման Անվտանգության խորհրդի աշխատանքի շրջանակներում։ Անտանգության Խորհրդի բանաձևերի կողմից կարող են մտցվել պատժամիջոցներ՝ ուղղված անվտանգությանն ու խաղաղության վերականգնմանը։ Հիմնականում բանաձևով կարող են ռազմական միջոցներ թույլատրվել պետություն-խախտողի նկատմամբ, սահմանվել միջազգային տրիբունալներ, սահմանվել խաղապահ ուժերի մանդաթներ, սահմանափակող միջոցներ կիրառվել առանձին անձնանց նկատմամբ։ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Կազմակերպության անդամները համաձայնվում են ենթարկվել Անվտանգության խորհրդի որոշումներին և իրականացնել դրանք[3][4]։

Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներն են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (որը 1971 թվականին փոխարինել է Չինաստանի հանրապետությանը), Ֆրանսիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (որը 1991 թվականին փոխարինել է Խորհրդային Միությանը), Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները[5][6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. See ICJ Advisory Opinion, Reparation for Injuries Suffered in the Service of the United Nations «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-22-ին. Վերցված է 2014-11-19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. See Repertoire Of The Practice Of The Security Council, introductory note regarding the contents and arrangement of Chapter VIII [1]
  3. See page 5, The Repertory of Practice of United Nations Organs, Extracts Relating to Article 25 [2]
  4. See Note 2 on page 1 of Sup. 6, vol. 3, Article 24
  5. «Current Members». United Nations Security Council. Վերցված է 2016-09-16-ին.
  6. «The UN Security Council». unfoundation.org. United Nations Foundation. Վերցված է փետրվարի 17, 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր Կատեգորիա:Միջազգային իրավունք