Կառլ Մարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կ. Մարքսից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարքս (այլ կիրառումներ)
Picto Info sciences exactes.png
Կառլ Մարքս
Karl Marx
Karl Marx 001.jpg
Ծնվել է մայիսի 5, 1818({{padleft:1818|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2][3]
Տրիր, Պրուսիայի թագավորություն[4][5][3]
Մահացել է մարտի 14, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}})[6][1][2] (64 տարեկանում)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Գերեզման Հայգեյթ գերեզմանատուն[6]
Բնակության վայր(եր) Լոնդոն, Տրիր, Բեռլին և Փարիզ[3]
Քաղաքացիություն statelessness
Flag of Prussia (1892-1918).svg Պրուսիայի թագավորություն
Ազգություն հրեա և գերմանացի
Դավանանք աթեիզմ
Մասնագիտություն տնտեսագետ, լրագրող, պատմաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, հեղափոխական և բանաստեղծ
Հաստատություն(ներ) Neue Rheinische Zeitung և Հռենոսյան թերթ
Գործունեության ոլորտ տնտեսագիտություն, Հասարակագիտություն և փիլիսոփայություն
Անդամակցություն International Workingmen's Association
Ալմա մատեր Բոննի համալսարան[3], Ենայի համալսարան, Հումբոլդտի համալսարան և Gimnasium Real Frederick William III[3]
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[7]
Գիտական ղեկավար Bruno Bauer
Ազդվել է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[3]
Ամուսին(ներ) Ժեննի Մարքս[6][3]
Երեխա(ներ) Էվելինգ Մարքս, Լոնգե Մարքս, Լաֆարգ Մարքս և Edgar Marx
Հայր Հայնրիխ Մարքս[3]
Մայր Հենրիետե Պրեսբուրգ
Ստորագրություն
Karl Marx Signature.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Karl Marx Վիքիպահեստում

Կարլ Մարքս (անգլ.՝ Karl Marx, մայիսի 5, 1818({{padleft:1818|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2][3], Տրիր, Պրուսիայի թագավորություն[4][5][3] - մարտի 14, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}})[6][1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ։

Ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում։ 1830-1835 թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, 1835-1841 թվականներին ՝ նախ՝ Բոննի, ապա՝ Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում։ Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին։

Աշխատանքային ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

1841 թվականին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1842 թվականից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր։ 1843 թվականի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել։ Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը։ Մարքսը տեղափոխվել է Փարիզ. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝ Ֆրիդրիխ Էնգելսի, Հայնրիխ Հայնեի և ուրիշների հետ։ 1844 թվականից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը։ 1845 թվականի փետրվարին ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը։ 1848-1849 թվականներին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1848 թվական)։

Փետրվարյան հեղափոխության ժամանակ և դրանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Marx color.jpg

1848 թվականի փետրվարյան հեղափոխության սկզբին Մարքսն արտաքսվել է Բելգիայից. վերադարձել է Փարիզ, ստեղծել Կոմունիստների միության նոր կենտկոմ, ընտրվել նախագահ։ Մարտյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Գերմանիա՝ մասնակցելու այնտեղ սկսված ապստամբությանը։ 1848-1849 թվականներին Մարքսի խմբագրությամբ Քյոլնում լույս է տեսել «Նոր հռենոսյան լրագիրը»։ 1849 թվականի մայիսին Մարքսն արտաքսվել է Գերմանիայից. ընտանիքով մեկնել է Փարիզ, ապա հաստատվել Լոնդոնում և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը։ 1864 թվականին Լոնդոնում Մարքսը հիմնադրել և ղեկավարել է (1864-1876 թվականներին) Բանվորների միջազգային ընկերությունը (հետագայում՝ Առաջին ինտերնացիոնալ)՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը), որը 1876 թվականին լուծարվել է։

Մարքսի աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականին Համբուրգում լույս է տեսել Մարքսի գլխավոր աշխատության՝ «Կապիտալի» 1-ին հատորը (2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո)։ Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին։ Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է։ Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը։

Marx8.jpg

1840-ական թվականների կեսերին նա իդեալիզմի և հեղափոխական ժողովրդավարության գաղափարներից անցել է մատերիալիզմին ու կոմունիզմին։ Մշակել է պատմության մատերիալիստական ըմբռնման (պատմական մատերիալիզմ) սկզբունքները, հավելյալ արժեքի տեսությունը, ուսումնասիրել կապիտալիզմի զարգացման ընթացքը և առաջ քաշել նրա անկման, պրոլետարական հեղափոխության հետևանքով կապիտալիզմից կոմունիզմին անցման անխուսափելիության դրույթը։ Այդ ամենի հանրագումարը փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ամբողջական ուսմունք է, որը հետագայում կոչվել է մարքսիզմ և արագ տարածվել ու մեծ ազդեցություն է թողել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի սոցիալ-հասարակական մտքի զարգացման վրա, դարձել է նաև պրոլետարիատի գաղափարախոսությունը։ Մարքսը գրել է նաև «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» (1844 թվական), «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջ» (1844 թվական), «Սուրբ ընտանիք» (1845 թվական), «Գերմանական գաղափարախոսություն» (1845-1846 թվականներ, վերջին երկուսը՝ Էնգելսի հետ), «Փիլիսոփայության աղքատությունը» (1847 թվական), «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-1850 թվականներ» (1850 թվական), «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» (1852 թվական), «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» (1871 թվական), «Գոթայի ծրագրի քննադատությունը» (1875 թվական) աշխատությունները։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Marx5.jpg

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թվական) հետո Վլադիմիր Լենինը մարքսիզմը մշակել և ծառայեցրել է կոմունիստական ամբողջատիրությանը։ Մարքսիզմի այդ տարբերակը հետագայում կոչվել է մարքսիզմ-լենինիզմ։

Մարքսի մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքսի աշխատությունների հայերեն թարգմանությունների առաջին փորձերն արվել են 1880-ական թվականներին։ 1904 թվականին Ժնևում, Ստեփան Շահումյանի և Միքայել Մանուչարյանի թարգմանությամբ, լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հրատարակվել են Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուներ և առանձին աշխատություններ (131 անուն)։ Մարքսի անունով կոչվել են քաղաքներ, կենտրոնական փողոցներ ԽՍՀՄ-ում և ԳԴՀ-ում։ Տրիրում գործում է Կարլ Մարքսի թանգարանը։ Մարքսին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել ԽՍՀՄ գրեթե բոլոր քաղաքներում (առաջինը՝ Պենզայում, 1918 թվականին)։ 1933-1991 թվականներին Կարլ Մարքսի անունով կոչվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որի առջև տեղադրված էր նրա կիսանդրին, և փողոց Երևանի կենտրոնում (այժմ՝ Մովսես Խորենացու անվան)։[8] Արտաշատում առ այսօր կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Կարլ Մարքսի անունով։ Նույն փողոցի վրա գործում է նաև «Մարքսի շաուրմա» անունով շաուրմայանոց։[9]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118578537 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Gemkow H. Carlos Marx. Biografía completa
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Маркс Карл // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 https://www.marxists.org/archive/marx/bio/marx/eng-1869.htm
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 The Sydney Morning Herald Sydney: Fairfax Media, 1954. — ISSN 0312-6315
  7. http://data.bnf.fr/ark:/12148/cb11914934t
  8. Երևան քաղաքի փողոցների, պողոտաների, նրբանցքների, փակուղիների, անցուղիների, հրապարակների, զբոսայգիների, թաղամասերի նոր ու նախկին անուններ (սկսած 1990 թվականից)
  9. Armtimes. Մարքսի շաուրմա և Մարքսի փողոց՝ Արտաշատում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]