Հռենոսյան թերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Հռենոսյան թերթ» գերմ.՝ «Rheinische Zeitung fur Politik, Handel und Gewerbe», «Հռենոսյան թերթ քաղաքականության, առևտրի և արվեստի հարցերով», ամենօրյա գերմանական լրագիր։ Հիմնադրել են պրուսական կառավարությանն ընդդիմադիր լիբերալ բուրժուազիայի ներկայացուցիչները։ Հրատարակվել է Քյոլնում, 1842 թվականի հունվարի 1-ից մինչև 1843 թվականի մարտի 31-ը։ 1842 թվականի ապրիլից թերթին աշխատակցել է Կ. Մարքսը, որը 1842 թվականի հոկտեմբերից դարձել է նրա խմբագիրը։ «Հռենոսյան թերթ»-ում Մարքսը հրատարակեց մի շարք հոդվածներ, որոնք նշանավորեցին նրա անցումը իդեալիզմից դիալեկտիկական մատերիալիզմին և հեղափոխական դեմոկրատիզմից՝ կոմունիզմին։ Թերթին աշխատակցել է նաև Ֆ. էնգելսը։ Շնորհիվ Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի, «Հռենոսյան թերթ» ընդունեց որոշակի հեղափոխական-դեմոկրատական բնույթ, որի պատճառով ենթարկվեց պրուսական կառավարության հետապնդումներին։ Դրա հետևանքով սկզբում թերթի խմբագրությունից հեռացավ (1843 թվականի մարտի 17-ին) Կ. Մարքսը, ապա փակվեց նաև թերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 595 CC-BY-SA-icon-80x15.png