Jump to content

Էմիլիա-Ռոմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիա-Ռոմանիա
Emilia-Romagna
flag of Emilia-Romagna? Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակՄարզ
Մտնում էԻտալիա
ՎարչկենտրոնԲոլոնիա
ԲԾՄ211 մետր
Օրենսդրական մարմինLegislative Assembly of Emilia-Romagna?
Հիմնական լեզուիտալերեն
Բնակչություն (31.12.2013)
4 446 354 (7-րդ տեղ)
Խտություն198,08
Տարածք22 447  (6-րդ տեղ)
Սահմանակցում էՎենետո, Լոմբարդիա, Պիեմոնտ, Լիգուրիա, Տոսկանա և Մարկե
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդIT-45
Անվանված էRomagna? և Emilia?
regione.emilia-romagna.it

Էմիլիա-Ռոմանիա (իտալ.՝ Emilia-Romagna, էմիլ.-ռոմ.՝ Emégglia-Rumâgna), մարզ Իտալիայում։ Տարածությունը 22 447 կմ² է։ Բնակչությունը կազմում է 4 446 354 մարդդ։ Այս ցուցանիշով այն զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Բնակչության խտությունը 198,08 մարդ/կմ² է։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիա-Ռոմանիան տարածվում է Ադրիատիկ ծովից արևելք՝ Ապենինյան լեռներով՝ չհասնելով Լիգուրի ծովին արևմուտքում։ Տարածաշրջանը բաժանվում է երկու պատմական մասերի. Էմիլիա (հյուսիս-արևմուտք, Emilia ճանապարհի երկայնքով) և Ռոմանի (Romagna) (հարավ-արևելք)։ Տարածքը կազմում է 22 446 կմ² (Իտալիայի տարածքի 7.3 %-ը)։

Վարչական կենտրոնը Բոլոնիա քաղաքն է։ Էմիլիա-Ռոմանիան Իտալիայի խոշորագույն մարզերից է։ Հյուսիսում այն սահմանակից է Լոմբարդիային և Վենետիկին, արևմուտքում՝ Լիգուրիային և Պիեմոնտին, Տոսկային և Մարկեին, իսկ արևելքում այն ողողվում է Ադրիատիկ ծովի ափերով։ Էմիլիա Ռոմանիայի և Մարկեի միջև գտնվում է ոչ մեծ մի պետություն՝ Սան Մարինոն։ Երկրի տարածքում առկա է երեք տեսակի կլիմա։ Տափաստաններում կլիման մայրցամաքային է (ցուրտ և մառախլապատ ձմեռներ, տաք ամառներ), լեռնային գոտում՝ ալպիական (ցուրտ ձմեռներ և զով ամառներ), ափամերձ գոտում` հորդառատ անձրևներ, հովտային քամի։ Տարածքը հարուստ է գետերով՝ Պո, Տրեբիա, Նուրե, Արդա, Պարմա, Էնցա, Ռուբիկոն և այլն, որոնցից շատերը սկիզբ են առնում Ապենիններից։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգ

Տարածաշրջանը բաժանված է ինը մարզերի։

Գավառ Տարածքь,
կմ²
Բնակչություն,
մարդ (2009)
Խտություն,
մարդ/կմ²
Համայնքների թիվը
1 Բոլոնյա 3702 973 295 262,9 60
2 Ֆերարա 2632 357 471 135,8 26
3 ֆորլի-Չեզենա 2377 387 200 162,9 30
4 Մոդենա 2689 686 104 255,1 47
5 Պարմա 3449 431 419 125,1 47
6 Պյաչենցա 2589 284 885 110,0 48
7 Ռավեննա 1858 383 945 206,6 18
8 Ռեջջիո Նել Էմիլիա 2293 517 374 225,6 45
9 Ռիմինի 863 325 219 377,0 27
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 44