Դոկտոր Հաուս (1-ին եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոկտոր Հաուս (1-ին եթերաշրջան)
ՍերիալՀաուս
Լեզուանգլերեն
Սերիաների քանակ22
Ցուցադրում
ՀեռուստաալիքFox Broadcasting Company

«Դոկտոր Հաուս» ամերիկյան հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը, որի պրեմիերան տեղի է ունեցել Fox հեռուստաալիքով 2004 թվականի նոյեմբերի 16-ին և ավարտվել է 2005 թվականի մայիսի 24-ին՝ բաղկացած է 22 մասից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Թանի, Սքոթ Մեկլովից, Քեվին Զեգերս, Ֆեյթ Պրինս, Էվեր Կերադայն, Հեդի Բյորես, Սեմ Թրամմելլ, Էլիզաբեթ Միտչելլ, Լյուսինդա Ջեննի, Էնն Դաուդ, Սթեյսի Էդվարդս, Դոմինիկ Փարսել, Մայնդի Քրիստ, Ռոքսանն Հարթ, Կուրտ Ֆուլլեր, Շիրլի Նայթ, Հարրի Լենիքս, Դեյվիդ Կոնրադ, Բրենդի Նորվուդ, Լեսլի Հոուփ, Մարկ Հարելիկ, Նիկոլաս Դ'Ագոստո, Ամանդա Սեյֆրիդ, Սքոթ Ֆոուլի, Մերեդիտ Մոնրո, Թրեյսի Միդդենդորֆ, Նեստոր Կարբոնել, Դեյվիդ Հենրի, Դերիլ Սաբարա, Պատրիկ Բոշո, Սառա Կլարկ, Ստանիսլավ Գրոֆ, Դենի Նուչի, Սինթիա Էթինջեր, Ջենիֆեր Սթոուն, Ջո Մորթոն, Մարին Հինքլ, Մայքլ Գուրժյան, Էդի Մաքքլինթոք, Սքայ Մաքքոուլ Բարտուսյակ, Քրիստոֆեր Ռայան Ուինթերս, Ջոն Չո, Քրիստինա Քոքս, Փիթեր Գրեյվս, Նիկոլ Բիլդերբեկ, Էնդրյու Քիգան, Դժոշ Ցուկերման, Էրին Ֆոստեր և Կարմեն Էլեկտրա

Դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]



ընդհանուր
սեզոնում Անվանում [1] Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերայի ամսաթիվ Դիտողների թիվը ԱՄՆ-ում
(մլն)
1 1 «Օդաչու/Բոլորը ստում են»[2][3]
«Pilot/Everybody lies»
Բրայան Սինգեր Դևիդ Շոր նոյեմբերի 16 2004 7.05[4]

Մանկապարտեզի ուսուցչուհի Ռեբեկա Ադլերի մոտ դասի ժամանակ առաջանում է աֆազիա, իսկ հետո սկսվում են նոպաներ։ Նրան տեղափոխում են Փրինսթոն-Պլեյնսբորո հիվանդանոց, որտեղ Դոկտոր Հաուսը և նրա թիմը (որին վերջերս է միացել նոր բժիշկ Էրիկ Ֆորմանը) փորձում են ճշտել նրա ախտորոշումը։ Դոկտոր Հաուսի ընդունելության ժամանակ նրա մոտ է գալիս «նարնջագույն պացիենտ»։


Ախտորոշում: Ցիստիցերկոզ (ցեստոդոզների խմբի հելմինթոզ); հիվանդի մաշկի նարնջագույն երանգը պայմանավորված էր մեծ քանակությամբ գազարի և լոլիկի օգտագործման հետ։

2 2 «Հայրություն»
«Paternity»
ՓիթերՕ’Ֆելլոն ԼոուրենսԿապլոու նոյեմբերի 23 2004 6.09[5]

Գիշերային մղձավանջներով և հալյուցինացիաներով տառապող 16-ամյա աշակերտը վնասվածք է ստանում լաքրոս խաղալիս։ Կլինիկայում Հաուսը հանդիպում է մոր հետ, ով չի հավատում պատվաստմանը և սիրում է դատավարությունը։


Ախտորոշում: Ենթասուր սկլերոզացնող պանէնցեֆալիտ և կարմրուկ

3 3 «Օքքամի ածելի»[6]
«Occam’s Razor»
Բրայան Սինգեր Դևիդ Շոր նոյեմբերի 30 2004 6.33[7]

Իր ընկերուհու հետ բուռն գիշերից հետո քոլեջի ուսանողը անսպասելիորեն կորցնում է գիտակցությունը՝ ստիպելով Հաուսին և իր թիմին գլուխ ջարդել լեյկոցիտների արագ նվազման պատճառը իմանալու համար։ Կլինիկայում Հաուսին սպասում էր մի կին, որի ոտքը ցավում էր 6 մղոն վազքից հետո, և մի տղա՝ ուղիղ աղիքում mp3 նվագարկիչով։


Ախտորոշում: Թունավորում կոլխիցինով

4 4 «Մայրություն»
«Maternity»
ՆյուտոնԹոմասՍիգել Փիթեր Բլեյկ դեկտեմբերի 7 2004 6.74[8]

Հիվանդանոցի ծննդատանը անհայտ հիվանդության համաճարակ է սկսվում, և Հաուսը պահանջում է կարանտին հայտարարել։ Այս անգամ կլինիկա է գալիս «մակաբույծով» մի կին։


Ախտորոշում: Էխովիրուս (Կոկսակի վիրուս) (երեխաներից մեկը մահանում է)

5 5 «Անիծվես, եթե դա անես»[9]
«Damned If You Do»
Գրեգ Յաիյթանս Սառա Բ․ Կուպեր դեկտեմբերի 14 2004 6.91[10]

Միանձնուհու ձեռքերին հայտնվում են սիգմատներ, սակայն Հաուսը չի հավատում աստվածային նշաններին և փորձում է գտնել նրա հիվանդության պատճառները։ Սուրբ Ծննդյան սերիա։


Ախտորոշում: Ալերգիա պղնձից

6 6 «Սոկրատի մեթոդը»[11]
«The Socratic Method»
Փիթեր Մեդակ Ջոն Մանկևիչ դեկտեմբերի 21

2004

6.73[12]

Շիզոֆրենիայով տառապող Լյուսի Պալմերոն հիվանդանոց է ընդունվում «խորանիստ երակների թրոմբոզ» ախտորոշմամբ։ Հաուսը հետաքրքրվում է այս գործով։


Ախտորոշում: Վիտամին K-ի անբավարարություն, լյարդաբջջային քաղցկեղ, Վիլսոն-Կոնովալովի

հիվանդություն

7 7 «Հավատարմություն»
«Fidelity»
Բրայան Սփայսեր Թոմաս Լ. Մորան դեկտեմբերի 28 2004 6.91[13]

Կինը հիվանդանոց է հայտնվում քնախտի ախտանիշներով։ Բայց ո՛չ կինը, ո՛չ էլ նրա ամուսինը երբեք չեն եղել Աֆրիկայում։ Հաուսը չի կարող սկսել հիվանդի կյանքի համար վտանգավոր բուժում, քանի դեռ չի հաստատել նրա ախտորոշումը։


Ախտորոշում: Աֆրիկական տրիպանոսոմոզ (քնախտ)

8 8 «Թույն»
«Poison»
Գայ Ֆերլենդ Մեթթ Ուիթթեն հունվարի 25 2005 12.37[14]

Դպրոցական Մեթ Դեյվիսի մոտ հալյուցինացիաներ են սկսվում մաթեմատիկայի քննության ժամանակ, իսկ հետո նա կորցնում է գիտակցությունը։ Հաուսը որոշում է, որ դրանք ինչ-որ խորհրդավոր թույնով թունավորման ախտանիշներ են։  Այդ պահին մեկ այլ դպրոցականի մոտ, ով բացարձակապես կապ չունի Մեթի հետ, նույն ախտանիշներն են հայտնվում։ Հիվանդանոց է գալիս մի երջանիկ տարեց կին։


Ախտորոշում: Թունավորում ֆոսդրինով (О, О-դիմեթիլ-2-մեթօքսիկարբոնիլ-1-մեթիլվիիլֆոսֆատ); տարեց կնոջ մոտ՝ սիֆիլիս։

9 9 «Հրաժարում ռեանիմացիայից»
«DNR»
Ֆրեդերիկ ԿինգԿելլեր Դևիդ Ֆոստեր փետրվարի 1 2005 12.75[15]

Հայտնի անդամալույծ ջազմենը երաժշտության ձայնագրության ժամանակ սկսում է խեղդվել։ Թիմի աշխատանքը մեծապես բարդանում է նրանով, որ հիվանդը ստորագրում է վերակենդանացումից հրաժարման ակտ։ Կլինիկայում հայտնվում է մի տղամարդ, ով հերքում է, որ ունի շաքարախտ։


Ախտորոշում: զարկերակ-երակային մալֆորմացիա

10 10 «Պատմություններ»[16]
«Histories»
Դեն Ատիաս Ջոել Թոմպսոն փետրվարի 8 2005 14.97[17]

Անօթևան կինը կորցնում է գիտակցությունը՝ թմրանյութերի ապօրինի երեկույթի ժամանակ։ Ֆորմանը վստահ է, որ նա արժանի չէ բուժման, և համաձայն չէ Ուիլսոնի հետ, ով խնդրում է նրան զբաղվել այդ գործով։ Հիվանդանոց է գալիս բազմազավակ մայր։ Երկու ուսանողուհի սովորում են Հաուսից, թե ինչպես անամնեզ հավաքել։


Ախտորոշում: Տուբերկուլոմա, կատաղություն (պացիենտը մահանում է)

11 11 «Դետոքսիկացիա»
«Detox»
ՆելսոնՄակկորմիկ Լոուրենս Կապլոու և Թոմաս Լ. Մորան փետրվարի 15 2005 14.22[18]

Աղջիկը վթարի է ենթարկվում այն բանից հետո, երբ նկատում է, որ ընկերը հազում է արյուն։ Տղայի արյունահոսությունը չի դադարում անգամ վթարից հետո։ Քադդին գործարք է կնքում Հաուսի հետ. եթե նա կարողանա մեկ շաբաթ առանց Վիկոդինի մնալ, նա մի ամբողջ ամսով նրան կազատի կլինիկայի հիվանդներից։ Ֆորմանն ու Քեմերոնը վախենում են, որ հանման համախտանիշը խանգարում է Հաուսին խելամիտ մտածելու և կարող է հիվանդի մահվան պատճառ դառնալ։


Ախտորոշում: Թունավորում նաֆթալինով

12 12 «Սպորտային բժշկություն»
«Sports Medicine»
Քիթ Գորդոն Ջոն Մանկևիչ և Դևիդ Շոր փետրվարի 22 2005 15.53[19]

Նախկին թմրամոլ, բեյսբոլիստ Հենք Ուիգենը անսպասելիորեն կոտրում է ձեռքը։  Հաուսը կարծում է, որ Հենքը ստում է, որ ստերոիդներ չի օգտագործում։ Ուիլսոնի մերժումից հետո Հաուսը գիտակցում է, որ ինքը ոչ մեկի հետ չի կարող գնալ բեռնատարների ցուցահանդեսի։ Կլինիկա է գալիս ոտքի ցավ ունեցող մի կին, մի տղամարդ, որը չի կարողանում հանել կոնտակտային ոսպնյակները, ատամնաբույժ և դեռահաս, որոնք գտնվում են խումհարի վիճակում։


Ախտորոշում: Թունավորում կադմիումով

13 13 «Անիծված»[20]
«Cursed»
Դէնիել Սաքհայմ Մեթթ Ուիթթեն և Փիթեր Բլեյկ մարտի 1 2005 15.53[21]

Ոգեհարցության սեանսի տախտակը կանխատեսում է տղայի մահը, և շուտով նա իսկապես կանգնում է դրա շեմին։ Չեյզի հայրը օգնում է Հաուսին ախտորոշել։ Կլինիկա է գալիս թմրած մատներով հիվանդ։


Ախտորոշում: Սիբիրյան խոց, բոր

14 14 «Վերահսկողություն»
«Control»
Ռենդի Զիսկ Լոուրենս Կապլոու մարտի 15 2005 17.33[22]

Գեղեցիկ և հաջողակ կինը հանդիպման ժամանակ կաթվածահար է լինում։ Նրա թաքցրած գաղտնիքները Հաուսին ստիպում են վտանգի ենթարկել իր լիցենզիան։ Միլիոնատեր Էդվարդ Ֆոգլերը միանում է խորհրդին՝ հիվանդանոցին 100 միլիոն դոլար նվիրաբերելուց հետո։ Նա ցանկանում է հիվանդանոցը վերածել հաջողակ բիզնեսի, և առաջին բանը, որ նրան դուր չի գալիս, թանկարժեք ախտորոշիչ բժշկության բաժանմունքն է։ Կլինիկա է գալիս մի տղա, ում հայրը ծնկի վիրահատությունից հետո թմրել է։


Ախտորոշում: Բուլիմիայի և փսխման արմատի կանոնավոր օգտագործման հետևանքով առաջացած սրտային անբավարարություն

15 15 «Մաֆիայի

օրենքներ»«Mob Rules»

Թիմ Հանթեր Դևիդ Ֆոստեր և Ջոն Մանկևիչ մարտի 22 2005 17.34[23]

Մաֆիայի տեղեկատուն կոմայի մեջ է ընկնում։ Արդյոք նա իսկապես հիվանդ է, թե կեղծում է, որպեսզի դատարանում վկա հանդես չգա։ Մի քանի անգամ կլինիկա է գալիս դեռահասը փոքր եղբոր հետ, ով անընդհատ ինչ-որ բան է մտցնում քթի մեջ


Ախտորոշում: Օրնիտինտրանսկարբամիլազ (հիպերամոնեմիա)

16 16 «Բեռ»
«Heavy»
Ֆրեդ Գերբեր Թոմաս Լ. Մորան մարտի 29 2005 18.28[24]

Ավելորդ քաշ ունեցող տասը տարեկան աղջիկը սրտի նոպա է ունենում։ Աղջկա մայրը ցանկանում է, որ բժիշկ Հաուսի թիմը ախտորոշելիս անտեսի քաշը։ Ֆոգլերը պնդում է, որ Հաուսը հեռացնի թիմի անդամներից մեկին։ Հաուսը ընտրություն է կատարում, բայց Ֆոգլերը մերժում է այն։ Կլինիկա է գալիս ամորձու պիրսինգի պատճառով վարակ ունեցող հիվանդը և հսկայական ուռուցք ունեցող մի կին, որը չի ցանկանում այն հեռացնել։


Ախտորոշում: Քուշինգի հիվանդություն՝ հիպոֆիզի ադենոմայի պատճառով

17 17 «Օրինակելի օրինակ»
«Role Model»
ՓիթերՕ’Ֆելլոն Մեթթ Ուիթթեն ապրիլի 12 2005 15.04[25]

Սենատոր Գարի Ռայթը՝ նախագահի սևամորթ թեկնածուն, ուշագնաց է լինում նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Հաուսը կասկածում է, որ նա ՁԻԱՀ ունի և անընդհատ փորձում է նրան դատապարտել ստի մեջ։  Վոգլերը Հաուսից պահանջում է ելույթ ունենալ իրեն պատկանող դեղագործական ընկերության նոր դեղամիջոցի շնորհանդեսի ժամանակ։


Ախտորոշում: Վարիաբել չդասակարգվող դանդաղ տիպի իմունային անբավարարություն՝ Էպշտեյն-Բարրի վիրուսի պատճառով

18 18 «Երեխաներ և լոգանքի ջուր»[26]

«Babies & Bathwater»
Բիլլ Ջոնսոն Սյուժե : Փիթեր Բլեյկ

Սցենար : Փիթեր Բլեյկ և Դևիդ Շոր
ապրիլի 19 2005 17.48[27]

Կինը թոքի քաղցկեղ ունի, բայց բուժումը հնարավոր չէ, քանի դեռ նա հղի է։ Հաուսը պատրաստ է շանտաժի և խաբեության՝ հիվանդին փրկելու համար։  Իսկ Վոգլերը մտադիր է հասնել Հաուսի հեռացմանը։


Ախտորոշում: Լամբերտ-Իտոնի միասթենիայի համախտանիշ՝ մանրբջջային թոքի քաղցկեղի պատճառով (հիվանդը մահանում է, երեխան փրկվում է)

19 19 «Մանուկներ»
«Kids»
Դերան Սարաֆյան Թոմաս Լ. Մորան և Լոուրենս Կապլոու մայիսի 3 2005 17.14[28]

Հիվանդանոցում մենինգիտի համաճարակ է բռնկվում, և Քադդին Հաուսին և իր թիմին մեկ ժամ է տալիս 12-ամյա աղջկա ախտորոշման համար, որի ախտանիշները Հաուսին անսովոր են թվում։ Հաուսը փորձում է Քեմերոնին վերադարձնել թիմ։


Ախտորոշում: Թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ (թրոմբոհեմոլիտիկ) պուրպուրա (Մոշկովիչի հիվանդություն)՝ հղիության պատճառով

20 20 «Չարի սերը»
«Love Hurts»
Բրայա Սփայսեր Սառա Բ. Կուպեր մայիսի 10 2005 18.80[29]

Հաուսը կոպիտ է խոսում հիվանդի հետ, և նա ընկնում է նրա ոտքերի մոտ։ Անդադար նոպաները դադարեցնելու համար թիմը պետք է բացահայտի հիվանդի և նրա առեղծվածային ընկերուհու տարօրինակ ապրելակերպի գաղտնիքները։ Հիվանդանոցը ցնցված է Հաուսի և Քեմերոնի հանդիպման մասին լուրերից։ Վիագրայի հետ կապված խնդիրներով կլինիկա է գալիս տարեց զույգ։


Ախտորոշում: ֆուլմինանտ օստեոմիելիտ

21 21 «Երեք

պատմություն»«Three Stories»

Փերիս Բարկլայ Դևիդ Շոր մայիսի 17 2005 17.68[30]

Հոսպիտալ է գալիս Հաուսի նախկին ընկերուհին՝ Սթեյսին, խնդրելով բուժել ամուսնուն։ Հաուսը նրա վերջին հույսն է, քանի որ ոչ ոք չի հավատում Մարկի հիվանդությանը։ Իսկ Քադդին խնդրում է Հաուսին փոխարինել հիվանդ դասախոսին և ելույթ ունենալ ուսանողների առջև։ Հաուսը պատմում է երեք հիվանդների մասին, որոնք հիվանդանոց են տեղափոխվել ոտքի ցավի պատճառով, և առաջարկում է նրանց ախտորոշել։


Ախտորոշում: Ֆերմեր — ստրեպտոկոկային վարակ, վոլեյբոլիստուհի — օստեոսարկոմա, Հաուս — ազդրի քառագլուխ մկանի ինֆարկտ

22 22 «Մեղրամիս»
«Honeymoon»
Ֆրեդերիկ ԿինգՔելլեր Լոուրենս Կապլոու և Ջոն Մանկևիչ մայիսի 24 2005 19.52[31]

Նախկին ընկերուհու ամուսնուն՝ Մարկին Փրինսթոն-Պլեյնսբորո հիվանդանոց տեղափոխելու համար Հաուսը պետք է նրան քնեցնի։ Սթեյսին վստահ է, որ Մարկի հետ ինչ-որ բան այն չէ, սակայն Մարկի միակ ախտանիշը՝ որովայնի ցավը, նման չէ վտանգավոր հիվանդության ախտանիշի։ Իսկ ինքը՝ Մարկը, հավատում է, որ Հաուսը փորձում է սպանել իրեն։


Ախտորոշում: Սուր ընդհատվող պորֆիրիա

Կարծիքներ քննադատներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Представленная версия перевода названий не носит официального характера и может отличаться от других известных неофициальных версий.
  2. 2005 The Humanitas Prize. Дата обращения: 8 ноября 2017. Архивировано 16 декабря 2006 года.
  3. Несмотря на то, что в DVD-издании первого сезона сериала не было указано название пилотной серии, по данным сайта IMDB в 2005 году этот эпизод был выдвинут на соискание премии The Humanitas Prizes в категории «60 минут» под названием «Everybody lies».
  4. Weekly Program Rankings. ABC Medianet (23 ноября 2004). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  5. Weekly Program Rankings. ABC Medianet (30 ноября 2004). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 27 декабря 2008 года.
  6. Согласно принципу бритвы Оккама, мы должны выбирать простейшее объяснение из двух равновозможных.
  7. Weekly Program Rankings. ABC Medianet (7 декабря 2004). Дата обращения: 1 ноября 2008. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  8. Weekly Program Rankings. ABC Medianet (14 декабря 2004). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  9. Название связано с идиомой «Будь ты проклят, если сделаешь это» (англ. damned if you do, damned if you don't), то есть всегда найдётся человек, который будет осуждать каждый твой поступок.
  10. Weekly Program Rankings. ABC Medianet (21 декабря 2004). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  11. Метод Сократа заключается в извлечении скрытого в человеке знания с помощью искусных наводящих вопросов.
  12. Weekly Program Rankings. ABC Medianet (18 декабря 2004). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 5 апреля 2012 года.
  13. Weekly Program Rankings. ABC Medianet (4 января 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 5 апреля 2012 года.
  14. Weekly Program Rankings. ABC Medianet (1 февраля 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  15. Weekly Program Rankings. ABC Medianet (8 февраля 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  16. Название также можно перевести как «Истории болезней», или Анамнезы».
  17. Weekly Program Rankings. ABC Medianet (15 февраля 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  18. Weekly Program Rankings. ABC Medianet (22 февраля 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  19. Weekly Program Rankings. ABC Medianet (1 марта 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  20. Ряд названий представлен прилагательными, дающими описательную характеристику очередного пациента.
  21. Weekly Program Rankings. ABC Medianet (8 марта 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 7 января 2009 года.
  22. Weekly Program Rankings. ABC Medianet (22 марта 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  23. Weekly Program Rankings. ABC Medianet (29 марта 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  24. Weekly Program Rankings. ABC Medianet (5 апреля 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 27 декабря 2008 года.
  25. Weekly Program Rankings. ABC Medianet (19 апреля 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  26. Название связано с идиомой «выплеснуть ребёнка вместе с водой» (англ. throw the baby out with the bathwater), то есть выкинуть целое, когда негодна только часть.
  27. Weekly Program Rankings. ABC Medianet (26 апреля 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  28. Weekly Program Rankings. ABC Medianet (10 мая 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  29. Weekly Program Rankings. ABC Medianet (17 мая 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 21 декабря 2008 года.
  30. Weekly Program Rankings. ABC Medianet (24 мая 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 17 декабря 2008 года.
  31. Weekly Program Rankings. ABC Medianet (1 июня 2005). Дата обращения: 8 июля 2009. Архивировано из оригинала 7 января 2009 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Polite dissent(անգլերեն), «Դոկտոր Հաուս» հեռուստասերիալի դրվագների ակնարկներ բժշկության տեսանկյունից։
  • The House M.D. Guide(անգլերեն), «Դոկտոր Հաուս» հեռուստասերիալի դրվագ-ուղեցույց։
  • Television Without Pity(անգլերեն), քննադատական հոդվածներ «Դոկտոր Հաուս» հեռուստասերիալի բոլոր դրվագների վերաբերյալ։
  • Гид по сериалу Доктор Хаус Արխիվացված 2023-04-27 Wayback Machine(ռուսերեն), «Դոկտոր Հաուս» հեռուստասերիալի դրվագների մանրամասն նկարագրությունը։