Տուբերկուլոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
թոքերի տուբերկուլման ռենտգեն նկարում

Տուբերկուլոմա (լատին․՝ tuberculosis - տուբեևկուլոզ, -ωμα՝ ὄγκωμα-ից ուռուցք), կամ կազեոմա։ Երկորդային տուբերկուլոզի կլինիկական ձև, 12 մմ-ից մեծ մեկուսացված օջախ, լոռանման պարունակությամբ ուռուցքանման գոյացություն։

Ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող է առաջանալ առաջնային տուբերկուլոզային համալիրից (առաջնային տուբերկուլոզի փուլ), դեսիմինացված և օջախային տուբերկուլոզի կազեոզ (լոռանման) նեկրոզի տեղում։ Տուբերկուլոմայի ձևերից է նաև պսեվդոտուբերկուլոման՝ երբ փակված բրոնխի մեջ լցված է լոռանման զանգված։ ՈՒռուցքանման գոյացությունը կարող է հայտաբերվել առավելապես թոքերում սակայն հանդիպում են նաև ուղեղում[1][2], աղիներում[3][4], ձվարաններում[5][6], կրծքագեղձում[7], կերակրափողում[8], լյարդում[9] ենթաստամոքսային գեղձում, ոսկորներում[[10] և այլ հյուսվածքներում։ Հիմնականում հանդիպում է 25-40 տարեկան անձանց մոտ՝ ոչ ճիշտ տակտիկայով տուբերկուլիոզը բուժելու հետևանքով և միայն 20% ի մոտ էզ արգանում անհետևողականության շնորհիվ:

առաջահետին ռենգեն նկար։ երկկողմանի թոքերի տարածուն տուբերկուլոզ

Տարիների ընթացքում տուբերկուլոզի լոռանման օջախները սահմանափակվում են երկշերտ պատիճով՝ ներքին տուբերկուլոզային հատիկավոր և արտաքին ֆիբրինային շերտերով։ Հիմնականում այս գործընթացը տևում է 1-3 տարի[11]։

Մակրոսկոպիկ թոքերի տուբերկուլոման նկատվում է որպես կլոր կամ օվալանման, հստակ սահմանազատված օջախ՝ լոռանման ներսփռանքով։ Այն հավասարապես հանդիպում է աջ և ձախ թոքերում[11]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբերկուլոմաները դասակարգվում են՝

ըստ չափերի՝

  • փոքր 12-20 մմ
  • միջին 21-40 մմ
  • խոշոր 41 և 60[12],
  • հսկա 60 և ավելի մմ[11]

ըստ ձևի՝

  • միատարր՝ ֆիբրինային պատիճով սահմանազատված լոռանման (կազեոզ) զանգված
  • շերտավոր՝ իրար հաջորդող լոռանման փոփոխությունների և ֆիբրինային շերտերի օջախ, որն իր կտրվածում նմանվում է հատած ծառի
  • խառնակույտ՝ մի քանի լոռանան օջախների միացում մեկ ընդհանուր պատիճում[12]։

ըստ ընթացքի՝

  • կայուն առանց կլինիկական և ռենտգենաբանական փոփոխությունների
  • պրոգրեսիվող, այս դեպքում կապսուլան դրենաժավորվում է դեպի բրոնխ՝ տուբերկուլոմայի տեղում առաջացնելով տուբերկուլյոզային խոռոչ։ Նման հիվանդների մոտ նկատվում են տուբերկուլիոզի ակտիվ ձևեր։
  • հետընթաց , երբ ֆիբրինային շերտը հանքայնանում և սահմանափակում է օջախը՝ կալցիֆիկացնելով արտաքին շերտը։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբերկուլոման ունի անախտանիշ կամ քիչ արտահայտված ախտանշանյին ընթացք։ Առաջին դեպքում ոչինչ չի նկատվում, իսկ երկրորդ դեպքում կարող են նկատվել ընդհանուր թուլություն, հոգնածություն, ենթատենդային ջերմություն , տկարություն, հյուծում, քրտնքրտքդրության ուժեղացում[12]... Հազվադեպ կարող ե հանդիպել հազ (չոր կամ թաց՝ թանձր խորխով)։ Հարպլևրալ տեղակայման դեպքում , պլևրայի գրգռման հետևանքով, կարող է առաջանալ ձգող կամ նքացող բնույթի միջին ուժգնության ցավ:

Մակրոպրեպարատ՝ թոքերի տուբերկուլոմա կտրվածքի վրա

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբերկուլոմաները հայտնաբերվում են հիմնականում կանխարգելիչ ստուգումների ժամանակ։ Նկատվում է տուբերկուլինային ախտորոշման բարձր կամ հիպերերգիկ զգայնություն, սակայն քիմիոթերապիայի ֆոնի վրա Մանթուն կարող է լիել չափավոր համ թույլ դրական։ Հետազոտման ֆիզիկալ մեթոդներով ոչ մեծ կազեոմաները չեն հայտնաբերվում իսկ խոշոր կազեոմաների դեպքում կարող են նկատվել պալպացիոն հնչյունի հնչողության կարճացում,աուսկուլտացիոն՝ թուլացված շնչառություն, կարող է հանդիպել չոր կամ թաց խզզոցներ, պլեվրայի քսման աղմուկ։ Պրոգրեսիվող թոքերի տուբերկուլոմայի դեպքում արյան ընդհանուր և բիոքիմաիական հետազոտություններում կարող են նկատվել շեղումներ՝ չափավոր արտահայտված լեյկոցիտոզ, մոնացիտոզ, լեյկոպենիա, հիպոալբունինեմիա, արագացված ԷՆԱ։ Կոխի ցուպիկը ոչ միշտ է հայտնաբերվում նույնիսկ տուբերկուլոմայի դատարկման ժամանակ։

Ախտորոշմումը դրվում է ռենտգեն նկարի հիման վրա՝ թոքերում նկատվում են հստակ սահմանափակված, համասեռ մթագնած օջախներ։ Սրացման շրջանում կարող է նկատվել ոչ այնքան հստակ սահմաններով օջախ, ի հաշիվ ծայրամասային ինֆիլտրացյաի։

Տուբերկուլոման պետք է տարբերակել թոքերի ծայրամասային քաղցկեղից, գամարտոմաներից, լիպոխոնդրոմայից, էխինոկոկոզից և այլ քրոնիկական թոքանորբերից... Տարբերակման համար օգտագործվում են բրոնխոսկոպիա, համակարգչային շերտագրություն, թորակոսկոպիա, թոքերի բիոպսիա...

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկալի է կատարել բժշկի հսկողությամբ և նշանակմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cerebral tuberculoma». Thorax. 2006 թ․ հոկտեմբեր. {{cite journal}}: |first= missing |last= (օգնություն)
  2. «Brain tuberculomas, tubercular meningitis, and post-tubercular hydrocephalus in children». Journal of Pediatric Neurosciences. 2011 թ․ հոկտեմբեր. doi:10.4103/1817-1745.85725. PMID 22069437.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  3. «Tuberculoma of the Caecum: Hyperplastic Tuberculosis». Annals of Surgery. 1925 թ․ ապրիլ. doi:10.1097/00000658-192504000-00009. PMID 17865239.
  4. Chattopadhyay Ray Choudhury Mandal (2010). «Concomitant tuberculosis and carcinoma colon: coincidence or causal nexus?». Saudi Journal of Gastroenterology. doi:10.4103/1319-3767.70619. PMID 20871197.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. Li (2007 թ․ դեկտեմբեր). «Peritoneal tuberculosis mimicking advanced-stage epithelial ovarian cancer». Obstetrics and Gynecology. doi:10.1097/01.AOG.0000295653.32975.4a. PMID 18055741.
  6. Mandeville, Raherison, Rakoto-Ratsimba (2011). «Isolated ovarian tuberculosis mimicking ovarian carcinoma: case report and literature review». African Journal of Infectious Diseases. doi:10.4314/ajid.v5i1.66508. PMID 23878702.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «Tuberculosis of the breast». Annals of Thoracic Medicine. 2008 թ․ հուլիս. doi:10.4103/1817-1737.41918. PMID 19561892.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  8. Reddy,Parthasarathy,Yootla,Jena (2008 թ․ ապրիլ). «Unusual presentation of esophageal tuberculosis mimicking malignancy». Saudi Journal of Gastroenterology.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Teimouri, Alizadeh (2013 թ․ մայիս). «The liver Metastatic Adenocarcinoma of Colorectal Cancer With Synchronous Isolated Hepatic Tuberculosis». Hepatitis Monthly.
  10. «Dangerous errors in the diagnosis and treatment of bony tuberculosis». Deutsches Ärzteblatt International. 2009 թ․ սեպտեմբեր.
  11. 11,0 11,1 11,2 «Туберкулома легкого - причины, симптомы, диагностика и лечение». www.krasotaimedicina.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  12. 12,0 12,1 12,2 Lloyd N. Friedman; Martin Dedicoat; P. D. O. Davies, eds. (2020). Clinical tuberculosis (Sixth ed.). Boca Raton, FL. ISBN 978-1-351-24998-0. OCLC 1145905400.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)