Նյարդային բուլիմիա
Նյարդային բուլիմիա Bulimia nervosa | |
---|---|
Բուլիմիայի հետևանքով վերին առաջնային ատամների ներքին մակերեսի էմալի թթվային քայքայում | |
Տեսակ | Սնման խանգարում |
Պատճառ | Գենետիկական և միջավայրային գործոններ |
Հիվանդության ախտանշաններ | Կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ սննդի ընդունում, որ հաջորդվում է փսխմամբ կամ լուծողականների օգտագործմամբ |
Բժշկական մասնագիտություն | Հոգեբուժություն |
ՀՄԴ-9 | 307.5 |
ՀՄԴ-10 | F50.2 |
Բուժում | Կոգնիտիվ-վարքային թերապիա |
Bulimia nervosa Վիքիպահեստում |
Նյարդային բուլիմիան (լատ.՝ Bulimia nervosa) կամ պարզապես բուլիմիա սնման խանգարում, որը բնորոշվում է շատակերությամբ և դրան հաջորդող «մաքրումով»: Շատակերությունը կարճ ժամանակահատվածում սննդի մեծ քանակի ընդունումն է[1]: «Մաքրումը» օգտագործված սննդից ձերբազատման փորձն է[1]: Դա կարող է իրականացվել փսխման կամ լուծողական դեղամիջոցների կիրառման միջոցով[1]: Քաշ կորցնելու այլ փորձերը կարող են ներառել միզամուղների, խթանիչ դեղամիջոցների ընդունումը, ջրային քաղցը (water fasting) կամ գերծանրաբեռնող ֆիզիկական վարժությունները[1][2]: Բուլիմիա ունեցող անձինք մեծ մասամբ նորմալ քաշ են ունենում[3]: Փսխման դրդման փորձերը կարող են հանգեցնել նախադաստակ-ֆալանգային հոդերի շրջանում մաշկի կոշտացմանը և ատամների քայքայմանը[1]: Բուլիմիան հաճախ ասոցացվում է այլ հոգեբանական խանգարումների հետ, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապը, նաև թմրանյութերի և ալկոհոլի կիրառման հետ կապված խնդիրները[1]: Բացի այդ, մեծ է ինքնասպանության և ինքնավնասման վտանգը[4]:
Բուլիմիան ավելի հաճախ է հանդիպում այն անձանց շրջանում, ովքեր ունեն նույն խնդրով տառապող մոտ ազգակից հարազատ[1]: Գենետիկ նախատրամադրվածության դեպքում հիվանդության առաջացման գնահատված հավանականությունը կազմում է 30%-ից 80%[2]: Այս հիվանդության ռիսկի այլ գործոնները ներառում են հոգեհուզական սթրեսը, հստակ մարմնակազմության (body type) հասնելու մշակութային ճնշումը (cultural pressure), վատ ինքնագնահատականը և ճարպակալումը[1][2]: Ռիսկի գործոններ են համարվում նաև խիստ սննդակարգին հետևելը խրախուսող միջավայրում ապրելը, ինչպես նաև քաշի մասին մտահոգ ծնողներ ունենալը[2]: Ախտորոշումը հիմնված է անձի բժշկական պատմության վրա[5], այնուամենայնիվ, այն բարդ է, քանի որ մարդիկ հիմնականում գաղտնի են պահում իրենց շատակերության և «մաքրման» սովորությունները[2]: Բացի այդ ախտորոշման բարդության տեսակետից նյարդային անորեքսիան առավելություն ունի նյարդային բուլիմիայի նկատմամբ[2]: Նմանատիպ այլ խանգարումները ներառում են շատակերությունը (binge eating disorder), Կլեյն Լևինի համախտանիշը, և անձի սահմանային խանգարումը (Borderline personality disorder)[5]:
Բուլիմիայի առաջնային բուժումը կոգնիտիվ-վարքային թերապիան է [1][6]: Սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտոր(ՍՀԶՍԻ) հակադեպրեսանտների կամ եռցիկլիկ հակադեպրեսանտների կիրառումը թույլ ազդեցություն ունի[2][7]: Մինչ բուլիմիայի բուժման արդյունքները սովորաբար ավելի լավն են քան Անորեքսիայինը, մահվան ռիսկը նրանց մոտ ավելին է, քան ընդհանուր բնակչության մոտ[4]: Բուժումից 10 տարի անց անձանց 50%-ը ամբողջությամբ վերականգնվում է[2]:
Բուլիմիայի տարածվածությունն ամբողջ աշխարհում գնահատվում է 3,6 մլն մարդ՝ 2015 թ.-ի տվյալներով[8]: Երիտասարդ կանանց 1%-ը ունի բուլիմիա տվյալ ժամանակահատվածում, իսկ 2-3%-ը՝ իրենց կյանքի տվյալ ժամանակահատվածում[4]: Հիվանդությունն ավելի քիչ է հանդիպում զարգազող երկրներում[2]: Կանանց մոտ բուլիմիայի առաջացման հավանականությունը 9 անգամ ավելի է, քան տղամարդկանց մոտ[5]: Կանանց շրջանում բուլիմիայի տարածվածությունն առավել շատ է երիտասարդ չափահաս տարիքում (young adults)[5]: Առաջին անգամ բուլիմիան անվանվել և նկարագրվել է բրիտանացի հոգեբույժ Ջերալդ Ռասսել-ի կողմից՝ 1979 թ.-ին[9][10]:
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար բուլիմիան ներառում է արագ և անկառավարելի սննդի ընդունումը, որը կարող է դադարել, երբ դա ընդհատվում է այլ անձի կողմից, կամ ստամոքսի գերձգման հետևանքով առաջանում է ստամոքսի ցավ, և որին հետևում է ինքնուրույն դրդված փսխումը կամ «մաքրման» այլ ձևերը: Այս շրջափուլը կարող է կրկնվել շաբաթվա մեջ, կամ, ծանր դեպքերում՝ օրվա մեջ մի քանի անգամ[12], և կարող է անմիջականորեն պատճառ հանդիսանալ՝
- Սննդի ընդունումից հետո առաջացող քրոնիկ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-ի[13]
- Ջրազրկման և հիպոկալեմիայի՝ ալկալոզի և հաճախ փսխումների հետևանքով առաջացած երիկամային կալիումի կորուստի պատճառով[14]
- Էլեկտրոլիտային հաշվեկշռի խախտման, որը կարող է բերել սրտի ռիթմի խանգարումների, սրտի կանգի, անգամ մահվան
- Էզոֆագիտի (կերակրափողի բորբոքում)
- Մելորի-Վեյսի համախտանիշի
- Բոերհավի համախտանիշի՝ հաճախակի փսխման արդյունքում առաջացող կերակրափողի պատի պատռման
- Բերանի վնասվածքների (երբ մատների կամ այլ իրերի շարունակական մտցնելը բերանի խոռոչ հանգեցնում է բերանի և կոկորդի լացերացիայի (լորձաթաղանթի վնասման))
- Ռասելի ախտանիշի (ատամների հետ կոնտակտի պատճառով շարունակական քերծվածքների և վնասվածքների արդյունքում ձեռքերի մեջքային մակերեսներին և նախադաստակ-ֆալանգային հոդերի շրջանում կոշտուկների առկայության)[15][16]
- Ատամների էմալի թթվային քայքայման [17]
- Այտուցված թքագեղձերի (օրինակ՝ պարանոցին, կզակային անկյան տակ)[17][18]
- Ստամոքսի պարեզի (ստամոքսի պարունակության դատարկման դանդաղում)
- Փորկապության կամ փորլուծության
- Արագասրտության (տախիկարդիա) կամ նախասրտերի թրթռման
- Հիպոտենզիայի (զարկերակային ճնշման իջեցման)
- Պեպտիկ խոցերի առաջացման
- Անպտղության
- Քաշի մշտական տատանումների
- Արյան մեջ գլյուկոզայի, խոլեստերոլի և ամիլազայի մակարդակի բարձրացման
- Հիպոգլիկեմիայի (կարող է առաջանալ փսխման արդյունքում)
Բուլիմիայի բնութագրիչ նշաններից են նաև՝[15]
- Օգգտագործված կալորիաների վրա կենտրոնացումը
- Սեփական քաշի կարևորության խիստ գնահատումը
- Ցածր ինքնագնահատականը, ինքնավնասումը
- Սուիցիդալ հակումները
- Ոչ կանոնավոր մինստրուալ ցիկլը կանանց մոտ
- Հաճախակի այցելությունները լոգասենյակ՝ հատկապես սննդընդունումից անմիջապես հետո
- Դեպրեսիան, տագնապային խանգարումները, քնային խանգարումները
- Սննդի մեծ չափաբաժինների օգտագործման հաճախակի դեպքերը[16]
- Լուծողական, միզամուղ և նիհարեցնող դեղամիջոցների օգտագործումը,
- Գերծանրաբեռնող ֆիզիկական վարժությունները
- Անառողջ/չոր մաշկ, եղունգներ և շուրթեր,
- Հոգնածությունը, հյուծումը
Ինչպես շատ այլ հոգեբանական խնդիրների դեպքում, այնպես էլ բուլիմիայի ժամանակ այլ նշանների և ախտանիշների հետ մեկտեղ կարող են առաջանալ մոլուցքներ, ինչի խատճառով այս հիվանդությամբ տառապող մարդիկ կարծում են, թե ընդունված չեն այլ մարդկանց կողմից[17]:
Բացի այդ, բուլեմիայով տառապող մարդիկ կարող են մարզվել չափազանց ինտենսիվ և երկար[17]:
Այլ զգացողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչ վերաբերում է ներքին զգացողությանը, բուլիմիա ունեցող անձինք նշում են տարբեր արտաքին և ներքին ազդակների նկատմամբ զգայունության իջեցում: Օրինակ, որոշ մարդկանց մոտ դիտվում է առողջ անհատների համեմատ տաքության զգայունության ավելի բարձր շեմ և հագեցվածության զգացողության առաջացում ավելի մեծաքանակ կալորիաների ընդունման դեպքում[18]:
Կապակցված ախտահարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առողջ մարդկանց համեմատ, բուլիմիա ունեցող անձանց մոտ մեծ է աֆեկտիվ խանգարումների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են դեպրեսիան և ընդհանուր տագնապային համախտանիշը: 1985 թ.-ին Կոլումբիայի համալսարանի կողմից Նյու Յորքի պետական հոգեբուժական ինստիտուտի՝ բուլեմիա ունեցող բուժառուների շրջանում կատարված հետազոտությունը պարզել է, որ այս անձանց 70%-ը կյանքի որևէ հատվածում ունեցել է դեպրեսիա (ի տարբերություն ընդհանուր բնակչության մեծահասակ կանանց շրջանում գրանցված 25.8%-ի), կազմելով բոլոր աֆեկտիվ խանգարումների 88%-ը[19]: Մելբուրնի Արքայական հոսպիտալի 2000 չափահաս անձանց կոհորտի հետազոտությունը պարզեց, որ նրանք, ովքեր ունեն Հոգեկան խանգարումների ախտորոշման եւ վիճակագրության 4-րդ ձեռնարկի նյարդային բուլիմիայի և անորեքսիայի ախտանշաններից առնվազն երկուսը, 6 անգամ ավելի շատ ռիսկ ունեն տագնապի, և 2 անգամ ավելի շատ ռիսկ՝ նյութերից կախվածության առաջացման համար[20]: Բուլիմիայով տառապող անձանցից շատերը ցուցաբերում են «մաքրման» միջոցով ընդունված սննդից ձերբազատման էպիզոդներ[21]: Բուլիմիայով անձանց մոտ կարող է դիտվել նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետի ավելի բարձր ռիսկ[22]: Բուլիմիան նաև բացասաբար է ազդում մարդու ատամների վրա՝ հաճախակի փսխումների հետևանքով առաջացնելով թթվային քայքայում (ստամոքսի թթվային պարունակության և ատամի մակերեսի շփման միջոցով)՝ հիմնականում ատամների հետին մակերեսին:
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենսաբանական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես նյարդային անորեքսիայի, այնպես էլ սնման այլ խանգարումների առաջացման համար գենետիկական նախատրամադրվածության՝ որպես ռիսկի գործոնի մասին վկայող փաստեր կան[23]: Ցույց է տրվել, որ սնման վարքային խանգարումների համար պատասխանատու են շատ հորմոնների՝ առավելապես սերոտոնինի ոչ նորմալ քանակները: Ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի (BDNF- Brain-deriven neurotrophic factor) դերը բուլիմիայի առաջանցման մեջ ներկայումս ենթակա է հետազոտման[24][25]:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռական հորմոնները կարող են ազդել կանանց ախորժկի և սննդի ընդունման, և հեևապես բուլիմիայի առաջացման վրա: Ըստ տարբեր գիտական փաստարկների, հիպերանդրոգենիզմ և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ ունեցող կանայք ունեն ախորժակի կարգավորման խանգարումներ՝ կապված ածխաջրերի և ճարպերի ընդունման հետ: Կարգավորման հենց այսպիսի խանգարում կա նաև նյարդային բուլիմիայի ժամանակ: Բացի այդ, գենային հետազոտությունները ցույց են տվել, որ այն մկները, որոնց գենոմում ներդրված են էստրոգենային ընկալիչներ կոդավորող գեներ (gene encoding estrogen receptors )՝ ունեն ձվարանային դիսֆունկցիայով և անդրոգենային ռեցեպտրոների խանգարված րեգուլյացիայով ինդուկցված ավելի ցածր պտղաբերություն: Կան նաև մարդկանց էստրոգենների ß-ռեցեպտորների բազմաձևության և բուլիմիայի միջև առկա կապի մասին փաստեր, ինչից կարելի է ենթադրել, որ սեռական հորմոնների քանակն ու նյարդային բուլիմիայի առաջացումը կապակցված են[26]: Բուլիմիան համեմատվել է թմրամիջոցներից կախվածության հետ, սակայն հստակ հետազոտական փաստարկներն այս կապի մասին բացակայում են[27]:
Այնուամենայնիվ, նյարդային բուլիմիա ունեցող մարդիկ կարող են կիսել D2 դոպամինային ռեցեպտորների հետ ասոցացված խոցելիությունը թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց հետ[28]: Խիստ սննդակարգի պահպանումը, որը բուլիմիայով տառապող անձանց բնորոշ հատկանիշ է, ասոցացված է պլազմայում տրիպտոֆանի ցածր մակարդակի հետ[29]:
Գլխուղեղում տրիպտոֆանի բարձր մակարդակները, և հետևապես սերոտոնինի խթանված սինթեզը բարձրացնում են բուլիմիկ հակումները ներկայումս և նախկինում բուլիմիա ունեցող անձանց շրջանում՝ մի քանի ժամվա ընթացքում[30][31]
Բուլիմիայով տառապող անձանց շրջանում պեպտիդների ոչ նորմալ քանակները կարևոր դեր ունեն ախորժակի կառավարման և էներգիայի բալանսի համար, չնայած դեռևս պարզ չէ, դա մշտակա՞ն բնույթ ունի, թե էպիզոդիկ[32]:
Սոցիալական[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդիայում առկա իդեալական մարմնի պատկերները լայնորեն համարվում են բուլիմիայի առաջացմանը նպաստող պայման[17]: 1991 թ.-ին Ուելցինի և այլոց կողմից կատարված հետազոտությունը փաստել է, որ բուլիմիայով անձանց 19%-ը ուտում է միջին վիճակագրական մարդու սննդակարգից ավելի քիչ քանակով, 37%-ը՝ նորմայի սահմաններում, իսկ 44%-ը՝ նորմայից շատ[33]: Նադրոգայում (Ֆիջի)՝ 15-ից 18 տարեկանների շրջանում անցկացված հետազոտությունը պարզեց, որ անձանց կողմից զեկուցված «մաքրման» տարածվածությունը շատացել է 0%-ից`1995 թ.-ին (այս տարածաշրջանում հեռուստատեսության մեկնարկից մի քանի շաբաթ անց) մինչև 11,3 %`1998 թ.-ին[34]: Բացի այդ, ինքնասպանության տարածվածությունը բուլիմիայով անձանց մոտ 7,5 անգամ ավելի է, քան ընդհանուր հասարակության շրջանում[35]:
Երբ փորձեր են արվում բացատրել բուլիմիայի պատճառները կոգնիտիվ կոնտեքստում, Քրիստոֆեր Ֆեյրբրնի կոգնիտիվ-վարքագծային մոդելը համարվում է ոսկե ստանդարտ: Ֆեյրբրնի մոդելը բնութագրում էր գործընթացը, որով անձը ընկնում է շատակերության և «մաքրման» շրջապտույտի մեջ և այդպիսով առաջացնում է բուլիմիա: Ֆեյրբրնը պնդում էր, որ քաշի և մարմնակազմության վերաբերյալ չափից շատ մտահոգությունը՝ համակցված ցածր ինքնագնահատականի հետ, կարող են բերել չափազանց խիստ և ոչ ճկուն սննդային սովորույթների: Հետևապես, այդ ամենը կարող է բերել սննդի ոչ ռեալիստիկ կրճատումների, ինչն էլ իր հերթին՝ ինդուկցել խախտումներ: Ավելին, խեղաթյուրված մտածողությունը հրահրում է անձին անմիջապես ազատվել ընդունված «ավելորդ» սննդից: Ընդունված սննդից ձերբազատումը աստիճանաբար վերահսկումից դուրս է գալիս, ստիպելով անձին ազատվել ընդունված սննդից՝ հույս ունենալով այդպիսով հակազդել շատակերությանը: Ֆեյրբրնի համոզմամբ, այս շրջափուլը շարունակական է[36]:
Այնուամենայնիվ, Բայրնի և Մքլինզի եզրակացությունները մի փոքր տարբերվում էին Ֆեյրբրնի առաջարկած մոդելից. նրանք պնդում էին, որ նիհարության ձգտումն է քաշը կառավարելու, և հետևապես ընդունված սննդից ազատվելու հիմնական պատճառը: Հեղինակները համոզված են, որ վերջինս անձին խոցելի է դարձնում, և ոչ թե շատակերությունն է նախորդում սննդից ձերբազատմանը, այլ հակառակը: Ֆեյրբրնի կոգնիտիվ վարքագծային մոդելը հանդիպում է բուլիմիայով տառապող ոչ բոլոր անձանց մոտ, քանի որ չի կարող այնպիսի բարդ վարքագիծը, ինչպիսին բուլիմիան է նկարագրվել առաջացման եզակի մոդելով: Բացի այդ, բուլիմիայի առաջացման վարքագծային մոդելը մշակութային բնույթ ունի, և կարող է արևմտյան մշակույթից դուրս չհիմնավորվել: Ֆեյրբրնի մոդելը, և ընդհանուր առմամբ բուլիմիայի առաջացման վարքագծային տեսությունն ավելի նկարագրող է, քան բացատրական: Ավելին, պատճառահետևանքային կապի պարզաբանումը բարդ է, քանի որ հնարավոր է՝ աղավաղված սնուցումն է բերում աղավաղված ընկալմանը, և ոչ թե հակառակը[37][38]: Գրականության մեջ տեղեկություններ կան նաև սեռական բռնության և հետագայում բուլիմիայի զարգացման միջև կապի մասին. զեկուցված բռնի սեռական կոնտակտի տարածվածությունն ավելի մեծ է բուլիմիայով անձանց, քան անորեքսիայով անձանց շրջանում[39]:
Սոցիալ-մշակութային տեսանկյունից բուլիմիայի պատճառներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «Նիհար իդեալի միջազգայնացումը» նշանակալի դեր ունի այս հարցում: Վերջինս բնութագրվում է դեպի գրավչության սոցիալական իդեալներ մարդկանց ձգտումով: Հետազոտությունները ցույց են տվել, նորաձևության ամսագրեր կարդացող երիտասարդ կանայք ավելի շատ հակում ունեն բուլեմիայի ախտանշանների առաջացման, քան այն կանայք, ովքեր չեն կարդում նման ամսագրեր: Դա շարունակում է ցուցադրել մեդիայի դերը հիվանդության զարգացման մեջ[40]:
Մարդիկ սկզբում ընդունում և «գնում են» այդ իդեալները, հետո ջանքեր գործադրում դրանց հասնելու և հասարակության կողմից ընդունված գրավչության չափանիշներին համապատասխանելու համար: Ջ. Կևին Թոմսոնը և Էրիկ Ստայսը պնդում են, որ ընտանիքը, տարիքակիցները, և հատկապես մեդիան նպաստում են այդ իդեալների ընդունմանն ու դրանց ձգտելուն: Բացի այդ, անգամ նիհար անձը կարող է իրեն անհարմար զգալ իր մարմնի մեջ, քանի որ դա ոչ միշտ է համապատասխանում հենց հասարակության կողմից ստեղծված նիհար իդեալին: Այսպիսով, մարդկանց՝ սեփական մարմնում անհարմարավետության զգացումը կարող է հագնեցնել մարմնի նկատմամբ դժգոհության և ստեղծալ հակում դեպի նիհարություն: Աստիճանաբար, սեփական մարմնի նկատմամբ դժգոհությունը նիհարության ձգտելու հետ համատեղ նպաստում է խիստ սննդակարգերի և այլ նեգատիվ էֆեկտների, որն էլ աստիճանաբար տանում է դեպի բուլեմիայի ախտանիշների շատացմանը: Շատակերությունը կարող է բերել ինքնատելության, որն էլ, ավելորդ քաշից խուսափելու համար, ընդունված սննդից ազատվելու փորձերի[41]:
Թոմսոնի և Ստայսի հետազոտությունը նպատակ ուներ ուսումնասիրել թե ինչ աստիճանի է մեդիայի ազդեցությունը նպաստում նիհար իդեալի միջազգայնացմանը: Նրանք կատարել են ռանդոմիզացված հետազոտություններ (ավելի ճիշտ՝ ծրագրեր), որտեղ երիտասարդ կանանց սովորեցնում էին, ինչպես լինել ավելի քննադատող, երբ հարցը վերաբերում է մեդիային: Արդյունքները ցույց տվեցին, որ իրազեկվածության բարձրացումը լավ արդյունքներ տվեց և նիհար իդեալների պատկերները մեդիայում ավելի քիչ էին նպաստում նիհար իդեալի միջազգայնացմանը[42]: Փաստորեն, ոչ թե հենց նիհար իդեալը, այլ հստակ քաշով մյուս անձանց հետ սեփական անձի ասոցացումն է որոշում բուլիմիայով մարդու ինքնազգացողությունը եւ ինքնագնահատականը: Այն մարդիկ որոնք ասոցացնում են իրենց նիհար մոդելների հետ, վերջիններիս տեսնելիս դրական գնահատական են ցուցաբերում, և հակառակը, մարդիկ ովքեր իրենց ասոցացնում են ավելորդ քաշի հետ՝ նիհար մոդելներին տեսնելիս բացասական գնահատական են ցուցաբերում[43]:
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուլիմիայի սկիզբը հաճախ լինում է դեռահասության ընթացքում՝ 13-ից 20 տարեկանում, հաճախ՝ նախկինում ճարպակալում ունեցող անձանց շրջանում: Հաճախ, նույնիսկ հաջող բուժման և ռեմիսիայի պարագայում, հետագա կյանքում դիտվում են մեծաքանակ սննդի ընդունման և «մաքրման» դրվագներ[44]: ԱՄՆ չափահաս բնակչության 0,5%-ը և դեռահասների 0,9%-ը բուլիմիայով տառապում է ամբողջ կյանքի ընթացքում[45]: Ըստ հետազոտությունների տվյալների՝ նյարդային բուլիմիան կարող է ընդգրկել մեծահասակ բնակչության 1 %-ը, որոնց կեսը ամբողջությամբ վերականգնվում է 10 տարի անց, 1/3-ը՝ մասամբ, և 10-20%-ը դեռևս կունենա բուլիմիայի ախտանիշներ[2]:
Բուլիմիայով տառապող դեռահասներն ավելի մեծ հավանականությամբ են ունենում կատարելության ձգտում և կենտրոնացում սննդի վրա՝ համեմատվելով տարիքակիցների հետ: Սա վկայում է, որ սեփական անձից բարձր սպասելիքները և ոչ ռեալիստիկ նպատներին ձգտելը ավելի շուտ ինդուկցված են ներքին գործոններով, քան արտաքին՝ սոցիալական սպասելիքներով[46]:
Չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համեմատած անորեքսիայի հետ, բուլիմիան հաճախ ավելի դժվար է ախտորոշվում, քանի որ բուլիմիայով հիվանդ անձինք հիմնականում ունենում են նորմալ, կամ նորմայից քիչ բարձր քաշ: Շատ դեպքերում բուլիեմիայով անձինք կարող են ունենալ էականորեն խանգարված սնուցում և խիստ ֆիզիկական ակտիվություն՝ չհամապատասխանելով բուլիմիային ախտանիշների ամբողջական խմբին[47]: Վերջերս, հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական 5-րդ ձեռնարկը վերանայվել է, ինչի արդյունքում նյարդային բուլիմիայի և անորեքսիայի ախտորոշման չափանիշները «թուլացել» են [48]: Այս ձեռնարկի կողմից օգտագործվող ախտորոշման չափանիշները ներառում են շատակերության հաճախակի էպիզոդները՝ համակցված նույն ժամանակ քաշի ավելացումից խուսափելու անթույլատրելի մեթոդների հետ[49]: Ախտորոշումը պահանջում է, որ շատակերության և դրանց «կոմպենսացման» էպիզոդները գրանցվեն շաբաթական առնվազն 1 անգամ՝ շարունակակական 3 ամսվա ընթացքում[50]: Ախտորոշումը հաստատվում է միայն այն դեպքում, երբ տվյալ վարքագիծը նյարդային անորեքսիայի ախտանշախմբի մեջ չի դիտվում, և երբ վարքագիծը ավելի կարևորում է մարմնի քաշի կամ արտաքին տեսքի վրա կենտրոնացումը: Սովորաբար, «մաքրումը» ավելի բնորոշ է բուլիմիայի ծանր դեպքերին[51]:
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդունված են բուժման 2 հիմնական տեսակներ՝ հոգեդեղորայքային և հոգեսոցիալական[52]:
Հոգեթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուլիմիայի հոգեթերապևտիկ բուժման մի քանի մեթոդներ կան: Կոգնիտիվ վարքագծային թերապիան (ԿՎԹ), որը օգնում է կառավարել բուժառուի մոտ առաջացած մտքերը և ներառում է վարքագծային էքսպերիմենտներ (օրինակ՝ «արգելված» սննդամթերքի օգտագործումը փորձի ընթացքում) էֆեկտիվության քիչ ապացույցներ ունի[53]:
Օգտագործելով ԿՎԹ անցած մարդկանց զեկույցները ընդունված սննդի և «մաքրման» էպիզոդների մասին, բուժումը նպատակ ունի բացահայտել և խուսափել էմոցիոնոլ տատանումներից, որոնք էլ առաջացնում էն բուլիմիայի կրկնվող էպիզոդներ[54]: Բարքերը(2003) պնդում է, որ ԿՎԹ անցած մարդկանց 40-60 %-ը ազատվում է բուլիմիայի ախտանիշներից: Նա պնդում է, որ որպեսզի բուժումն օգնի, բոլոր բուժառուները պետք է աշխատեն միասին՝ քննարկելով և կիսվելով իրենց խոչնդոտների հաղթահարման փորձով: Ըստ նրա, եթե մարդիկ իրազեկված են իրենց գործողությունների լրջության վերաբերյալ, իրենք էլ ունակ են փոխելու դրանք[55][56]: ԿՎԹ անցնող այն մարդիկ, ովքեր ցուցաբերում են վարքագծի վաղ փոփոխություն՝ հասնում են բուժման լավագույն արդյունքների՝ պահպանելով դրանք երկար ժամանակահատվածում[57]: Հետազոտողները նաև զեկուցել են միջանձնային հոգեթերապիայի և խոսակցական վարքագծային թերապիայի(dialectical behavioral therapy) արդյունավետության մասին[58][59]:
Մոդսլիի ընտանեկան թերապիան, որը ներդրվել է Լոնդոնի Մոդսլիի հոսպիտալում և օգտագործվում է անորեքսիայի բուժման համար, խոստումնալից արդյունքներ է ցուցաբերել նաև բուլիմիայի բուժման համար[60]:
ԿՎԹ-ն ցուցաբերել է բավականին էֆեկտիվություն բուլեմիայի բուժման համար մեծահասկների շրջանում, սակայն թույլ փաստարկներ ունի դեռահասների շրջանում օգտակարության վերաբերյալ[61]: Չնայած ԿՎԹ-ն ֆինանսապես շահավետ է և օգնում է անձանց ինքնուրույն աշխատել իրենց խնդրի վրա, ընտանիքի աջակցությունն այս հարցում կարող է լավ արդյունքներ ցույց տալ դեռահասների բուժման համար: Դեռահասները դեռևս ֆիզիկական և հոգեկան զարգացման փուլում են և իրենց գլխուղեղը դեռևս աստիճանաբար զարգանում է[62]: Այդ իսկ պատճառով, դեռահասները իրենց տարիքում դեռևս կարող են չգիտակցել բուլիմիկ վարքագծերի հետևանքների լրջությունը, հետևապես ավելի քիչ մոտիվացված լինել փոփոխություն մտցնելու[63]: Հետևապես, ընտանիքի աջակցությունը դեռահասների բուժման համար կարևոր դեր ունի և օգնում է ընտանիքին մասնակցել իրենց դեռահասի սննդի ընտրությունների և վարքագծերի մեջ, ինչպես նաև ինքնուրույն կառավարել իրավիճակը և այդպիսով աստիճանաբար դեռահասին հնարավորություն տալ դառնալ ավելի ինքուրույն և հասուն[61]:
Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտոր (ՍՀԶՍԻ) հակադեպրեսանտների կիրառումը թույլ օգտակարություն ունի[7]: Դրանք ներառում են Ֆլուոքսետինը, որը սննդի և դեղամիջոցների վարչության (FDA-Food and Drug Administration) կողմից հաստատված դեղամիջոց է բուլիմիայի բուժման համար. այլ հակադեպրեսաններից Սերտալինը ևս կարող է էֆեկտիվ լինել բուլիմիայի բուժման համար: Թոպիրամատը ևս կարող է օգտակար լինել, սակայն այն ունի ավելի շատ կողմնակի ազդեցություններ[7]:
Ցույց է տրվել, որ դեղամջոցների համակցումը հոգեթերապիայի հետ, լավացնում է արդյունքը, սակայն ոչ մի հետազոտություն ցույց չի տվել բուժման տեսակների համակցման առանձնահատուկ ուժեղ արդյունքը: Բուժման դրական արդյունքները ներառում են շատակերությունից ձեռնպահությունը, սեփական մարմնակազմվածքի և քաշի վրա կենտրոնացման թուլացումը, ավելի թոյլ հոգեբանական ախտանշաններ, ավելի շավ սոցիալ ադապտացում և կրկնման հավանականության իջեցումը[2]:
Այլընտրանքային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ հետազոտթյուններ ցույց են տալիս հիպնոթերապիայի արդյունավետությունը[64]:
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր բնակչության շրջանում բուլիմիայի տարածվածության մասին տվյալները սուղ են, և հիմնականում դա պարզող հետազոտությունները անցկացված են կա՛մ հոսպիտալների բուժառուների, կա՛մ ավագ դպրոցի աշակերտների, կա՛մ էլ համալսարանի ուսանողների շրջանում: Վերջիններիս արդյունքները տարբեր են՝ 0.1% -ից 1.4% տղամարդկանց, և 0.3%-ից 9.4% ատարածվածությամբ՝ կանանց շրջանում[65]: Բուլիմիայի ժամանակային միտումների վերաբերյալ ուսումնասիրությունները ևս ոչ հստակ արդյունքներ են տալիս[66]:Գելդերի, Մեյոյի և Գեդդեսի (2005) պնդմամբ բուլիմիան տարածված է 15-40 տարեկան տարիքային խմբի կանանց 1-2%-ի շրջաննում: Բուլիմիան առավել հաճախ է հանդիպում զարգացած երկրներում[54] և ապացուցված է, որ քաղաքներում դրա տարածվվածությունը 5 անգամ ավելի շատ է, քան գյուղական համայնքներում[67]: Կա տարածված կարծիք, ըստ որի բուլիմիան առավել հաճախ առաջանում է միջին խավի ընտանիքների աղջիկների շրջանում[68], սակայն 2009 թ.-ին արված հետազոտությունը ցույց է տվել, որ ամենացածր ընտանեկան հասույթ ունեցող խմբի աղջիկները 53%-ով ավելի մեծ հավանականությամբ են ձեռք բերում բուլիմիա, քան ամենաբարձր հասույթ ունեցող խմբի աղջիկները[69]:
Այն մասնագիտությունների անձանց շրջանում, որտեղ իդեալիզացված են նիհարության գաղափարները (օրինակ՝ պար, գիմնաստիկա, մոդելային մասնագիտություններ, չիրլիդինգ, վազք, թատրոն, լող, դայվինգ, ձիավարություն, գեղասահք), սնման խանգարումների առաջացման հավանականությունն ավելի մեծ է[70]: Համարվում է, որ բուլիմիան առավել տարածված է կովկասյան ազգերում[71]: Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները պարզել են, Աֆրոամերիկացի դեռահաս աղջիկները 50%-ով ավելի մեծ հավանականություն ունեն ցուցաբերելու բուլիմիկ վարքագիծ (շատակերություն և «մաքրում»), քան սպիտակամորթ նույն տարիքի աղջիկները[72]:
Երկիր | Տարի | Ցուցանիշներ | %-ային հարաբերակցություն | |
---|---|---|---|---|
Ավստրալիա | 2008 | 1,943 դեռահաս (15–17 տ.) | 1.0% տղ. | 6.4% կին[20] |
Պորտուգալիա | 2006 | 2,028 ավագ դպրոցի աշակերտներ | 0.3% կին[73] | |
Բրազիլիա | 2004 | 1,807 աշակերտ (7–19 տ.) | 0.8% տղ. | 1.3% կին[74] |
Իսպանիա | 2004 | 2,509 իգական սեռի դեռահասներ (13–22 տ.) | 1.4% կին[75] | |
Հունգարիա | 2003 | 580 Բուդապեշտի բնակիչներ | 0.4% տղ. | 3.6% կին[70] |
Ավստրիա | 1998 | 4,200 ավագ դպրոցի աշակերտներ | 0.3% միասին[76] | |
ԱՄՆ | 1996 | 1,152 համալսարանի ուսանողներ | 0.2% տղ. | 1.3% կին[77] |
Նորվեգիա | 1995 | 19,067 հոգեբուժության բուժառուներ | 0.7% տղ. | 7.3% կին[78] |
Կանադա | 1995 | 8,116 (պատահական ) | 0.1% տղ. | 1.1% կին[79] |
Ճապոնիա | 1995 | 2,597 hավագ դպրոցի աշակերտներ | 0.7% տղ. | 1.9% կին[80] |
ԱՄՆ | 1992 | 799 համալսարանի ուսանողներ | 0.4% տղ. | 5.1% կին[81] |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուլիմիա տերմինը գալիս է հունարեն βουλιμία boulīmia, «ցլի քաղց» բառից, կազմված է βοῦς bous, «ցուլ» և λιμός, līmos, «քաղց» արմատներից.[82] Հիվանդության գիտական անվանումն է bulimia nervosa, որը բառացի թարգմանովում է որպես «նյարդային ցլի քաղց»:
Մինչև 20-րդ դարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Փաստարկները ցույց են տալիս, որ չնայած նրան, որ մինչև 1979 թ.-ը բուլիմիայի ախտանիշները հայտնի չէին, շատակերությունը և «մաքրումը» բավականին տարածված էին որոշ հին մշակույթներում: Առաջին բուլիմիկ վարքագիծը նկարագրված է Քսենոփոն Անաբասիսի աշխատություններում ՝ մ.թ.ա. 370 թ.-ին, որտեղ խոսվում է, թե ինչպես հույն զինվորներն իրենց «մաքրեցին» փոքր ասիայի լեռներում: Պարզ չէ, թե արդյոք նշված «մաքրումը» հրահրված էր շատակերությամբ[83]: Հին Եգիպտոսում բժիշկները խորհուրդ էին տալիս «մաքրումը»՝ ամսական 1 անգամ, 3 օր տևողությամբ, առողջությունն ամրապնդելու համար[84]: Այս պրակտիկան բխում էր համոզմունքից, որ մարդու հիվանդությունների պատճառը սնունդն է: Հին Հռոմում մի ամբողջ օր տևող խնջույքների ժամանակ բարձր խավի ներկայացուցիչները փսխում էին՝ ստամոքսում նոր սննդի համար «տեղ ազատելու» համար[84]: Կլավդիոս և Վիտելիոս կայսրերը երկուսն էլ ավելորդ քաշի պատճառով հաճախ դիմում էին «մաքրմանը»[84]:
Պատմական վկայությունները ցույց են տալիս, որ որոշ սրբեր, որոնց մոտ ճգնավորության պատճառով զարգացել էր անորեքսիա, կարող էին նույնպես դիմել բուլիմիկ վարքի[84] Սբ. Մարիամ Մագդաղենացին (1566–1607) և Վերոնիկա Գիուլիանին (1660–1727) ունենում էին շատակերության նոպաներ, ինչպես իրենք էին պնդում, սատանայական գայթակղություններին տրվելով[84]: Սբ. Եկատերինան (1347–1380) հայտնի է սննդից խիստ սահմափակումներով՝ համարելով որ դա իրեն ազատում է մեխքերից: Նա մահացել է սովից՝ 33 տարեկան հասակում[84]:
Չնայած նրան, որ որպես հեգեբանական ախտահարում «նյարդային բուլիմիան» համեմատաբար նոր տերմին է, «բուլիմիան», որպես շատակերությունը բնութագրող տերմին, հայտնի է դարեր ի վեր[84]: Բաբելոնյան թալմուդում նկարագրված են բուլեմիկ վարքագծեր, սակայն գիտնականները կարծում են, որ դա վերաբերում է զուտ շատակերությանը՝ առանց «մաքրման» կամ բուլեմիայի հոգեկան հետևանքների[84]: Փաստացի, 17-19-րդ դարերի բուլեմիայի մասին վկայող աղբյուրներում դեպքերի 1/4-ում է միայն շատակերությունը զուգակցվել «մաքրման» հետ, և չի դիտվել փսխում հրահրելու կամ քաշ կորցնելու միտում[84]:
20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարեր ի վեր բուլիմիան նկարագրվել է որպես ախտանիշ, սակայն ոչ քաշի վերահսկման համատեքստում[85]: «Մաքրումը», այնուամենայնիվ, նկարագրվում է անորեքսիայով հիվանդ անձանց մոտ և կապակցվում էր ավելի շուտ ստամոքսի ցավի, քան քաշի վերահսկման մեթոդների հետ[85]:
1930 թ.-ին ուսումնասիրվեցին 1917թ.-ից 1929թ.-ը Մեյո կլինիկա (Mayo clinic) ընդունված բոլոր անոռեկսիայով բուժառուները: Արդյունքում պարզվեց, որ նրանց 55-65%-ը զեկուցել է ինքնական փսում՝ քաշի ավելացման հետ կապակցված տագնապը մարելու համար[85]: Տվյալները ցույց են տալիս, որ ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը «Մաքրումը» շարունակում էր կիրառվել քաշի վերահսկման համար: Այդ ժամանակաշրջանից մեզ հասած շատ հիվանդությունների նկարագրություններ (case studies) համապատասխանում են բուլիմիայի ներկայից ախտորոշման չափանիշերին[85] 1939 թ.-ին Րահմանն ու Րիչարդսոնը նկարագրել են, որ իրենց մոտ բուժվող 6 անորեքսիայով հիվանդ բուժառուներից 1-ը ունենում է շատակերության էպիզոդներ, և ևս մեկը՝ ինքնուրույն դրդված փսխում[85]: 1932թ.-ին Վուլֆը բուժում էր D բուժառուին, որի մոտ նկարագրվում էին շատակերության հակման ինտենսիվ շաբաթներ տևող էպիզոդներ և արդյունքում՝ հաճախ փսխումներ[84]: D բուժառուն, ով մեծացել էր բռնապետ հոր ենթակայության տակ, իրեն ճնշված էր զգում իր քաշի պատճառով, և կարող էր օրեր շարունակ սովի մատնել իրեն՝ այդպիսով արագ քաշ կորցնելով: Մեկ այլ բուժառու՝ Էլլեն Ուեսթը, նկարագրված 1958թ.-ին բժիշկ Լյուդվիգ Բինսուանգերի կողմից, ավելորդ քաշի պատճառով ծաղրանքի էր ենթարկվում իր ըկերների կողմից և քաշ կորցնելու համար ակտիվորեն վահանագեղձի հորմոնալ հաբեր էր ընդունում, հետագայում անցնելով նաև լուծողականների և փսխման[84]: Նա ամեն օր ուտում էր տասնյակներով նարինջ և մի քանի ֆունտ լոլիկ, նորմալ սննդի ընդունումները բաց թողնելով: Հոգեբուժական հաստատություն տեղափոխվելուց հետո Էլլենը շարունակում էր քաշ կորցնել՝ հիմնականում ինքնուրույն խթանված փսխման միջոցով[84] Այնուամենայնիվ, չնայած փաստին, որ այդ ժամանակվա բուժառուները համապատասխնաում էին բուլիմիայի ախտորոշման ներկայիս ցուցանիշներին, նրանք չեին կարող հստակ ախտորոշվել՝ հոգեկան խանգարումների ախտորոշումների և վիճակագրության ձեռնարկում դրանց բացակայության պատճառով[84]:
Բուլիմիկ ախտանշանների աճող տարածվածությունն այս շրջանում կարող է պայմանավորված լինել 20-րդ դարում նիհարության նոր իդեալների առաջացմամբ[85]: Սեփական ավելորդ քաշով պայմանավորված ամոթը առաջացավ 1940-ական թվականներին, երբ հասարակության մեջ տարածվել դրա վերաբերյալ ծաղրանքը: 1950-ականները իրապես գրանցեցին հասարակության մեջ միտոմ դեպի նիհարություն[85]:
1979 թ.-ին, Ջերալդ Ռասսելը առաջին անգամ հրապարակեց բուլիմիայի նկարագրությունը, որում կային տեղեկություններ «գիրանալու պաթոլոգիական վախով» բուժառուների մասին, որոնք շատ էին ուտում, և ազատվում էին ընդունված սնննդից[9]: Նա բացատրեց հիվանդության լրջությունը (քանի որ այն կարող էր բերել դեպրեսիայի և ինքնասպանության) և հստակեցրեց բուժման մեթոդները[9]: 1980 թ.-ին բուլիմիան հատնվեց Հոգեկան խանգարումների ախտորոշման եւ վիճակագրության 3-րդ ձեռնարկի մեջ[9], որից հետո բուլիմիայի նկարագրված դեպքերը կտրուկ շատացան[84]: Վաղ 1980-ականներին հիվանդության տարածվածությունը հասավ մինչև 40՝ 100000 բնակչի հաշվով[84], որն իջավ մինչև 27՝ 100000 բնակչի հաշվով 1980-ականների վերջին -1890-ականների սկզբին[84]: Այնուամենայնիվ, բուլիմիայի տարածվածությունը դեռևս շատ ավելի բարձր էր, քան անորեքսիայինը, որը այդ ժամանակահատվածում գրանվում էր 14 մարդու մոտ՝ 100000 բնակչի հաշվով[84]:
1991 թ.-ին Կենդլերը նկարագրեց բուլիմիա ունենալու գումարային ռիսկը (cumulative risk) այն անձանց շրջանում որոնք ծնվել էին տարբեր ժամանակահատվածներում՝ մինչև 1950 թ.-ը, 1950-1959թ.-ը և 1959թ.-ից հետո[86] 1959թ.-ից հետո ծնված անձանց շրջանում բուլիմիայի առաջացման ռիսկը շատ ավելի բարձր էր, քան մյուս երկու խմբերում[86]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Bulimia nervosa fact sheet»։ Office on Women's Health։ հուլիսի 16, 2012։ Արխիվացված օրիգինալից հունիսի 19, 2015-ին։ Վերցված է հունիսի 27, 2015
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Hay PJ, Claudino AM, Claudino (2010)։ «Bulimia nervosa»։ Clinical Evidence 2010: 1009։ PMC 3275326։ PMID 21418667
- ↑ Bulik CM, Marcus MD, Zerwas S, Levine MD, La Via M (October 2012)։ «The changing "weightscape" of bulimia nervosa.»։ The American Journal of Psychiatry 169 (10): 1031–6։ PMC 4038540։ PMID 23032383։ doi:10.1176/appi.ajp.2012.12010147
- ↑ 4,0 4,1 4,2 Smink FR, van Hoeken D, Hoek HW (August 2012)։ «Epidemiology of eating disorders: incidence, prevalence and mortality rates.»։ Current Psychiatry Reports 14 (4): 406–14։ PMC 3409365։ PMID 22644309։ doi:10.1007/s11920-012-0282-y
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 American Psychiatric Association (2013)։ Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (Fifth ed.)։ Arlington, VA: American Psychiatric Publishing։ էջեր 345–349։ ISBN 978-0-89042-555-8
- ↑ Hay P (July 2013)։ «A systematic review of evidence for psychological treatments in eating disorders: 2005–2012.»։ The International Journal of Eating Disorders 46 (5): 462–9։ PMID 23658093։ doi:10.1002/eat.22103
- ↑ 7,0 7,1 7,2 McElroy SL, Guerdjikova AI, Mori N, O'Melia AM (October 2012)։ «Current pharmacotherapy options for bulimia nervosa and binge eating disorder.»։ Expert Opinion on Pharmacotherapy 13 (14): 2015–26։ PMID 22946772։ doi:10.1517/14656566.2012.721781
- ↑ GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators. (հոկտեմբերի 8, 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1545–1602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Russell G (1979)։ «Bulimia nervosa: An ominous variant of anorexia nervosa»։ Psychological Medicine 9 (3): 429–48։ PMID 482466։ doi:10.1017/S0033291700031974
- ↑ Palmer R (2004)։ «Bulimia nervosa: 25 years on»։ The British Journal of Psychiatry 185 (6): 447–8։ PMID 15572732։ doi:10.1192/bjp.185.6.447
- ↑ Dorfman J, The Center for Special Dentistry Archived 2015-02-11 at the Wayback Machine..
- ↑ «Bulimia Nervosa»։ Let's Talk Facts: 1։ 2005։ Վերցված է սեպտեմբերի 13, 2013
- ↑ Mehler PS (2003)։ «Bulimia Nervosa»։ The New England Journal of Medicine 349 (9): 875–81։ PMID 12944574։ doi:10.1056/NEJMcp022813
- ↑ Mehler PS., Crews C., Weiner K. (2004)։ «Bulimia: medical complications.»։ J Womens Health (Larchmt) 13 (6): 668–75։ PMID 15333281։ doi:10.1089/jwh.2004.13.668
- ↑ «Symptoms Of Bulimia Nervosa»։ Illawarra Mercury։ փետրվարի 23, 2001։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 21, 2016-ին
- ↑ «Bulimia Nervosa»։ Proud2BME։ The National Eating Disorders Association։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 10, 2014-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2014
- ↑ 17,0 17,1 17,2 Barker P (2003)։ Psychiatric and Mental Health Nursing: The Craft of Caring։ Great Britain: Arnold։ ISBN 978-0340810262
- ↑ Khalsa, Sahib S., and Rachel C. Lapidus. “Can Interoception Improve the Pragmatic Search for Biomarkers in Psychiatry?” Frontiers in Psychiatry 7 (2016): 121. PMC. Web. 15 June 2017.
- ↑ «Bulimia and depression»։ Psychosomatic Medicine 47 (2): 123–31։ 1985։ PMID 3863157։ doi:10.1097/00006842-198503000-00003
- ↑ 20,0 20,1 «Prognosis of adolescent partial syndromes of eating disorder»։ The British Journal of Psychiatry 192 (4): 294–9։ 2008։ PMID 18378993։ doi:10.1192/bjp.bp.106.031112
- ↑ Carlson, N.R., et al. (2007). Psychology: The Science of Behaviour – 4th Canadian ed. Toronto, ON: Pearson Education Canada.
- ↑ Nieto-Martínez Ramfis, González-Rivas Juan P., Medina-Inojosa José R., Florez Hermes (2017-11-22)։ «Are Eating Disorders Risk Factors for Type 2 Diabetes? A Systematic Review and Meta-analysis»։ Current Diabetes Reports (անգլերեն) 17 (12): 138։ ISSN 1534-4827։ PMID 29168047։ doi:10.1007/s11892-017-0949-1
- ↑ «Biological Causes of Anorexia Nervosa and Bulimia Nervosa»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-02-ին։ Վերցված է հուլիսի 4, 2016
- ↑ «Association of BDNF with anorexia, bulimia and age of onset of weight loss in six European populations»։ Human Molecular Genetics 13 (12): 1205–1212։ 2004։ PMID 15115760։ doi:10.1093/hmg/ddh137
- ↑ Wonderlich Stephen, Mitchell James E., de Zwaan Martina և այլք:, eds. (2008)։ «1»։ Annual Review of Eating Disorders – part 2։ Radcliffe Publishing։ էջեր 14–15։ ISBN 978-1-84619-244-9
- ↑ Hirschberg AL (2012)։ «Sex hormones, appetite and eating behaviour in women»։ Maturitas 71 (3): 248–56։ PMID 22281161։ doi:10.1016/j.maturitas.2011.12.016
- ↑ «Striatal dopamine in bulimia nervosa: A pet imaging study»։ The International Journal of Eating Disorders 45 (5): 648–656։ July 2012։ PMC 3640453։ PMID 22331810։ doi:10.1002/eat.20984
- ↑ «Does a Shared Neurobiology for Foods and Drugs of Abuse Contribute to Extremes of Food Ingestion in Anorexia and Bulimia Nervosa?»։ Biological Psychiatry 73 (9): 836–42։ 2013։ PMC 3755487։ PMID 23380716։ doi:10.1016/j.biopsych.2013.01.002
- ↑ Strasser Barbara (2016)։ «Diet Versus Exercise in Weight Loss and Maintenance: Focus on Tryptophan»։ International Journal of Tryptophan Research 9: 9–16։ PMC 4864009։ PMID 27199566։ doi:10.4137/IJTR.S33385
- ↑ «Symptomatic Relapse in Bulimia Nervosa Following Acute Tryptophan Depletion»։ Archives of General Psychiatry 56 (2): 171–6։ 1999։ PMID 10025442։ doi:10.1001/archpsyc.56.2.171
- ↑ «Acute tryptophan depletion and increased food intake and irritability in bulimia nervosa»։ The American Journal of Psychiatry 152 (11): 1668–71։ 1995։ PMID 7485633։ doi:10.1176/ajp.152.11.1668
- ↑ Tortorella Alfonso, Brambilla Francesca, Fabrazzo Michele, Volpe Umberto, Monteleone Alessio Maria, Mastromo Daniele, Monteleone Palmiero (2014-06-18)։ «Central and Peripheral Peptides Regulating Eating Behaviour and Energy Homeostasis in Anorexia Nervosa and Bulimia Nervosa: A Literature Review»։ European Eating Disorders Review (անգլերեն) 22 (5): 307–320։ ISSN 1072-4133։ PMID 24942507։ doi:10.1002/erv.2303
- ↑ Carlson Neil R., Buskist William, Heth C. Donald, Schmaltz Rod (2010)։ Psychology: the science of behaviour (4th Canadian ed.)։ Toronto: Pearson Education Canada։ էջ 415։ ISBN 978-0-205-70286-2
- ↑ «Eating behaviours and attitudes following prolonged exposure to television among ethnic Fijian adolescent girls»։ The British Journal of Psychiatry 180 (6): 509–14։ 2002։ PMID 12042229։ doi:10.1192/bjp.180.6.509
- ↑ Nolen-Hoeksema, Susan (2014). "Bulimia Nervosa" Abnormal Psychology. 6e. pg 344.
- ↑ Fairburn C. G., Beglin S. J. (ապրիլի 1, 1990)։ «Studies of the epidemiology of bulimia nervosa»։ American Journal of Psychiatry 147 (4): 401–408։ ISSN 0002-953X։ PMID 2180327։ doi:10.1176/ajp.147.4.401
- ↑ Trull Thimothy (2010-10-08)։ Abnormal Psychology and Life: A Dimensional Approach։ Belmont CA: Wadsworth, Cengage Learning։ էջեր 236–8։ ISBN 978-1-111-34376-7։ Արխիվացված օրիգինալից 2016-02-07-ին
- ↑ Byrne SM, McLean NJ, McLean (2002)։ «The cognitive-behavioral model of bulimia nervosa: A direct evaluation»։ The International Journal of Eating Disorders 31 (1): 17–31։ PMID 11835294։ doi:10.1002/eat.10002
- ↑ Waller G (1992)։ «Sexual abuse and the severity of bulimic symptoms»։ The British Journal of Psychiatry 161: 90–3։ PMID 1638336։ doi:10.1192/bjp.161.1.90
- ↑ Nolen-Hoeksema Susan (2013)։ (Ab)normal Psychology։ McGraw Hill։ էջ 338։ ISBN 978-0078035388
- ↑ Zieve David։ «Bulimia»։ PubMed Health։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 11, 2011-ին։ Վերցված է ապրիլի 18, 2011
- ↑ Thompson J. Kevin, Stice Eric (2001)։ «Thin-Ideal Internalization: Mounting Evidence for a New Risk Factor for Body-Image Disturbance and Eating Pathology»։ Current Directions in Psychological Science 10 (5): 181–3։ JSTOR 20182734։ doi:10.1111/1467-8721.00144
- ↑ Papies EK, Nicolaije KA, Nicolaije (2012)։ «Inspiration or deflation? Feeling similar or dissimilar to slim and plus-size models affects self-evaluation of restrained eaters»։ Body Image 9 (1): 76–85։ PMID 21962524։ doi:10.1016/j.bodyim.2011.08.004
- ↑ Shader Richard I. (2004)։ Manual of Psychiatric Therapeutics։ Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins։ ISBN 978-0-7817-4459-1[Հղում աղբյուրներին]
- ↑ [Nolen-Hoeksema, S. (2013)."(Ab)normal Psychology"(6th edition). McGraw-Hill. p.344]
- ↑ «Self-oriented perfectionism in eating disorders»։ The International Journal of Eating Disorders 40 (6): 562–568։ September 2007։ PMID 17510925։ doi:10.1002/eat.20393
- ↑ «Detection, evaluation, and treatment of eating disorders»։ Journal of General Internal Medicine 15 (8): 577–90։ 2000։ PMC 1495575։ PMID 10940151։ doi:10.1046/j.1525-1497.2000.02439.x
- ↑ [Nolen-Hoeksema, S. (2013)."(Ab)normal Psychology"(6th edition). McGraw-Hill. p.343]
- ↑ American Psychiatric Association (2000)։ «Diagnostic criteria for 307.51 Bulimia Nervosa»։ Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (4th, text revision (DSM-IV-TR) ed.)։ ISBN 978-0-89042-025-6
- ↑ [Nolen-Hoeksema, S. (2013)."(Ab)normal Psychology" (6th edition). McGraw-Hill. p.343]
- ↑ Nolan-Hoeksema, Susan (2014). Abnormal Psychology (6 ed.). McGraw-Hill Education. p. 345. 978-0-07-803538-8.
- ↑ «Adolescent Bulimia Nervosa»։ Current Psychiatry Reports 14 (4): 391–7։ 2012։ PMID 22614677։ doi:10.1007/s11920-012-0280-0
- ↑ Hay PP, Bacaltchuk J, Stefano S, Kashyap P (հոկտեմբերի 7, 2009)։ «Psychological treatments for bulimia nervosa and binging.»։ The Cochrane Database of Systematic Reviews (4): CD000562։ PMID 19821271։ doi:10.1002/14651858.CD000562.pub3
- ↑ 54,0 54,1 Gelder Michael Graham, Mayou Richard, Geddes John (2005)։ Psychiatry։ ISBN 978-0-19-852863-0
- ↑ «Outcome Predictors for the Cognitive Behavior Treatment of Bulimia Nervosa: Data from a Multisite Study»։ The American Journal of Psychiatry 157 (8): 1302–8։ 2000։ PMID 10910795։ doi:10.1176/appi.ajp.157.8.1302
- ↑ «Psychological versus pharmacological treatments of bulimia nervosa: Predictors and processes of change»։ Journal of Consulting and Clinical Psychology 67 (4): 451–9։ 1999։ PMID 10450615։ doi:10.1037/0022-006X.67.4.451
- ↑ «Management of bulimia nervosa»։ Women's Health (London, England) 3 (2): 255–65։ 2007։ PMID 19803857։ doi:10.2217/17455057.3.2.255
- ↑ «Prediction of Outcome in Bulimia Nervosa by Early Change in Treatment»։ The American Journal of Psychiatry 161 (12): 2322–4։ 2004։ PMID 15569910։ doi:10.1176/appi.ajp.161.12.2322
- ↑ «Dialectical Behavior Therapy for Bulimia Nervosa»։ The American Journal of Psychiatry 158 (4): 632–4։ 2001։ PMID 11282700։ doi:10.1176/appi.ajp.158.4.632
- ↑ Lock J, le Grange D, Le Grange (2005)։ «Family-based treatment of eating disorders»։ The International Journal of Eating Disorders 37: S64–7; discussion S87–9։ PMID 15852323։ doi:10.1002/eat.20122
- ↑ 61,0 61,1 Keel PK, Haedt A, Haedt (2008)։ «Evidence-Based Psychosocial Treatments for Eating Problems and Eating Disorders»։ Journal of Clinical Child and Adolescent Psychology 37 (1): 39–61։ PMID 18444053։ doi:10.1080/15374410701817832
- ↑ «Family-based therapy for adolescents with bulimia nervosa»։ American Journal of Psychotherapy 57 (2): 237–51։ 2003։ PMID 12817553։ doi:10.1176/appi.psychotherapy.2003.57.2.237
- ↑ «Motivation to change in adolescents with bulimia nervosa mediates clinical change after treatment»։ European Eating Disorders Review 19 (1): 46–54։ 2011։ PMID 20872926։ doi:10.1002/erv.1045
- ↑ Barabasz M (2007)։ «Efficacy of Hypnotherapy in the Treatment of Eating Disorders»։ The International Journal of Clinical and Experimental Hypnosis 55 (3): 318–35։ PMID 17558721։ doi:10.1080/00207140701338688
- ↑ «Prevalence of eating disorders: a comparison of Western and non-Western countries»։ MedGenMed : Medscape General Medicine 6 (3): 49։ 2004։ PMC 1435625։ PMID 15520673։ Արխիվացված օրիգինալից 2013-02-19-ին
- ↑ Murthy R. Srinivasa, ed. (2008)։ «Eating Disorder Behaviors Are Increasing: Findings from Two Sequential Community Surveys in South Australia»։ PLOS ONE 3 (2): e1541։ PMC 2212110։ PMID 18253489։ doi:10.1371/journal.pone.0001541
- ↑ «Urbanisation and the incidence of eating disorders»։ The British Journal of Psychiatry 189 (6): 562–3։ 2006։ PMID 17139044։ doi:10.1192/bjp.bp.106.021378
- ↑ «Bulimia»։ finddoctorsonline.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին
- ↑ Grohol John (մարտի 19, 2009)։ «Black Girls At Risk for Bulimia»։ Արխիվացված օրիգինալից մայիսի 24, 2012-ին
- ↑ 70,0 70,1 Tölgyes T, Nemessury J, Nemessury (2004)։ «Epidemiological studies on adverse dieting behaviours and eating disorders among young people in Hungary»։ Social Psychiatry and Psychiatric Epidemiology 39 (8): 647–54։ PMID 15300375։ doi:10.1007/s00127-004-0783-z
- ↑ «Cross-ethnic differences in eating disorder symptoms and related distress»։ The International Journal of Eating Disorders 40 (2): 156–64։ 2007։ PMID 17080449։ doi:10.1002/eat.20341
- ↑ McBride Hugh։ «Study Reveals Stunning Prevalence of Bulimia Among African-American Girls»։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 10, 2012-ին
- ↑ «The prevalence of eating disorders not otherwise specified»։ The International Journal of Eating Disorders 40 (3): 212–7։ 2007։ PMID 17173324։ doi:10.1002/eat.20358
- ↑ «Transtornos alimentares em escolares» [Eating disorders in school children]։ Jornal de Pediatria (Portuguese) 80 (1): 49–54։ 2004։ PMID 14978549։ doi:10.1590/S0021-75572004000100010
- ↑ «Incidence of eating disorders in Navarra (Spain)»։ European Psychiatry 20 (2): 179–85։ 2005։ PMID 15797704։ doi:10.1016/j.eurpsy.2004.07.008
- ↑ Hay P (1998)։ «The epidemiology of eating disorder behaviors: An Australian community-based survey»։ The International Journal of Eating Disorders 23 (4): 371–82։ PMID 9561427։ doi:10.1002/(SICI)1098-108X(199805)23:4<371::AID-EAT4>3.0.CO;2-F
- ↑ «Prevalence and Correlates of Bulimia Nervosa and Bulimic Behaviors in a Racially Diverse Sample of Undergraduate Students in Two Universities in Southeast Texas»։ American Journal of Epidemiology 144 (5): 450–5։ 1996։ PMID 8781459։ doi:10.1093/oxfordjournals.aje.a008950
- ↑ «An epidemiological study of eating disorders in Norwegian psychiatric institutions»։ The International Journal of Eating Disorders 18 (3): 263–8։ 1995։ PMID 8556022։ doi:10.1002/1098-108X(199511)18:3<263::AID-EAT2260180308>3.0.CO;2-O
- ↑ «Bulimia nervosa in a Canadian community sample: prevalence and comparison of subgroups»։ The American Journal of Psychiatry 152 (7): 1052–8։ July 1995։ PMID 7793442։ doi:10.1176/ajp.152.7.1052
- ↑ «Coprevalence of bulimia with alcohol abuse and smoking among Japanese male and female high school students»։ Addiction 90 (7): 971–5։ 1995։ PMID 7663319։ doi:10.1111/j.1360-0443.1995.tb03506.x
- ↑ «Body weight, dieting, and eating disorder symptoms among college students, 1982 to 1992»։ The American Journal of Psychiatry 152 (11): 1623–9։ November 1995։ PMID 7485625։ doi:10.1176/ajp.152.11.1623
- ↑ Douglas Harper (November 2001)։ «Online Etymology Dictionary: bulimia»։ Online Etymology Dictionary։ Արխիվացված օրիգինալից 2008-06-17-ին։ Վերցված է 2008-04-06
- ↑ Giannini, A. J. (1993). "A history of bulimia". In The Eating disorders (pp. 18–21). Springer New York.
- ↑ 84,00 84,01 84,02 84,03 84,04 84,05 84,06 84,07 84,08 84,09 84,10 84,11 84,12 84,13 84,14 84,15 84,16 Russell, G. (1997). The history of bulimia nervosa. D. Garner & P. Garfinkel (Eds.), Handbook of Treatment for Eating Disorders (2nd ed., pp. 11–24). New York, NY: The Guilford Press.
- ↑ 85,0 85,1 85,2 85,3 85,4 85,5 85,6 Casper Regina C. (1983)։ «On the emergence of bulimia nervosa as a syndrome a historical view»։ International Journal of Eating Disorders 2 (3): 3–16։ doi:10.1002/1098-108X(198321)2:3<3::AID-EAT2260020302>3.0.CO;2-D
- ↑ 86,0 86,1 «The genetic epidemiology of bulimia nervosa»։ The American Journal of Psychiatry 148 (12): 1627–37։ 1991։ PMID 1842216։ doi:10.1176/ajp.148.12.1627
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նյարդային բուլիմիա Վիքիպահեստում |
---|
|