Ձեռք, ոտք և բերան հիվանդություն
Ձեռք, ոտք և բերան հիվանդություն | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Տենդ, անգույն հարթ բծեր և թմբիկներ, որոնք կարող են վերածվել բշտիկների |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Բարդություններ | Եղունգների դարձելի կորուստ |
Hand, foot and mouth disease Վիքիպահեստում |
Ձեռք, ոտք և բերան հիվանդություն (ՁՈԲՀ), ինֆեկցիոն հիվանդություն՝ պայմանավորված վիրուսներով[1]։ Տիպիկ դեպքերում սկսվում է տենդով և ընդհանուր թուլությամբ[1]։ Մեկ կամ երկու օր անց ձեռքերի, ոտքերի վրա և բերանի շուրջը ի հայտ են գալիս անգույն, հարթ բծեր և թմբիկներ, որոնք կարող են վերածվել բշտիկների, երբեմն վերջիններս տեղակայվում են հետույքային և աճուկային շրջաններում[2][3][4]։ Նշաններն ու ախտանիշները սովորաբար հայտնվում են վիրուսի ներգործությունից 3֊ից 6 օր անց[5]։ Ցանը ինքնուրույն անհետանում է մեկ շաբաթվա ընթացքում[6]։ Ավելի ուշ հնարավոր է ձեռքերի և ոտքերի եղունգների կորուստ, որոնք ժամանակի ընթացքում կրկին աճում են[7]։
Վիրուսը, որը պայմանավորում է այս հիվանդությունը, փոխանցվում է անմիջական հպմամբ, օդակաթիլային ճանապարհով և վարակված մարդու կղանքով[8]։ Վարակված առարկաները միշտ կարող են հիվանդության աղբյուր հանդիսանալ[8]։ Կոքսակի վիրուս A16֊ը ամենահաճախ հանդիպող պատճառային գործոնն է, իսկ երկրորդ տեղում է էնտերովիրուս 71֊ը[9]։ Կոքսակի վիրուսի և էնտերովիրուսի այլ սերոտիպեր նույնպես կարող են պատասխանատու լինել հիվանդության համար[9][10]։ Որոշ մարդիկ կարող են կրել և փոխանցել վիրուսը՝ չունենալով հիվանդության որևէ կլինիկական դրսևորում[1]։ Ախտորոշումը սովորաբար հիմնվում է ախտանշանների վրա[11]։ Երբեմն վերցնում են կոկորդից քսուկ կամ կղանքն են ենթարկում թեստավորման՝ վիրուսը հայտնաբերելու նպատակով[11]։
Ձեռքերի հաճախակի լվացումը, ինչպես նաև ինֆեկցված անձանց աշխատանքի, դասի չգնալը կանխում է վիրուսի տարածումը[8]։ Դեռևս չկան հաստատված հակավիրուսային դեղեր կամ պատվաստանյութեր, բայց բուռն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ[12]։ Շատ դեպքեր պահանջում են հատուկ բուժական մոտեցում[6]։ Կարող են կիրառվել ցավազրկողներ, օրինակ իբուպրոֆեն կամ բերանային քսուկներ[13]։ Երբեմն լինում է անհրաժեշտություն ներերակային հեղուկների ներմուծման, հատկապես այն երեխաների մոտ ովքեր բավարար քանակի հեղուկ չեն կարող ընդունել[13]։ Հիվանդությունը հազվադեպ կարող է բարդանալ վիրուսային մենինգիտով կամ էնցեֆալիտով[7]։
ՁՈԲՀ֊ն տարածված է ամբողջ աշխարհով մեկ[14]։ Հանդիպում է ոչ մեծ օջախների ձևով՝ հիմնականում մանկապարտեզներում[15]։ Հիվանդության մեծ բնկումներ են եղել Ասիայում սկսած 1997 թվականից[14]։ Սովորաբար դիտվում է գարնան, ամռան և աշնան ամիսներին[14]։ Տիպիկ դեպքերում հիվանդանում են մինչև հինգ տարեկան երեխաները, բայց երբեմն հանդիպում է նաև մեծահասակների մոտ[15][16]։ ՋՈԲՀ֊ն չպետք է շփոթել ոտք և բերան հիվանդության հետ, որն ավելի շատ ախտահարում է ընտանի կենդանիներին[17]։
Ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախակի հանդիպող ախտանիշներից են տենդը, սրտխառնոցը, փսխումը, հոգնածության և անհարմարավետության զգացումը, ախորժակի կորուստը և դյուրագրգռությունը կրծքահասակ ու վաղ մանկահասակ երեխաների մոտ։ Մաշկային ախտահարումները ձևափոխվում են անգույն, հարթ բծերի և թմբիկների, որոնք կարող են վերածվել բշտիկների՝ տեղակայված ափերի վրա, ներբաններին, հետույքի շրջանում և, երբեմն, շրթունքների վրա[18]։ Ցանի հետ մեկտեղ քորի առկայությունը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում[5], բայց կարող է դիտվել անտանելի քոր մեծերի մոտ։ Կարող են զարգանալ դիմային ցավոտ խոցեր և բշտիկներ քթի կամ բերանի շուրջը[2][19][20]։ ՁՈԲՀ֊ն ինքնուրույն անցնում է 7֊10 օրվա ընթացքում[19]։ Հիվանդության դեպքերի մեծ մասն անվտանգ են, բայց որպես բարդություն կարող են լինել էնցեֆալիտներ, մենինգիտներ և պարալիզներ, որոնք նմանակում են պոլիոմիելիտի նյարդաբանական ախտանիշները[21]։
-
Ցան՝ տեղակայված ձեռքերի ափերին
-
Ցան՝ ձեռքերին և ոտքերին 36֊ամյա մարդու մոտ
-
Ցան՝ տեղակայված երեխայի ներբաններին
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրուսները, որոնք պայմանավորում են այս հիվանդությունը, պատկանում են Պիկորնովիրիդե ընտանիքին։ Կոքսակի վիրուս A16֊ը ՁՈԲՀ֊ի ամենահաճախ հանդիպող պատճառն է[9]։ Էնտերովիրուս 71֊ը (EV-71) որպես պատճառային գործոն երկրորդ տեղում է[9]։ Կոքսակի և էնտերովիրուսի շատ այլ շճատիպեր նույնպես կարող են պատասխանատու լինել հիվանդության զարգացման համար[9][10]։
Փոխանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՁՈԲՀ֊ն ունի բարձր վարակելիություն և այն տարածվում է քթըմպանային արտադրուկների՝ թքի, քթի լորձի միջոցով, անմիջական շփման պարագայում կամ ֆեկալ֊օրալ փոխանցման ճանապարհով։
Երեխաներն ավելի հաճախ վարակվում են մանկական կոլեկտիվներում՝ պայմանավորված խնամքի ոչ լիարժեք հետևողականության հետ, և հաճախ երեխաները ձեռքերը տանում են իրենց բերանը[20]։ Այն երեխաները, ովքեր չեն հաճախում մանկապարտեզ, առավել խոցելի են[22]։ ՁՈԲՀ֊ը տարածվում է քիթ֊կոկորդային արտադրուկների, ինպես նաև բշտիկների մեջ պարունակվող հեղուկի և կղանքի միջոցով[22]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունը սովորաբար ախտորոշվում է կլինիկական նշանների և ախտանիշների հիման վրա[19]։ Եթե հստակ չէ ախտորոշումը, վերցվում է քսուկ կոկորդից կամ կղանքի նմուշ՝ պարզելու համար վիրուսի առկայությունը[19]։ Հիմնականում հիվանդության գաղտնի շրջանը (ինֆեկցիայի օրգանիզմ թափանցման և առաջին ախտանիշների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատված) տևում է երեքից վեց օր[5]։ Հիվանդության վաղ հայտնաբերումը կարևոր է մանկահասակ երեխաների մոտ բռնկումները կանխելու տեսանկյունից[23]։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանխարգելիչ միջոցառումներից է հիվանդների հետ անմիջական շփումից խուսափումը՝ մասնավորապես հիվանդ երեխաներին դպրոց չուղարկելը, անձնական օգտագործման իրերի անհատականացումը, ախտահարված մակերեսների վնասազերծումը և ձեռքերի հիգիենայի պահպանումը։ Այս միջոցառումները արդյունավետ են հիվանդության տարածումը նվազեցնելու համար[24][25]։
Կանխարգելմանը նպաստում է ձեռքերը հաճախակի լվանալու սովորույթը և խաղահրապակների պատշաճ վարակազերծումը[22]։ Կրծքով կերակրումը ևս նվազեցնում է հիվանդության ծանրությունը, թեպետ չի նվազեցնում հիվանդության զարգացման ռիսկը[22]։
Պատվաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերից Չինաստանում հիվանդության կանխարգելման նպատակով օգտագործվում է EV71 պատվաստանյութը[26]։ Այժմ ԱՄՆ֊ում չկա ժամանակակից պատվաստանյութ[25]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հիվանդության դեպքում դեղորայքի անհրաժեշտություն, որպես կանոն չի լինում, քանի որ այն ունի վիրուսային ծագում և դիտվում է ինքնուրույն ապաքինում։ Տվյալ հիվանդության համար ներկայումս չկա յուրահատուկ բուժում[19]։ Բուժումը հիմնականում ախտանշանային է։ Ցավազրկող դեղորայքը օգնում է խոցերով պայմանավորված ցավերի դեպքում։ Երեխաների, դեռահասների և մեծահասակների մոտ բորբոքային պրոցեսը ընթանում է մոտ մեկ շաբաթ, սակայն, երբեմն կարող է ավելի երկար տևել։ Ջերմիջեցնողները և տաք լոգանքները օգնում են իջեցնել մարմնի ջերմաստիճանը։
Հիվանդությամբ տառապողների շատ քիչ մասը կարող է հոսպիտալացվել՝ կապված այնպիսի բարդությունների հետ, ինչպիսիք են ուղեղանյութի, ուղեղի թաղանթների բորբոքումը կամ սուր առաջացող պարալիզները[10]։ Արտանյարդաբանական բարդություններից կարող են դիտվել հետևյալները՝ սրտի բորբոքում, թոքերում հեղուկի կուտակում կամ թոքային արյունահոսություն[10]։
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդություններ, պայմանավորված վիրուսային ախտահարումով, դիտվում են հազվադեպ, բայց դրանց առկայությունը պահանջում է բժշկական օգնության ցուցաբերում։ Էնտերովիրուս 71-ով հարուցված ՁՈԲՀ-ն առավել ծանր է ընթանում, քան Կոքսակի A16 վիրուսով հարուցվածը, և հաճախ ուղեկցվում է սրտային կամ նյարդաբանական բարդություններով, անգամ կարող է ավարտվել մահով[19]։ Հազվադեպ, այս հիվանդությունը կարող է ուղեկցվել ուղեղաթաղանթների վիրուսային կամ ասեպտիկ բորբոքումով, վերջինս ընթանում է տենդով, գլխացավերով, պարանոցի մկանների կարկամությամբ, մեջքի ցավերով[10][19]։ Սովորաբար հիվանդի վիճակը բավարար է և դիտվում է լավացում առանց բուժման, այնուամենայնիվ, երբեմն լինում է կարճ ժամանակով հոսպիտալացման անհրաժեշտություն։ ՁՈԲՀ-ի ծանր բարդություններից է էնցեֆալիտը, ուղեղի այտուցը կամ հազվադեպ դիտվող թորշոմած պարալիզը[18][19]։
Երեխաների մոտ նկարագրված են ձեռքերի և ոտքերի եղունգների կորուստ հիվանդությունից 4-8 շաբաթ անց[5]։ ՁՈԲՀ-ի և եղունգների կորստի միջև հստակ հարաբերություն չկա, ամեն դեպքում վերջինս ժամանակավոր է, և եղունգների աճը վերականգնվում է առանց բուժման[5][27]։
Պայմանավորված հիմնական ախտանիշներով կարող են դիտվել ոչ մեծ բարդություններ՝ ինչպես օրինակ ջրազրկումը։ Բերանում խոցերի առկայությունը կարող է առաջացնել անհարմարավետություն սննդի և ջրի ընդուման ժամանակ[28]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռք, ոտք և բերան հիվանդությունը ավելի հաճախ դիտվում է 10 տարեկանից ցածր երեխաների մոտ[5][19]։ Բռնկումների առաջացումն ունի սեզոնային բնույթ՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին[9]։ Համարվում է, որ տաքությունը և խոնավությունը նպաստում են հիվանդության տարածմանը[22]։ ՁՈԲՀ-ն առավել տարածված է գյուղական վայրերում, քան քաղաքներում, այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ սոցիալ-տնտեսական զարգացվածության մակարդակը և հիգիենիկ պայմանները դեր ունեն այս հիվանդության ախտածագման մեջ.[29]։ Վատ հիգիենիկ պայմանները ռիսկի գործոն են ՁՈԲՀ-ի զարգացման համար[30]։
Բռնկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվականին եղել է բռնկում Թայվանում, որն ախտահարել է գլխավորապես երեխաներին[31]։ Գրանվել են 405 ծանր բարդություններ և մանկական մահվան 78 դեպք[32]։ Այդ համաճարակի ժամանակ բոլոր դեպքերի քանակը գնահատվել է 1,5 միլիոն[9]։
- 2008 թվականին Չինաստանում գրանցված բռնկումը սկսվեց մարտին Ֆույանգում, Անուիում և ընդգրկեց 25000 մարդու, եղավ 42 մահվան դեպք, տևեց մինչև մայիսի 13[9]։ Նման բռնկում գրանցվել է նաև Սինգապուրում (ավելի քան 2600 դեպք 2008 թվականի ապրիլի 20-ի դրությամբ)[33], Վիետնամում (2300 դեպք, 11 մահվան դեպք)[34], Մոնղոլիա (1600 դեպք)[35], և Բրունեյ(1053 դեպք 2008-ի հունիս-օգոստոս ամիսներին)[36]։
- 2009 թվականին Չինաստանի արևելյան Շանդոնգ պրովինցիայում բռնկման հետևանքով մարտ և ապրիլ ամիսներին գրանցվեց 17 մահվան դեպք, իսկ հարևան Հենան պրովինցիայում՝ 18 դեպք[37]։ Հունվար-ապրիլ ամիսներին Չինաստանում գրանցված 115000 դեպքից 773-ը ծանր էին, իսկ 50-ը `մահացու[38]։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՁՈԲՀ-ն որպես հիվանդություն առաջին անգամ կլինիկորեն նկարագրվել է 1957 թվականին Կանադայում և Նոր Զելանդիայում[19]։ Հիվանդությունն անվանվել է « Ձեռք, ոտք և բերան հիվանդություն » Թոմաս Հենրի Ֆլեվիտի կողմից՝ 1960 թվականի բռնկումից հետո[39][40]։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՁՈԲՀ-ի համար պատասխանատու վիրուսների դեմ բուժական նոր հակավիրուսային միջոցները այսօր զարգացման փուլում են։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ EV-71 վիրուսային կապսիդի արգելակիչները ունեն ուժեղ հակավիրուսային ակտիվություն[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Hand Foot and Mouth Disease». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
- ↑ 2,0 2,1 Kaminska, K; Martinetti, G; Lucchini, R; Kaya, G; Mainetti, C (2013). «Coxsackievirus A6 and Hand, Foot, and Mouth Disease: Three Case Reports of Familial Child-to-Immunocompetent Adult Transmission and a Literature Review». Case Reports in Dermatology. 5 (2): 203–209. doi:10.1159/000354533. PMC 3764954. PMID 24019771.
- ↑ Ooi, MH; Wong, SC; Lewthwaite, P; Cardosa, MJ; Solomon, T (2010). «Clinical features, diagnosis, and management of enterovirus 71». Lancet Neurology. 9 (11): 1097–1105. doi:10.1016/S1474-4422(10)70209-X. PMID 20965438.
- ↑ Frydenberg, A; Starr, M (August 2003). «Hand, foot and mouth disease». Australian family physician. 32 (8): 594–5. PMID 12973865.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Hoy, NY; Leung, AK; Metelitsa, AI; Adams, S (2012). «New concepts in median nail dystrophy, onychomycosis, and hand, foot and mouth disease nail pathology». ISRN Dermatology. 2012 (680163): 680163. doi:10.5402/2012/680163. PMC 3302018. PMID 22462009.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 6,0 6,1 Longo, Dan L. (2012). Harrison's Principles of Internal Medicine (18th ed.). New York: McGraw-Hill. ISBN 978-0-07174889-6.
- ↑ 7,0 7,1 «Hand, Foot, and Mouth Disease (HFMD) Complications». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Causes & Transmission». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Repass GL, Palmer WC, Stancampiano FF (September 2014). «Hand, foot, and mouth disease: Identifying and managing an acute viral syndrome». Cleve Clin J Med. 81 (9): 537–43. doi:10.3949/ccjm.81a.13132. PMID 25183845.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Li, Y; Zhu, R; Qian, Y; Deng, J (2012). «The characteristics of blood glucose and WBC counts in peripheral blood of cases of hand foot and mouth disease in China: a systematic review». PLOS ONE. 7 (1): e29003. doi:10.1371/journal.pone.0029003. PMC 3250408. PMID 22235257.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 11,0 11,1 «Diagnosis». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 12,0 12,1 Pourianfar HR, Grollo L (February 2014). «Development of antiviral agents toward enterovirus 71 infection». J Microbiol Immunol Infect. 48: 1–8. doi:10.1016/j.jmii.2013.11.011. PMID 24560700.
- ↑ 13,0 13,1 «Prevention & Treatment». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «Outbreaks». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 15,0 15,1 Kaminska, K; Martinetti, G; Lucchini, R; Kaya, G; Mainetti, C (2013). «Coxsackievirus A6 and Hand, Foot, and Mouth Disease: Three Case Reports of Familial Child-to-Immunocompetent Adult Transmission and a Literature Review». Case Reports in Dermatology. 5 (2): 203–209. doi:10.1159/000354533. PMC 3764954. PMID 24019771.
- ↑ «Hand Foot and Mouth Disease». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Foot and Mouth Disease update: further temporary control zone established in Surrey». Defra. 2007 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 18,0 18,1 Huang, CC; Liu, CC; Chang, YC; Chen, CY; Wang, ST; Yeh, TF (1999 թ․ սեպտեմբերի 23). «Neurologic complications in children with enterovirus 71 infection». The New England Journal of Medicine. 341 (13): 936–42. doi:10.1056/nejm199909233411302. PMID 10498488.
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 Wang, Jing (2017 թ․ օգոստոսի 21). «Epidemiological characteristics of hand, foot, and mouth disease in Shandong, China, 2009–2016». Scientific Reports. 7 (8900): 1–9. doi:10.1038/s41598-017-09196-z.
- ↑ 20,0 20,1 «Hand, Foot and Mouth Disease: Signs & Symptoms». mayoclinic.com. The Mayo Clinic. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Hand, Foot and Mouth Disease (HFMD)». WHO Western Pacific Region (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 22,4 Koh, Wee Ming; Bogich, Tiffany; Siegel, Karen; Jin, Jing; Chong, Elizabeth Y.; Tan, Chong Yew; Chen, Mark Ic; Horby, Peter; Cook, Alex R. (October 2016). «The Epidemiology of Hand, Foot and Mouth Disease in Asia: A Systematic Review and Analysis». The Pediatric Infectious Disease Journal. 35 (10): e285–300. doi:10.1097/INF.0000000000001242. ISSN 1532-0987. PMC 5130063. PMID 27273688.
- ↑ Omaña-Cepeda, Carlos; Martínez-Valverde, Andrea; del Mar Sabater- Recolons, María; Jané-Salas, Enric; Marí-Roig, Antonio; López-López, José (2016 թ․ մարտի 15). «A literature review and case report of hand, foot and mouth disease in an immunocompetent adult». BMC Research Notes. 9: 165. doi:10.1186/s13104-016-1973-y. ISSN 1756-0500.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Wang, Jing (2017 թ․ օգոստոսի 21). «Epidemiological characteristics of hand, foot, and mouth disease in Shandong, China, 2009–2016». Scientific Reports. 7 (8900): 1–9. doi:10.1038/s41598-017-09196-z.
- ↑ 25,0 25,1 «Hand, Foot and Mouth Disease». Prevention and Treatment. Centers for Disease Control and Prevention. 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Mao, QY; Wang, Y; Bian, L; Xu, M; Liang, Z (May 2016). «EV71 vaccine, a new tool to control outbreaks of hand, foot and mouth disease (HFMD)». Expert review of vaccines. 15 (5): 599–606. doi:10.1586/14760584.2016.1138862. PMID 26732723.
- ↑ «Hand, Foot and Mouth Disease». Complications. Centers for Disease Control and Prevention. 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Hand, Foot and Mouth Disease». WHO Western Pacific Region (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Koh, Wee Ming; Bogich, Tiffany; Siegel, Karen; Jin, Jing; Chong, Elizabeth Y.; Tan, Chong Yew; Chen, Mark IC; Horby, Peter; Cook, Alex R. (October 2016). «The Epidemiology of Hand, Foot and Mouth Disease in Asia: A Systematic Review and Analysis». The Pediatric Infectious Disease Journal. 35 (10): e285. doi:10.1097/INF.0000000000001242. ISSN 0891-3668. PMC 5130063.
- ↑ «Hand-Foot-and-Mouth Disease». WebMD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Centers for Disease Control and Prevention (CDC) (1998). «Deaths among children during an outbreak of hand, foot, and mouth disease--Taiwan, Republic of China, April–July 1998». MMWR Morb. Mortal. Wkly. Rep. 47 (30): 629–32. PMID 9704628. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Ho M, Chen ER, Hsu KH, և այլք: (1999). «An epidemic of enterovirus 71 infection in Taiwan. Taiwan Enterovirus Epidemic Working Group». N. Engl. J. Med. 341 (13): 929–35. doi:10.1056/NEJM199909233411301. PMID 10498487.
- ↑ Suhaimi, Nur Dianah (2008 թ․ ապրիլի 20). «HFMD: 1,000 cases a week is unusual, says doc». Singapore: The Sunday Times (Straits Times). էջեր 1–2.
- ↑ Viet Nam News: HFMD cases prompt tighter health screening at airport Արխիվացված Փետրվար 13, 2009 Wayback Machine(accessed May 15, 2008)
- ↑ EV-71 Virus Continues Dramatic Rise Արխիվացված Հոկտեմբեր 21, 2008 Wayback Machine (accessed May 23, 2008)
- ↑ Bandar Seri Begawan (2008 թ․ նոյեմբերի 7). «1,053 HFD cases recorded». The Birmingham News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Hand-foot-mouth disease death toll rises to 17 in East China's Shandong Province». China View. 2009 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Health Ministry: Hand-foot-mouth disease claims 50 lives this year». China View. 2009 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Alsop J, Flewett TH, Foster JR (December 1960). «"Hand-foot-and-mouth disease" in Birmingham in 1959». British Medical Journal. 2 (5214): 1708–11. PMC 2098292. PMID 13682692.
- ↑ Flewett TH, Warin RP, Clarke SK (January 1963). «'Hand, foot, and mouth disease' associated with Coxsackie A5 virus». Journal of Clinical Pathology. 16: 53–5. PMC 480485. PMID 13945538.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձեռք, ոտք և բերան հիվանդություն» հոդվածին։ |
|