Ջենիֆեր Սթոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենիֆեր Սթոուն
Ծնվել էփետրվարի 12, 1993(1993-02-12)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԱրլինգտոն, Թերանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, registered nurse և ձայնային դերասանուհի

Ջենիֆեր Լինդսեյ Սթոուն (անգլ.՝ Jennifer Lindsay Stone, փետրվարի 12, 1993(1993-02-12)[1], Արլինգտոն, Թերանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան և բուժքույր։ Առավել հայտնի է դարձել Հարփեր Ֆինկլի դերով, որը Սթոունը մարմնավորել է «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» հեռուստասերիալում (2007—2012):

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոունը ծնվել է Արլինգտոնում (Տեխաս նահանգ, ԱՄՆ)։ 6 տարեկանից սկսել է խաղալ տեղի թատրոններում։ 8 տարեկանում գործակալության հետ պայմանագիր է կնքել։

2003 թվականին «Գործածած առյուծներ» ֆիլմում Սթոունը մարմնավորել է Մարթային, որի համար նրան առաջադրել են «Երիտասարդ դերասան» մրցանակին[2]։

2007 թվականին «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» հեռուստասերիալում ստացել է Հարփեր Ֆինկլի դերը։ Նրա հերոսուհին՝ Հարփեր Ֆինկլը, Ջենիֆերի մարմնավորմամբ սերիալում եղել է մինչև ավարտը՝ 2012 թվականը։ 2009 թվականին նա նկարահանվել է «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» ֆիլմում։

2011 թվականին թողարկվել է «Դաժան աղջիկները 2» կինոնկարը, որտեղ Ջենիֆերը կատարել է Էբի Հանովերի դերը։ Ֆիլմերում նկարահանվելուց բացի՝ նա զբաղվել է նաև հնչյունավորմամբ։

2013 թվականի մարտին Սթոունի մոտ ախտորոշվել է գաղտնի աուտոիմուն շաքարախտ, որը երբեմն անվանում են նաև 1.5 տիպի շաքարախտ։ Այդ ժամանակ նա ընդհատել է իր դերասանական կարիերան՝ համալսարանում սովորելու համար։ Իր հիվանդությունն ավելի լավ հասկանալու համար նա նախ սովորել է հոգեբանություն, ապա անցել բուժքույրական գործին։ 2019 թվականի դեկտեմբերին ավարտել է բուժքույրական դպրոցը։ 2020 թվականի ապրիլի 7-ին նա հայտարարել է, որ պաշտոնապես դարձել է գրանցված բուժքույր և «պատրաստ է միանալ» առողջապահության մասնագետներին, որոնք պայքարում են կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի դեմ[3]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոունը 2009 թվականի մայիսին` «Վեր» մուլտֆիլմի պրեմիերայի ժամանակ
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ֆ Գործածած առյուծներ Secondhand Lions Մարթա
2004 ս Ռազմական կրակի գիծ Line of Fire Լիլի Օ'Դոննել
2005 ս Հաուս House, M.D. Ջեսիկա Սիմս
2005 ս Անբիծ Without a Trace Բրիտանի
2009 մս Հայրիկի առևանգումը Dadnapped Դեբբի
2009 հֆ Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմում Wizards of Waverly Place: The Movie Հարփեր Ֆինկլ
2009 մս Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb Ամանդա
2010 հֆ Լրտես Հերրիետ. Բլոգների պատերազմ Harriet the Spy: Blog Wars Հերրիետ
2011 ֆ Դաժան աղջիկները 2 Mean Girls 2 Էբի Գանովեր
2007-2012 ս Ուեյվերլի Փլեյսի կախարդները Wizards of Waverly Place Հարպեր Ֆինկլ
2012 ս Երկու արքա Pair of Kings Պրիսցիլլա
2011-2012 ս Գեներատոր Ռեքստ Generator Rex Բևերլի Հոլիդեյ
2012-2013 ս Deadtime Stories անցնող դայակ
2013 ս Մարմնի հետաքննություն Body of Proof Հաննա Բենքս
2013 հֆ Կախարդները վերադառնում են. Ալեքսն ընդդեմ Ալեքսի The Wizards Return: Alex vs. Alex Հարփեր Ֆինկլ
2013 ֆ Ոչ մի վախ Nothing to Fear
2013 ֆ Հոլլի, Ջինգլս և Քլայդ Holly, Jingles and Clyde դերասան
2014 ֆ Cavegirl the Movie

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Սթոուն» հոդվածին։