Սալահ ադ Դին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալադինի արձանը Կահիրեում

Սալահ ադ Դին Յուսուֆ Իբն Այուբը (արաբ.` صلاح الدين يوسف بن أيوب, քրդ.` سه‌لاحه‌دین ئه‌یوبی, մոտ 1138թ.- մարտի 4, 1193թ. ) արևմտյան աշխարհում առավել հայտնի որպես Սալադին, եղել է արաբացած մահմեդական, Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթանը, Այուբիդների դինաստիայի հիմնադիրը: Եղել է մահմեդական զորքերի առաջնորդը խաչակրաց արշավանքների ժամանակ:

Կռվել է ֆրանկների և եվրոպացի խաչակիրների դեմ Լևանտում: 1187 թ. հոկտեմբերի 2-ին գրավել է Երուսաղեմը։ Սուլթան դառնալուց հետո Սալադինի տիրապետության տակ էին գտնվում Եգիպտոսը, Սիրիան, Միջագետքը, Քրդստանը, Հեջազը և Յեմենը:

Սալադինի դամբարանը Դամասկոսում (Սիրիա)

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg