Մալիքիական մազհաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Սրբազան պատերազմ

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р


Մալիքիական մազհաբ կամ մալիքիյյա, սուննի իսլամի կրոնաիրավագիտական 4 դպրոցներից մեկը։ Հիմնադրել է աստվածաբան և իրավագետ Մալիք իբն Անասը (713-795

Մալիք իբն Անաս[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մալիք իբն Անաս

Մալիք իբն Անաս ալ-Ասբահին (713-795)` աստվածաբան է, ֆակիհ, մուհադդիս: Ծնվել է Մադինայում` նիզակներ պատրաստող վարպետի ընտանիքում։ Վաղ մանկությունից սովորում էր ղուրանական գիտություններ և ֆիկհ։ Ժամանակի ընթացքում նադարձավ Մադինայի ամենահեղինակավոր ֆակիհը և նրա հոգևոր առաջնորդը (իմամ)։ Նա չէր հարում ոչ մի քաղաքական հոսանքի, սակայն հակված էր իշխանության ընտրովի լինելու սկզբունքին։ Ծանր քրոնիկ հիվանդությամբ տառապելով՝ Մալիքը գրեթե չէր լքում Մադինան, քննարկումներին և գիտական հանդիպումներին քիչ էր մասնակցում։ Բացի այդ, նա համարում էր, որ «գիտությունը կռիվ չէ աքլորների և ոչխարների միջև»։

Մալիքը կազմեց «ալ-Մուվատտա» (արաբ․՝ الموطأ‎‎) ժողովածուն, որն իր մեջ ներառում է հադիսները, Մուհամմադի կողմնակիցների արտահայտություններն ու որոշումները` խմբավորված ըստ որոշակի իրավական թեմաների։ «Ալ-Մուվատտան» պահպանվել է 2 հրատարակություններով՝ առաջինը պատկանում է նրա ամենահայտնի աշակերտ Մուհամմադ ալ-Շայբանիին (մահ. 805 թ.), երկրորդը՝ Յահյա ալ-Լայսի ալ-Անդալուսիին (մահ. 848-849 թ.)։ Այնուհետև Ասադ իբն ալ-Ֆուրատ աթ-Թունիսին (մահ. 828-829 թ.) վերամշակեց այդ ժողովածուն և այն անվանեց «ալ-Մուդավվանա» (արաբերեն՝ المدونة)։ ‘Աբդ աս-Սալամ աթ-Թանուհին (մահ. 854-855 թ.) իր հերթին վերամշակեց և լրացրեց այն` հրատարակելով «ալ-Մուդավվանա ալ-քուբրա» (արաբերեն՝ المدونة الكبرى) անունով։ Նրա աշակերտների թվում էր նաև Մուհամմադ իբն Իդրիս ալ-Շաֆի’ին (մահ. 820 թ.)` շաֆիական մազհաբի հիմնադիրը, որում օգտագործվել են Մալիքի կողմից մշակված շատ դրույթներ։

Մալիքի հասարակական-քաղաքական հայացքները ուղղված էին նրան, որ բարձրագույն իշխանությունը պատկանում է խալիֆին, որը պետք է լինի կուրեյշցի, բայց ոչ անպայման հաշիմիական կամ ալիական։ Նրան իշխանությունը պետք է հաստատի հատուկ ներկայացուցչական մի խումբ (արաբերեն՝ شُورَى շուրա), որը կազմված է նախկին խալիֆի կողմից նշանակված մարդկանցից։ Նրանք անպայման պետք է լինեն մադինացիներ և մեքքացիներ։ Մալիքն ազատ կամքի արտահայտման (արաբ․՝ قدر, կադար‎‎) կողմնակից էր և յուրաքանչյուր մարդու լիովին պատասխանատու էր համարում իր արարքների համար։

Ալ-Մալիքիյյա[խմբագրել]

Իսլամը բաժանվում է 2 ուղղության՝ սուննիզմ և շիիզմ։ Սուննի մուսուլմաններն ունեն կրոնաիրավաբանական 4 դպրոց՝ հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալյան։

Մալիքիականները այն մազհաբի հետևորդներն են, որը կոչվել է իր հիմնադիր Մալիք իբն Անասի անունով։ Մալիքիականությունը ծագել է Մադինայում, արագորեն տարածվել Արաբիայում, այնուհետև Եգիպտոսում, Հյուսիսային Աֆրիկայում և Անդալուսիայում։ Ըստ մալիքիական մազհաբի` իրավունքի գլխավոր աղբյուրը Ղուրանն է, ինչպես նաև սուննան, որը դիտարկվում է որպես Ղուրանի շարունակություն։ Սուննան ենթակա չէ ոչ մի մեկնաբանման այն հադիսների նկատմամբ, որոնք վերագրվում են Մուհամմադի կողմնակիցներին՝ մադինացիներին, քանի որ միայն նրանց տեղեկություններն էին մալիքիդներն ընդունում որպես լիովին ճշգրիտ։ Ղուրանի և հադիսների կանոնավորված տեքստերը միավորվում են մեկ աղբյուրի մեջ՝ նասս։ Որպես լրացում նասսին՝ բերվում են մեդինայական հասարակության կոլեկտիվ փորձի մասին տեղեկություններ, որի մասին չկան ոչ մի գրավոր վկայություններ, սակայն որը հասարակական հիշողության մեջ պահպանվել է որպես գործողություններ, որոնք սովորական էին Մուհամմադի օրոք։

Ալ-իսթիսլահ և ալ-իսթիհսան[խմբագրել]

Մալիք իբն Անաս

Այսպիսի կոլեկտիվ հիշողությունը դիտարկվում էր որպես կոլեկտիվ հադիս՝ «հազարից հազարն ավելի լավ է, քան մեկից մեկը» սկզբունքով։ Եվ միայն վերջին հերթին էր անհրաժեշտ իրավական նյութը վերցվում իրավական որոշումներից և ասհաբ-մադինացիների, ինչպես նաև հայտնի «հետևորդների» (արաբ․՝ تابع‎‎, թաբի’) պարզաբանումներից։ Ցանկալի իրավական նյութի մեկնաբանման համար լայնորեն օգտագործվում էր անալոգիայով (արաբ․՝ القياس‎‎՝ ալ-կիյաս) դատողությունը, որը դիտարկվում էր որպես լուծվող հարցի՝ նասսի (արաբ․՝ نص‎‎՝ տեքստ) հետ ուղղակիորեն համադրելու տեխնիկական հնարք։ Այն հարցերի լուծման համար, որոնք չէին կարող համեմատել որևէ աղբյուրի հետ, մշակվել էր «հանուն օգուտի անկախ դատելու» ռացիոնալիստական սկզբունք (արաբ․՝ الاستصلاح‎‎՝ ալ-իսթիսլահ), ըստ որի իրավաբանական դատողությունն արվում է միայն անկախ դատողության հիմքի վրա, սակայն որն անպայման պետք է ուղղված լինի հասարակական շահի պահպանմանը, չհակասի նասսին և համապատասխանի շարիաթի ընդհանուր կանոններին։ «Նախընտրելի որոշում» (արաբ․՝ الإستحسان‎‎՝ ալ-իսթիհսան) նշանակում է կիյասի փոխարեն իսթիսլահի նախընտրում, այսինքն եթե կա ընտրության հնարավորություն, ապա կասկածների դեպքում հարկ է դիմել իսթիսլահին։

Այս սկզբունքին հարում է մեկ այլ ռացիոնալիստական սկզբունք՝ «դատողություններ թուլտվության և արգելման մասին», որը հանգում է այն բանին, որ «այն ամենն, ինչը ի վերջո բերում է արգելվածի, պետք է արգելվի, իսկ այն, ինչը բերում է թույլատրելիի, պետք է թույլատրվի»։ Մալիքիականներն, ինչպես նաև այլ մազհաբների հետևորդները, իրավաբանական դատողություններ անելիս առաջնորդվում են նաև «իրավիճակի անփոփոխության կանխավարկածի» ռացիոնալիստական սկզբունքով (արաբ․՝ الإستسحاب‎‎՝ ալ-իսթիսհաբ), ըստ որի ցանկացած չեն համարվում կատարված, մինչև ի հայտ չեն գալիս այդ փոփոխությունների հստակ նշաններ։

Ուսմունքի ամրապնդումն ու տարածումը[խմբագրել]

Madhhab Map2.png

Մալիքիական մազհաբի հիմնական սկզբունքները շարադրված են Մալիք իբն Անասի «ալ-Մուվատտա’յի» ժողովածուում և դրա մեկնաբանություններում, այդ հավաքածուի վերամշակ-ված «ալ-Մուդավաննա» և «ալ-Մուդավաննա ալ-քուբրա» ժողովածուներում, ինչպես նաև ամե-նավերջին ստեղծագործություններում, որոնցից ամենահայտնիներն են Աբու ալ-Կասիմ իբն Ջազզի (մահ. 1340-1341) «ալ-Կաուանին ալ-ֆիկհիյա ֆի թալխիս ալ-մազհաբ ալ-մալիքիյան» (արաբերեն՝ القوانين الفقهية في تلخيص المذهب الملكية) և Սիդի Հալիլի (մահ. 1365-66) կողմից կազմված «ալ-Մուհթասարը»։

Ներկայումս մալիքիական մազհաբը գերիշխող է հանդիսանում Մարոկկոյում, Ալժիրում, Թունիսում, Լիբիայում, Քուվեյթում և Բահրեյնում։ Նշանակալի մալիքիական համայնքներ կան Եգիպտոսում և Սուդանում, որոշ թվով մալիքիդներ ապրում են նաև մուսուլմանական այլ երկրներում։

Գրականություն[խմբագրել]

  • Ислам։ Энциклопедический Словарь. Mосква, 1991