Մարդին
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Մարդին, (Мардин, Mardin), Մարդա, Մարդե, Մարդե բեոդ, Մարդես, Մարդիս, Մարտին, Մերդին, Մերթին, Մերիտ, Մերտ, Մերտին—Քաղաք, բերդաքաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգի Մարդինի գավառում, վերջինիս վարչական կենտրոնը: Վերին (Հայոց) Միջագետքի հին բերդաքաղաքներից էր՝ Եդեսիա և Մծբին քաղաքների միջև, բարձր և ապառաժոտ լեռան զառիվայր լանջին : Շրջապատված էր հաստ պարիսպներով և աշտարակներով: Հարավից շրջապատված էր լեռնային վեմերով: Տները շինված էին լեռան դարավանդների վրա: Ջուրն աղի էր, խմում էին անձրևաջուր: Օդը առողջարար: Օսմանյան տիրապետության շրջանում կոչվել է նաև Մերդին: 19-րդ դ սկզբներին ուներ 1000 տուն, դարի վերջին` մոտ 20000 բնակիչ, որից 7230 հայեր, 1914 թ՝ 25000 բնակիչ, որից 1500 հայեր, մնացածը՝ թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ և այլք: Հայերն զբաղվում էին արհեստներով (հատկապես պղնձագործությամբ) և առևտրով: Քաղաքի շրջակայքում մշակում էին բամբակ, իսկ քաղաքում սրանից պատրաստում էին բեհեզ և այլ գործվածքներ: Ուներ երկու եկեղեցի, մզկիթներ, դպրոց: Հայկական եկեղեցին եպիսկոպոսանիստ էր: Այստեղ կային հրապարակներ, բաղնիքներ, իջևանատներ, ջրհորներ: Հնում ավելի բազմամարդ և շենք էր: Հիշատակված է հայ միջնադարյան աղբյուրներում: Պահպանվել են մի շարք հնություններ, որոնց թվում Մարդինի անառիկ բերդր` իր աշտարակ դիտարանով, որր գտնվում էր լեռան վրա և ուներ քաղաքին կապող արհեստական սանդղավոր ճանապարհ: Վերևում՝ բերդի ներսում, կային ցանքատարածություն և աղբյուր: Բերդապահների թիվը 19-րդ դ սկըզբին հասնում Էր 500-ի: Քաղաքից դուրս կար մենաստան: Քյաթիբ Չելեբին այստեղ, լեռան վրա «ապակու հանքեր» է տեղադրում: 1915 թ Մարդինից տարագրվել է 4663 հայ, իսկ քաղաքի մոտ գտնվող Ռաս էլ Այն (Րասուլ Այն) փոքրիկ բնակավայրում թուրքերը դաժանորեն կոտորել են 90000 հայերի:
Մարդինի գավառ, Мардини гавар, Mardini gavar, Մամպուտ, Մարդին, Մարտին, Մարտինի գավառ., Մերդին, Մերտին-Գավառ (սանջակ) Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգում, նրա հարավային կողմում: Մարդինի տարածքը հնում մտնում էր Վերին (Հայոց) Միջագետքի մեջ: Նրա հս սահմաններն անցնում էին Մասիուս կամ Մարդինի լեռների հյուսիսային փեշերով, իսկ հարավում փռված էր անապատային դաշտավայր: Կենտրոնն Էր համանուն քաղաքը: Օսմանյան տիրապետության շրջանից կոչվել է նաև Մերդին : 19–րդ դ վերջին գավառի կազմի մեջ էին մտնում 6 գվռկ՝ Մարդին, Մծբին (Նիսիբին), Ջեղիրե, Միդիադ, Ավնիե, Մարզին, և 18 գ-ախումբ, 1890 թ ուներ 28606 հայ բնակիչ: 1915 թ բռնագաղթից հետո գավառի հայ բնակչությունը մասամբ տեղահան եղավ ու կոտորվեց, մնացածները արաբախոս դարձան: