Ալմագեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմագեստ
հին հունարեն՝ Μαθηματικἠ Σύνταξις
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրտրակտատ
ՀեղինակՊտղոմեոս Կլավդիոս[1]
Բնագիր լեզուհին հունարեն
Գրվել է148
 Almagest

«Ալմագեստ» (արաբ․՝ ‎‎ ալ-Մաջիստ—լատինացված Almagestum, լատին․՝  Μεχίστη Σύυτξιε-«մեծ կառուցում»), հույն գիտնական Պտղոմեոսի «Աստղագիտության մաթեմատիկական մեծ կառուցվածքը» (13 գրքով) աշխատության արաբականացված անվանումը։ Գրվել է II դարի երկրորդ կեսին։ Ամփոփում է հին հույների աստղագիտական գործերը և հեղինակի հետազոտությունների արդյունքները։ Այն արաբերեն է թարգմանվել IX դարում։ «Ալմագեստ»-ում տրված է աշխարհի երկրակենտրոն համակարգի շարադրանքը, որը երկնային մարմինների տեսանելի շարժումների բացատրման տիրապետող ուսմունքն էր մինչև 16-րդ դար։ Ալմագեստը պարունակում է մեզ հասած ամենահին աստղացուցակը (1022 աստղերի՝ հիմք ընդունելով Հիպարքոսի դիտարկումները), ինչպես նաև հիշատակում է վեց աստղակույտեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմագեստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 181