Թաբոր լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Թաբոր (այլ կիրառումներ)
Թաբոր լեռ
Hartavor.jpg
Թաբորը Նազարեթի կողմից
Ընդհանուր տեղեկություններ
Բարձրություն 588 մ
Գագաթը մեկն է
Տեղակայությունը Հյուսիսային շրջան
Աշխարհագրական կոորդինատները 32/41/10.5/N/35/23/34.5/E
Ձևը Կոնաձև

Թաբոր լեռ (եբր.՝ הר תבור‎, Տավոր, հուն.՝ Όρος Θαβώρ, արաբ․՝ ‎‎ Ջեբել-Տոր), զառիթափ լանջեր ունեցող, 588մ բարձրությամբ լեռ, որ միայնակ վեր է խոյանում Իզրեելի հարթավայրի արևելյան մասում, Նազարեթ քաղաքից ոչ հեռու։ Այն տարբերվում է Իսրայելի ժայռոտ լեռներից, կոնաձև է և ամբողջովին պատված խիտ բուսականությամբ։[1]

Ավանդույթներ[խմբագրել]

Հին կտակարանում[խմբագրել]

Այստեղ ըստ ավանդության Դատավորների ժամանակաշրջանում Բարակը հավաքել իր բանակը՝ փղշտացիների դեմ պատերազմելու համար։[2]

Քրիստոնեական ավանդություն[խմբագրել]

Առավել հայտնի է Ավետարանի պատմությամբ, որը պատմում է Քրիստոսի պայծառակերպության, իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուսը, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբին և վերջինիս եղբորը` Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` միայնության մեջ աղոթելու.

Aquote1.png …լեռ ելավ աղոթքի կանգնելու
— (Ղուկ., Թ, 28)
Aquote2.png

Աղոթքի պահին, այսինքն հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց»՝ այստեղից էլ պայծառակերպություն կամ այլակերպություն անվանումը։ [3] Ավետարանում լեռը երբեք Թաբոր անունով չի հիշատակվում։

Քանի որ Քրիստոնեական եկեղեցին պայծառակերպության վայր է համարում Թաբոր լեռը, որն էլ առիթ դարձավ, որ Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մայրը` Հեղինեն, Թաբոր լեռան վրա կառուցի եկեղեցի` ի հիշատակ Տիրոջ պայծառակերպվելու։[4]։[5][6][7] Այժմ լեռան գագաթին երկու գործող եկեղեցի կա՝ մեկը ուղղափառ մյուսը՝ կաթոլիկ։ Երկու եկեղեցիներն էլ պնդում են, որ կառուցված են Քրիստոսի պայծառակերպության ճիշտ վայրում.[8][9]

Լեռան անունը[խմբագրել]

Թաբոր (թաբուր) նշանակում է կենտրոնական ուռուցիկ տեղ, պորտ։ Լեռը այդ անունն է ստացել, քանի որ ստորոտից մինչև գագաթ կլոր է։ Գագաթը վերևից փոքր ինչ սեղմված է և հիշեցնում է աչքի խոռոչ։

Հետաքրքիր[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հայ քրիստոնեական համացանցային հանդես
  2. Սուրբ գրքի բառարան/Տեղանուններ
  3. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառ
  4. Պայծառակերպություն կամ այլակերպություն
  5. Մատթ., ԺԷ, 1-13
  6. Մարկ., Թ, 2-12
  7. Ղուկ., Թ, 28-36
  8. П. Солярский, «Опыт библейского словаря собственных имён» (т. IV, СПб., 1884) (ռուսերեն)
  9. С. Терновский, «Очерки из церковно-исторической географии» (Казань, 1899). (ռուսերեն)

Աղբյուրներ[խմբագրել]