Աթաբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աթաբեկ, կամ աթաբեյ (թյուրքերենից «աթա» - հայր և «բեկ» - ցեղավար) — ժառանգական տիտղոս սելջուքների մոտ, որը նշանակում էր այն մարդուն, որը կրում է սա, երկրի կամ շրջանի ղեկավարն է և առհաշիվ է միայն միապետին: Հաճախ աթաբեկները գահապահի դեր էին կատարում մանուկ ժառանգագորդի ժամանակ: Երբեմն աթաբեկները ամուսնանում էին իրենց վստահած մանուկ-թագավորների քույրերին կամ որբեայր մայրերին: Եղել է նաև, որ աթաբեկները դարձել են անկախ ղեկավարները, նույնիսկ եղել է աթաբեկների հարստության կազմավորում: Դրա վառ օրինակն է Իմադ էդ Դին Զենգի աթաբեկն է:

Նույն տիտղոսը տարածում գտավ նաև Վրացական թագավորությունում: Թամար թագուհու ժամանակ այն դարցավ Զաքարյանների հայ իշխանական տոհմի ժառանգական տիտղոսը՝ սկսած աթաբեկ Իվանե Զաքարյանից:

Հայերի մոտ «Աթաբեկ» տիտղոսը առաջին անգամ դարցավ անձնանուն մայրական գծով Զաքարյանների արյունակից Խաչենի Հասան-Ջալալյաններ իշխանական տանը (որտեղ հիշատակված են առնվազն երեք իշխանազուններ Աթաբեկ անունով), որոնցից էլ այնուհետև առաջացավ և Աթաբեկյանների տոհմը (Ջրաբերդի վերջին մելիքները):