Փալ Լուկաչը (հունգ.՝ Lukács Pál) ծնվել է 1895 թվականին Բուդապեշտում։ Նրա դերասանական դեբյուտը կայացել է 1916 թվականին Բուդապեշտի թատերական բեմերից մեկում, իսկ մեկ տարի անց առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին։ 1927 թվականին հաջող թատերական և կինոկարիերայից հետո հայրենի Հունգարիայում, ինչպես նաև Գերմանիայում և Ավստրիայում, որտեղ նա համագործակցել է հանրահայտ Մաքս Ռեյնհարդի հետ, Լուկաչը տեղափոխվել է Հոլլիվուդ։ Այնտեղ նա հաջողությամբ շարունակել է իր դերասանական կարիերան Փոլ Լուկաս անվան տակ, հայտնվելով 1930-ական թվականներին այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Տիկինն անհետանում է» (1938) և «Դոդսվորթ» (1936) ֆիլմերը։ 1933 թվականին դերասանը ստացել է ամերիկայի քաղաքացիություն։
1940-ական թվականներին Փոլ Լուկասը մեծ բարձունքների է հասել Հոլիվուդում՝ Կասաբլանկա (1942), Ում մահն է գուժում զանգը (ֆիլմ) (1943) «Watch on the Rhine» (1943) ֆիլմերի շնորհիվ։ 1940-ական թվականների վերջից Փոլ Լուկասը տեղափոխվել է հեռուստատեսություն՝ շարունակելով միայն երբեմն հայտնվել մեծ էկրանին։ Նրա վերջին խոշոր կինոդերերերից մեկը դարձել է պրոֆեսոր Պիեռ Արանոն՝ Ժյուլ Վեռնի «20000 Լիեն ջրի տակ» ստեղծագործության լայնամասշտաբ էկրանավորման գործում։
Փոլ Լուկասը մահացել է 1971 թվականի օգոստոսի 16-ին Մարոկկո նահանգի Տանժեր քաղաքում 76 տարեկան հասակում։ Նրա ներդրումը կինեմատոգրաֆում նշվել է աստղով «Հոլիվուդյան փառքի ծառուղում»[8]։