Վաթեռլոո կամուրջ (նկարների շարք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաթեռլոո կամուրջ
տեսակնկարների շարք
նկարիչԿլոդ Մոնե
տարի1902
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրբնանկար
նյութկտավ
հավաքածուԱրևմտյան արվեստի ազգային թանգարան
հատվածն էՎաթեռլոո կամուրջ (նկարների շարք), Waterloo Bridge in London?, Waterloo Bridge, Gray Day?, Waterloo Bridge, London, at Dusk?, Waterloo Bridge, London, at Sunset?, Waterloo Bridge, Sunlight Effect?, Waterloo Bridge, Gray Weather?, Waterloo Bridge, Morning Fog?, Waterloo Bridge, London? և Waterloo Bridge, Sunlight Effect?
Ծանոթագրություններ
 Waterloo Bridge by Claude Monet Վիքիպահեստում

Վաթեռլոո կամուրջ (ֆր.՝ Le Pont de Waterloo), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի աշխատանքները, որ պատկերում են լոնդոնյան Վաթեռլոո կամրջի տեսարանները և մտնում են Մոնեի «Լոնդոնի տեսարաններ» ընդհանուր շարքի մեջ։ Շարքն ստեղծվել է 1899-1905 թվականներին։

Գրեթե բոլոր նկարները պատկերվել են միևնույն ռակուրսից, սակայն երբեմն տարբերվում են պատկերի լայնությունն ու բարձրությունը։ Նկարների հիմնական օբյեկտը Վաթեռլոո կամուրջն է։ Նկարների մեծ մասի հետին պլանում երևում են Թեմզայի հակառակ ափին գտնվող գործարանների ծխնելույզները։ Նկարները հիմնականում 65 × 100 սմ չափի են։

Պատկեր և պատկերի համարն ըստ Վիլդենշտեյնի կատալոգի Անվանում, կատալոգային տվյալներ և գտնվելու վայր Տեղեկություններ սեփականատիրոջ մասին
W 1555
Լոնդոն։ Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Londres, Waterloo Bridge. 65 × 100 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրություն է և ամսաթիվ. Claude Monet 1900: Սանտա Բարբարայի թանգարան, Կալիֆորնիա, ԱՄՆ, գույքային համարը` № 1968.20.7[1]: 1901 թվականի նոյեմբերին նկարը Մոնեից գնվել է Շ. Պիտեի կողմից` Հուլիուս Էմեի հավաքածուի համար։ 1903 թվականից եղել է Պոլ Դյուրան Ռուելի պատկերասրահում, 1904 թվականին այն ձեռք է բերել Սթենլի Ռ. Մաքորմիկը։ 1968 թվականին Քեթրին Դեքսթեր Մաքորմիկի կողմից նվիրվել է Սանտա Բարբարայի արվեստի թանգարանին` ի հիշատակ իր ամուսնու[2]։
W 1556
Վաթեռլոո կամուրջ, մռայլ եղանակ, ֆր.՝ Waterloo Bridge, temps couvert. 65 × 92 սմ։ Ներքևի ձախ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվը. Claude Monet 1900: Հյու Լեյնի պատկերասրահ, Դուբլին, Իռլանդիա, Գույքային համարը` № Reg. 304[3]: 1904 թվականի մայիսի 11-ին նկարը Մոնեից գնել է Պոլ Դյուրան Ռուելը` 9000 ֆրանկով, նույն թվականի նոյեմբերի 28-ին վաճառվել է Բեռլինում Փոլ Կասսիրերի պատկերասրահին` 11500 ֆրանկով, որտեղից 1905 թվականի ապրիլին վաճառվել է Հյու Լեյնին։ 1908 թվականին նրա ամբողջ հավաքածուն փոխանցվել է Դուբլինի քաղաքային իշխանություններին և տեղավորվել է Լեյնի կողմից հիմնված Ժամանակակից արվեստի քաղաքային պատկերասրահում (որն ի վերջո կոչվել է Լեյնի անունով)[4]։
W 1557
Վաթեռլոո կամուրջ, մոխրագույն եղանակ, ֆր.՝ Waterloo Bridge, temps gris. 65 × 92 սմ։ Ներքևի ձախ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվը. Claude Monet 1900. Չիկագոյի արվեստի ինստիտուտ, գույքային համարը` № 1984.1173[5]. 1904 թվականի հունիսի նկարը Մոնեից գնել է Պոլ Դյուրան Ռուելը և վաճառել է Փոլ Կասսիրերի պատկերասրահին Բեռլինում, որտեղից այն ձեռք է բերել Ալբրեխտ Գուտմանը։ 1917 թվականի մայիսի 18-ին այն ցուցադրվել է Գուտմանի վաճառքի ժամանակ, կրկին գտնվել է Կասիրերի պատկերասրահում։ Ձեռք է բերվել նյույորքցի Ռոբերտ Յանգի կողմից, այնուհետև փոխանցվել է Փոթեր Պալմերի հավաքածուին։ Մոտավորապես 1927 թվականին այն ձեռք է բերել Չիկագոյի Անդերսոնի պատկերասրահը։ Շուտով վաճառվել է Ուիլյամ Ռելֆիլին։ Վերջինս այն նվիրել է իր քրոջը` Էթելին, նա էլ իր հերթին 1984 թվականի սկզբին այն նվիրել է Չիկագոյի արվեստի ինստիտուտին[6]։
W 1558
Վաթեռլոո կամուրջ, մռայլ եղանակ, ֆր.՝ Waterloo Bridge, temps couvert, 65 × 100 սմ։ Ներքևի ձախ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվը. Claude Monet 1901: Մասնավոր հավաքածու, Ճապոնիա։ 1904 թվականի հունիսին նկարը Մոնեից գնել է Պոլ Դյուրան Ռուելը և նույն թվականի նոյեմբերին վաճառվել է Բեռլինի Փոլ Կասիրերի պատկերասրահին։ Բեռլինում ձեռք է բերվել Զիգմունտ Սամուելի կողմից, 1906 թվականին գնվել է Արթուր և Սելմա Ֆրանկելների կողմից Բեռլինում։ 1921 թվականին փոխանցվել է Նյու Յորքում պահվող Արթուր Բերվալդի հավաքածուին։ 1965 թվականի դեկտեմբերի 3-ին Արթուր Բերվալդի ժառանգների հետաքրքրությունները ներկայացնող Aequus Corp ընկերության կողմից աճուրդի է հանվել «Քրիստիս» աճուրդի տանը։ Գնվել է Նյու Յորքից Սթիվեն Հանի կողմից։ Մոտավորապես 1968 թվականին հայտնվել է Բեռնարդ Ս. Սոլոմոնի հավաքածուում, Լոս Անջելեսում։ 1978 թվականի մայիսի 19-ին նորից վաճառքի է հանվել «Քրիստիսում»։ 1981 թվականից պահվում է մասնավոր հավաքածուում, Ճապոնիայում[7]։
W 1559
Վաթեռլոո կամուրջ, մառախլապատ առավոտ, ֆր.՝ Waterloo Bridge, matin brumeux. 65,7 × 100,2 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրությունն է` Claude Monet: Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան, գույքային համարը` № 1954-66-6[8]: 1904 թվականի մայիսին նկարը Մոնեից գնել է Պոլ Դյուրան Ռուելը, որը 1905 թվականին վաճառել է այն Էննի Թոմփսոնին, Ֆիլադելֆիայից։ Ըստ վերջինիս կտակի` ի հիշատակ իր ծնողների` 1954 թվականին նկարը փոխանցվել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանին[7]։
W 1560
Վաթեռլոո կամուրջ, մառախլապատ առավոտ, ֆր.՝ Waterloo Bridge, matin brumeux. 65 × 100 սմ։ Ներքևի աջ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1902: Համբուրգի պատկերասրահ, գույքային համարը` № HK-1305[9]: 1904 թվականի մայիսին կտավը Մոնեն վաճառել է Պոլ Դյուրան Ռուելին, որն էլ նույն թվականի հոկտեմբերին վաճառել է այն Բեռլինի Պոլ Կասիրերի պատկերասրահին։ Մոտավորապես 1913 թվականին այն գնել է դոկտոր Ա. Վոլֆսոնը, Համբուրգից։ 1924 թվականին այն ձեռք է բերվել Համբուրգի պատկերասրահի կողմից[10]։
W 1561
Վաթեռլոո կամուրջ, մոխրագույն եղանակ, ֆր.՝ Waterloo Bridge, temps gris. 65,5 × 100,5 սմ։ Ներքևի աջ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1903: Օրտրուպգաարդ թանգարան, Կոպենհագեն, Դանիա[11]։ 1905 թվականի դեկտեմբերին նկարը Մոնեից գնել է Պոլ Դյուրան Ռուելը։ 1906 թվականի մարտից այն ցուցադրվել է Փարիզի «Բերնհայմ Ժյոն» պատկերասրահում։ 1918 թվականից նկարը պահվել է Վիլհելմ Հանսենի հավաքածուում։ Հանսենի մահից հետո ժառանգվել է վերջինիս այրու կողմից և ըստ նրա կտակի 1951 թվականին իր ամուսնու հավաքածուի հետ անցել է պետությանը։ 1953 թվականին նրանց ընտանեկան կալվածքում բացվել է Օրդրուպգաարդ թանգարանը[10]։
W 1562
Վաթեռլոո կամուրջ, մոխրագույն եղանակ, ֆր.՝ Waterloo Bridge, temps gris: 65 × 100 սմ։ Ներքևի աջ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1903: Ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ։ 1905 թվականի դեկտեմբերին Մոնեն այն վաճառել է Պոլ Դյուրան Ռուելին։ 1914 թվականին այն վաճառվել է Բեռլինի Պոլ Կասիրերի պատկերասրահին։ Նկարի հետագա ճակատագիրը չի պարզվել[12]։
W 1563
Վաթեռլոո կամուրջ, մռայլ եղանակ, ֆր.՝ Waterloo Bridge, temps couvert, 65 × 99,4 սմ։ Ներքևի աջ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1904: Մասնավոր հավաքածու։ 1905 թվականի հոկտեմբերին նկարը Մոնեից գնել է Պոլ Դյուրան Ռուելը, 1909 թվականին այն գնել է Մ. Ռյաբուշինսկին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռյաբուշինսկին կարողացել է իր հավաքածուի մի մասը դուրս հանել երկրից։ Արդյունքում նկարը գտնվել է Մեծ Բրիտանիայում` պատկանելով ռեժիսոր Ալեքսանդր Կորդային, որն էլ այն նվիրել է դոկտոր Հենրի Լաքսին։ 1990 թվականի նոյեմբերի 13-ին Լաքսի հավաքածուի մեջ աճուրդի է հանվել «Սոթբիս» աճուրդային տանը, որտեղից փոխանցվել է մասնավոր հավաքածուի Ճապոնիայում[13]։ 2007 թվականի հունիսի 18-ին նկարը նորից հանրային վաճառքի է հանվել, ասյ անգամ` «Քրիստիս» աճուրդային տանը, որտեղից մասնավոր հավաքածու համար գնվել է 17940000 ֆունտ ստերլինգով (35 միլիոն դոլար)[14], այդ պահին ռեկորդ սահմանելով Մոնեի նկարների համար վճարված գների մեջ[15]։
W 1564
Վաթեռլոո կամուրջ, աղջամուղջ, ֆր.՝ Waterloo Bridge, le pont du jour. 65,7 × 101,6 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրությունն է` Claude Monet: Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ։ Գույքային համար` № 1983.1.27[16]: 1920 թվականի դեկտեմբերին նկարը Մոնեից համատեղ գնել են Պոլ Դյուրան Ռուելն ու «Բերնհայմ Ժյոն» պատկերասրահը, 1922 թվականից ամբողջությամբ պատկանել է Դյուրան Ռուելին և ցուցադրվել է նրա նյույորքյան պատկերասրահում։ Այնուհետև այն գտնվել է Սէմ Զալցի պատկերասրահում, որտեղից այն գնել է Պոլ Մելոնը (Էնդրյու Մելոնի որդին)։ 1983 թվականին նա նկարը նվիրել է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին[13]։
W 1565
Վաթեռլոո կամուրջ, արևի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de soleil. 63,5 × 98,4 սմ։ Ներքևի ձախ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվը` Claude Monet 1903: Դենվերի արվեստի թանգարան, Կոլորադո, ԱՄՆ։ Գույքային համարը` № 1935.15[17]. 1904 թվականի հունիսին Պոլ Դյուրան Ռուելը նկարը գնել է Մոնեից և շուտով վաճառել այն Սերգեյ Շչուկինին։ Շչուկինը, սակայն, չի հավանել նկարը և նույն թվականի նոյեմբերին նա հետ է վերադարձրել այն Դյուրան Ռուելին` «Խորհրդարան։ Որորներ» (W1613, այժմ` Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 18.000 ֆրանկ)։ 1906 թվականի նոյեմբերին նկարը ձեռք է բերել Լուի Մարի Ֆիլիպ Ալեքսանդր 4-րդ իշխանը, սակայն 1909 թվականի դեկտեմբերի 3-ին Դյուրան Ռուելը նկարը հետ է գնել և հաջորդ տարվա դեկտեմբերին այն ուղարկել նյույորքյան իր մասնաճյուղ։ 1911 թվականի մարտի 7-ին նկարը ձեռք է բերել Քեթրին Ու. Տոլլը Դենվերից, որից այն 1935 թվականին գնվել է Դենվերի արվեստի թանգարանի համար[18]։
W 1566
Վաթեռլոո կամուրջ, ծխի մեջ արևի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de soleil avec fumées. 65 × 100 սմ։ Ներքևի ձախ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1903: Բալթիմորի գեղարվեստի թանգարան, Մերիլենդ, ԱՄՆ։ Գույքային համարը` № 1976.38[19]: 1905 թվականի հոկտեմբերին նկարը Մոնեից գնել է Պոլ Դյուրան Ռուելը։ 1911 թվականին այն վաճառվել է Նյուփորթից Արթուր Բ. Էմոնսին։ 1920 թվականի հունվարի 14-15-ը Էմոնսի հավաքածուի հետ վաճառքի է հանվել Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ Մոտավորապես 1923 թվականին պահվել է Հելեն և Աբրամ Էյզենբերգների հավաքածուում Բալթիմորում, իսկ 1967 թվականին փոխանցվել է Բալթիմորի գեղարվեստի թանգարան, իսկ 1976 թվականին ըստ կտակի դարձել է թանգարանի սեփականությունը[20]։
W 1567
Վաթեռլոո կամուրջ, արևի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de soleil. 73,8 × 98,1 սմ։ Ներքևի ձախ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1903: Միլուոքիի արվեստի թանգարան, Վիսկոնսին, ԱՄՆ։ Գույքային համարը` № M.1950.3[21]: 1904 թվականի մայիսին նկարը գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից և նույն թվականի հոկտեմբերին այն վաճառվել է Փոլ Կասիրերի պատկերասրահին։ Մոտավորապես 1921 թվականին այն եղել է Փոլ Վարբուրգի հավաքածուում, ԱՄՆ-ում։ 1922 թվականի դեկտեմբերին այն գնվել է Կառլ Բոշվիտցի պատկերասրահից և հաջորդ տարի վաճառվել է Նյու Յորքի Union League ակումբին։ 1928 թվականից այն եղել է Ալբերտ Տ. Ֆրիդմանի սեփականությունը, և 1950 թվականին ըստ կտակի նրա կնոջ կողմից հանձնվել է Միլուոքիի արվեստի թանգարանին[22]։
W 1568
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Waterloo Bridge. 65,4 × 92,9սմ։ Ներքևի ձախ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1903: Վուստերի արվեստի թանգարան, Մասաչուսեթս, ԱՄՆ։ Գյուքային համար` № 1910.37[23]: 1910 թվականի մայիսին նկարը հեղինակից գնելէ Պոլ Դյուրան Ռուելը և նույն թվականի հուլիսին վաճառել այն Վուստերի արվեստի թանգարանին[24]։
W 1569
Վաթեռլոո կամուրջ, մռայլ եղանակ, ֆր.՝ Waterloo Bridge, temps gris. 65 × 100 սմ։ Ներքևի ձախ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1903: Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, ԱՄՆ։ Գույքային համարը` № 1963.10.183[25]: 1904 թվականի մայիսին հեղինակից գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից և 1905 թվականի հուլիսին վաճառվել է Փիթսբուրգից Ֆրանկլին Ֆ. Նիկոլին։ Հետագայում պատկանել է Չեսթեր Դեյլին և ըստ նրա կտակի 1963 թվականին փոխանցվել է Վաշինգտոնի Արվեստի ազգային թանգարանին[24]։
W 1570
Վաթեռլոո կամուրջ, մռայլ եղանակ, ծուխ, ֆր.՝ Waterloo Bridge, temps gris, fumées. 65 × 100 սմ։ Ներքևի ձախ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1904: ՄԱսնավոր հավաքածու, Ճապոնիա 1905 թվականի դեկտեմբերին հեղինակից գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից, պահվել է Փարիզում, անհայտ մասնավոր հավաքածուում։ 1979 թվականի դեկտեմբերի 5-ին աճուրդի է հանվել Սոթբիսում։ 1981 թվականին վաճառքի է հանվել նյույորքյան «Դավլին» պատկերասրահում, որտեղ գնվել է մասնավոր հավաքածուի համար և տեղափոխվել Ճապոնիա[26]։
W 1571
Վաթեռլոո կամուրջ, մռայլ եղանակ, ֆր.՝ Waterloo Bridge, temps gris. 65 × 92 սմ։ Ներքևի աջ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1903: Մասնավոր հավաքածու, ԱՄՆ. 1905 թվականի դեկտեմբերին նկարը Մոնեից գնել է Պոլ Դյուրան Ռուելը և 1909 թվականին վաճառվել Հյուգո Ռայզինգերին։ 1916 թվականի հունվարի 18-20-ին ցուցադրվել է Ռայզինգերի հավաքածու հետ, «Պլազա» հյուրանոցում, Նյու Յորքում։ Մոտավորապես 1945 թվականին գտնվել է Վուդս Քինգի հավաքածուում, 1982 թվականից` մասնավոր հավաքածուում, ԱՄՆ-ում[26]։
W 1572
Վաթեռլոո կամուրջ, արևը մառախուղի մեջ, ֆր.՝ Waterloo Bridge, le soleil dans le brouillard. 73 × 92 սմ։ Ներքևի աջ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1904: Մասնավոր հավաքածու։ 1913 թվականի մարտին գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից և նույն թվականին վաճառվել է Արթուր Բ. Էմմոնսին։ 1920 թվականի հունվարի 14-15-ին Էմմոնսի հավաքածուի հետ ցուցադրվել է Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ Հետագայում նկարը գտնվել է Նյու Յորքի Փիթեր Ֆինդլիի պատկերասրահում, այնուհետև` Լոնդոնի «Լեֆևր» պատկերասրահում, որտեղից գնվել է մասնավոր հավաքածուի համար[27]։
W 1573
Վաթեռլոո կամուրջ, արև մառախուղի մեջ, ֆր.՝ Waterloo Bridge, le soleil dans le brouillard. 73,7 × 100,3 սմ։ Ներքևի ձախ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1904: Կանադայի ազգային պատկերասրահ, Օտտավա, Կանադա։ Գույքային համարը` № 817[28]: 1905 թվականի հոկտեմբերին գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից և 1907 թվականի փետրվարին վաճառվել է Ուիլյամ Պատնեմին։ 1914 թվականին նրա կողմից նվիրվել է Կանադայի ազգային պատկերասրահին Օտտավայում[29]։
W 1574
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Waterloo Bridge. 65 × 81 սմ։ Ներկայիս գտնվելու վայրն անհայտ է։ Եղել է նկարչի որդու` Միշել Մոնեի սեփականությունը և նրա կողմից վաճառվել է անհայտ մասնավոր հավաքածուի համար:[30]։
W 1575
Վաթեռլոո կամուրջ, մառախուղ, ֆր.՝ Waterloo Bridge, brouillard: 65 × 81 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրությունն է` Claude Monet: Ներկայիս գտնվելու վայրն անհայտ է։ Եղել է նկարչի որդու` Միշել Մոնեի սեփականությունը[30]։
W 1576
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Waterloo Bridge: 65 × 73 սմ։ Մասնավոր հավաքածու, ԱՄՆ։ Եղել է նկարչի որդու` Միշել Մոնեի սեփականությունը և վերջինիս կողմից վաճառքի է հանվել Ցյուրիխի Ա. Տանների պատկերասրահում, այնուհետև գտնվել է մասնավոր հավաքածուներում։ 1969 թվականին հայտնվել է նյույորքյան «Ֆեյգեն» պատկերասրահում և 1970 թվականի փետրվարի 25-ին աճուրդի է հանվել Պարկ Բերնետում։ Մոտավորապես 1972 թվականին գտնվել է Սթիվեն Հանի հավաքածուում և 1982 թվականից պահվում է ԱՄՆ-ում, անհայտ հավաքածուում[31]։
W 1577
Վաթեռլոո կամուրջ, մառախուղի մեջ արևի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de soleil dans la brume: 65 × 92 սմ։ Ներքևի աջ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1902: Մասնավոր հավաքածու, Վենեսուելա։ 1904 թվականի հունիսին գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից, 1913 թվականին վաճառվել է Էդվարդ Ա. Ֆաուստին։ 1957 թվականից պատկանում է Մէլոն Բ. Ուոլլես կրտսերին։ 1974 թվականի մայիսի 2-ին Ուոլեսի հավաքածուի մեջ վաճառքի է հանվել «Պարկ Բերնետ» և «Սոթբիս» աճուրդային տների կազմակերպած համատեղ աճուրդի ժամանակ և վաճառվել է մասնավոր հավաքածուի համար ու տեղափոխվել Վենեսուելա[32]։
W 1578
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Waterloo Bridge: 65 × 81 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրություն է` Claude Monet: Մասնավոր հավաքածու, Ճապոնիա։ Հայտնի չէ, թե ինչ պայմաններում է նկարը հանվել Մոնեի արվեստանոցից։ Գտնվել է Ե. Վյալլատի հավաքածուներում, Փարիզում։ 1973 թվականի նոյեմբերի 5-ին աճուրդի է հանվել «Սոթբիս» աճուրդային տանը, իսկ 1980 թվականի մարտի 25-ին նորից հայտնվել է հանրային աճուրդներում, ձեռք է բերվել ճապոնացի կոլեկցիոների կողմից[33]։
W 1579
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Waterloo Bridge. 65 × 81 սմ։ Ներքևի ձախ անկյունում ստորագրություն կա` Claude Monet: Ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ։ Եղել է Ժան Պիեռ Օշեդի սեփականությունն ու վաճառվել է անհայտ մասնավոր հավաքածուի համար[34]։
W 1580
Վաթեռլոո կամուրջ, մառախուղի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de broulliard. 65,3 × 101 սմ։ Ներքևի աջ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1903: Էրմիտաժ, Սանկտ Պետերգբուրգ, Ռուսաստան։ Գույքային համարը` № ГЭ-6545[35]: 1906 թվականի մարտին Մոնեից գնվել է Պոլ Դյուրան Ռուելի ու «Բերնհայմ Ժյոն» պատկերասրահի կողմից, նույն թվականի նոյեմբերին Դյուրան Ռուելի կողմից վաճառվել է Իվան Մորոզովին 18000 ֆրանկով, որը նկարը տարել է Մոսկվա։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնացվել է և 1923 թվականին նկարը հանձնվել է Նոր արևմտյան արվեստի թանգարանին, որտեղից 1930 թվականին հանձնվել է Էրմիտաժին[34]։
W 1581
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Waterloo Bridge: 65 × 100 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրություն է և ամսաթիվը` Claude Monet 1902: Գեղարվեստի թանգարան, Շվեյցարիա։ Գույքային համարը` № 1995/0002[36]: 1911 թվականի հոկտեմբերին Մոնեից գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից և 1919 թվականին վաճառվել է Ալինա Բարնսդալին Բևեռլի Հիլզից։ 1940 թվականին պահպանության է հանձնվել Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարանին և 1948 թվականին վերադարձվել է Ալիսա Բարնսդալի դստերը` Ալինա Դևինին։ 1953 թվականին վաճառքի է հանվել «Նեդլեր» պատկերասրահում Նյու Յորքում և վաճառվել է «Կենդե» պատկերասրահին, որտեղից փոխանցվել է Բրաուն Հայմանին։ 1990 թվականի մայիսի 15-ին Բրաունի հավաքածուն աճորդի է հանվել «Քրիստիս» աճուրդային տանը, որտեղ նկարը ձեռք է բերել Վալտեր Հեֆները Ցյուրիխից և փոխանցել է այն Ցյուրիխի պատկերասրահ` պահպանության։ 1995 թվականին այն նվիրվել է պատկերասրահին[37]։
W 1582
Վաթեռլոո կամուրջ, ծխի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de brume: 65 × 100 սմ։ Ներքևի աջ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1904: Մասնավոր հավաքածու, ԱՄՆ։ 1905 թվականի հոկտեմբերին նկարը գնել է Պոլ Դյուրան Ռուելը և նույն թվականին վաճառել է այն Ա. Ստերնին։ 1919 թվականի ապրիլին Դյուրան Ռուելը կրկին գնել է այն և նույն թվականի հունիսին վաճառել Ադոլֆ Լևիսոնին Նյու Յորքից։ 1939 թվականի մայիսի 16-17-ին Լևիսոնի հավաքածուի կազմում վաճառքի է հանվել «Փարք Բերնետ» աճուրդային տանը։ 1941 թվականին ցուցադրվել է «Նեդլեր» պատկերասրահում, այնուհետև գտնվել է Ալենի հիշատակի գեղարվեստի թանգարանում, ԱՄՆ-ի Օհայո նահանգում։ 1984 թվականին նորից վաճառքի է հանվել «Նեդլերում»։ 1982 թվականից գտնվում է ԱՄՆ-ում, մասնավոր հավաքածուի մեջ[38]։
W 1583
Վաթեռլոո կամուրջ, վարդագույն էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet rose: 65 × 100 սմ։ Ներքևի ձախ անկյունում ամսաթիվն է և ստորագրություն` Claude Monet 1900: Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, ԱՄՆ։ Գույքային համարը` № 1983.1.28[39]. 1920 թվականի դեկտեմբերին Մոնեից գնվել է Պոլ Դյուրան Ռուելի ու «Բեչնհայմ Ժյոն» պատկերասրահի կողմից, 1922 թվականին ամբողջությամբ գնվել է Դյուրան Ռուելի կողմից և ուղակվել է ԱՄՆ։ Հետագայում ցուցադրվել է Սէմ Զալցի պատկերասրահում Նյու Յորքում, որտեղ 1960 թվականի նոյեմբերի 2-ին այն գնել է Պոլ Մելոնը (Էնդրյու Մելոնի որդին)։ 1983 թվականին նա նկարը նվիրել է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին[40]։
W 1584
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Waterloo Bridge : 63,8 × 79,4 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրությունն է` Claude Monet: Լոու արվեստի թանգարան, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ։ Գույքային համարը` № 60.057.000[41]. : 1920 թվականի մայիսին նկարը Մոնեից գնվել է Պոլ Դյուրան Ռուելի ու «Բեչնհայմ Ժյոն» պատկերասրահի կողմից, 1921 թվականին Դյուրան Ռուելի կողմից վաճառվել է Հենրի Դ. Հյուզին։ Այնուհետև այն գտնվել է Վիլդենշտեյնների պատկերասրահում։ 1960 թվականին նվիրվել է Մայամիի համալսարանին կից Լոու գեղարվեստի թանգարանին[42]։
W 1585
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Waterloo Bridge : 65 × 100 սմ։ Ներքևի աջ հատվածում ստորագրությունն է` Claude Monet: Մասնավոր հավաքածու։ 1917 թվականի մարտին նկարը Մոնեից գնել են Պոլ Դյուրան Ռուելն ու «Բեչնհայմ Ժյոն» պատկերասրահը, 1923 թվականի հուլիսին պատկերասրահից վաճառվել է Անրի Կանոննին։ 1970 թվականի հուլիսի 1-ին լոնդոնյան աճուրդների ժամանակ վաճառքի է հանվել «Սոթբիս» աճուրդային տանը և գնվել է Էռնստ Բեյելերի` Բազելում գտնվող պատկերասրահի համար, մոտավորապես 1973 թվականին պահվել է Ելիսեյան դաշտերում գտնվող Ալեքս Մագյուի պատկերասրահում։ 1977 թվականից եղել է Բերնետ Շինի հավաքածուում, Լոնդոնում։ 1978 թվականի դեկտեմբերի 6-ին վաճառքի է հանվել «Փարք Բերնետ» և «Սոթբիս» աճուրդային տների համատեղ աճուրդի ժամանակ, որտեղ գնվել է Փարիզի Մարսել Բերնհայմի պատկերասրահի համար, 1986 թվականի ապրիլի 7-ին ցուցադրվել է փարիզյան «Դրուո» աճուրդային տան վաճառքում, հետագայում գտնվել է մասնավոր հավաքածուի մեջ Ֆրանսիայում[43]։ Ի վերջո, 2006 թվականի փետրվարի 7-ին կրկին հայտնվել է «Սոթբիսի» վաճառքներում[44]։
W 1586
Վաթեռլոո կամուրջ, արևի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de soleil: 65 × 100 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվ` Claude Monet 1903: Չիկագոյի արվեստի ինստիտուտ, Իլինոյս, ԱՄՆ։ Գույքային համարը` № 33.1163[45]. 1904 թվականի մայիսի 11-ին Մոնեից գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից 9000 ֆրանկով և 1905 թվականի հունվարի 10-ին վաճառվել է Ա. Պատնեմին` 4000 ֆրանկով, հետագայում եղել է Լոուրենս Ջ. Էբբոտի և Ուիլյամ Լոուելլ Պանտեմի համասեփականությունը։ 1913 թվականի 25.000 ֆրանկով վաճառվել է Դյուրան Ռուելի պատկերասրահին։ 1914 թվականի փետրվարի 10-ին նկարը 7500 դոլարով ձեռք է բերել Մարտին Ա. Ռաերսոնը Չիկագոյից և 1933 թվականին նկարը կտակով անցել է Չիկագոյի արվեստի ինստիտուտին[46]։
W 1587
Վաթեռլոո կամուրջ, արևի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de soleil: 65,1 × 100 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվ` Claude Monet 1903: Մակմաստերի գեղարվեստի թանգարան, Համիլտոն, Օնտարիո, Կանադա։ Գույքային համարը` № 1983.007.0043[47]: 1904 թվականի մայիսին նկարը գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից և 1905 թվականի նոյեմբերին վաճառվել է բարոն դե Մեյերին։ 1912 թվականին կրկին հայտնվել է Դյուրան Ռուելի պատկերասրահում, 1915 թվականին վաճառվել է Արթուր Բ. Էմմոնսին։ 1920 թվականի հունվարի 14-15-ին Էմոնսի հավաքածուի կազմում վաճառքի է հանվել «Պլազա» հյուրանոցում, Նյու Յորքում։ 1926 թվականից ցուցադրվել է «Նեդլեր» պատկերասրահում, իսկ 1930 թվականից` կրկին Դյուրան Ռուելի պատկերասրահում։ 1955 թվականին նկարը ձեռք է բերվել Գերման Լևին Կանադայից և 1984 թվականին նվիրվել է Համիլտոնի Մակմաստերի հյուրանոցի գեղարվեստի թանգարանին[48]։
W 1588
Վաթեռլոո կամուրջ, արևի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de soleil: 64,4 × 100,3 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվ` Claude Monet 1903: Քարնեգի գեղարվեստի թանգարան, Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ։ Գույքային համարը` № 67.2[49]: 1905 թվականի հոկտեմբերին գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից։ Գտնվել է Ժան դ'Ալաերի հավաքածուում, Փարիզում, այնուհետև ցուցադրվել է Սեմ Զալցի պատկերասրահում, Նյու Յորքում։ 1967 թվականին ձեռք է բերվել Քարնեգի գեղարվեստի թանգարանի կողմից` Սառա Մելլոնի նվիրատվության շնորհիվ[50]։
W 1589
Վաթեռլոո կամուրջ, արևի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de soleil: 65 × 100 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվ` Claude Monet 1903: Մասնավոր հավաքածու, ԱՄՆ։ 1905 թվականի հոկտեմբերին գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից և անմիջապես վաճառվել է Էդմոն Դեկապին Փարիզից։ Այնուհետև նկարը ժառանգել է Մորիս Բարետ Դեկապը և հետագայում եղել է Ալեն Կան Սրիբերի սեփականությունը։ 1975 թվականի հուլիսի 1-ին նկարը վաճառքի է հանվել «Սոթբիս» աճուրդային տանը, որտեղ այն ձեռք է բերվել Օրտից-Իչագե ընտանիքի կողմից[51]։
W 1590
Վաթեռլոո կամուրջ, մառախուղի արև, ֆր.՝ Waterloo Bridge, soleil voilé. 65 × 100 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվ` Claude Monet 1903: Ռոչեստերի համալսարանի Հիշատակի գեղարվեստի թանգարան, Նյու Յորք, ԱՄՆ։ Գույքային համարը` № 53.6[52]: 1905 թվականի հոկտեմբերին գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից և 1906 թվականի փետրվարին վաճառվել է Դյորբին Հորնին, սակայն նույն թվականին նորից ցուցադրվել է Դյուրան Ռուելի մոտ։ 1907 թվականին նկարը ձեռք է բերվել Էմիլի Սիբլի Ուոթսոնի կողմից։ 1944 թվականին հանձնվել է Ռոչեսթերի համալսարանի Հիշատակի գեղարվետսի թանգարան` երկարատև պահպանության, իսկ 1953 թվականին ըստ կտակի դարձել է պատկերասրահի սեփականությունը[53]։
W 1591
Վաթեռլոո կամուրջ, մառախուղի արև, ֆր.՝ Waterloo Bridge, soleil voilé: 65 × 100 սմ։ Ներքևի ձախ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվ` Claude Monet 1903: Մասնավոր հավաքածու, ԱՄՆ։ 1904 թվականի հունիսին գնվել է Պոլ Դյուրան Ռուելի կողմից և նոյեմբերին վաճառվել է Պոլ Կասիրերի բեռլինյան պատկերասրահին, մոտավորապես 1916 թվականին ցուցադրվել է Բեռլինի Բոշվիցի պատկերասրահում[53] և շուտով հայտնվել է Պոլ Օպենհայմի և նրա կնոջ` Գաբրիել Էրերի հավաքածուում։ 1933 թվականին նրանք Ֆրանկֆուրտից տեղափոխվել են Բրյուսել, իսկ 1939 թվականին ֆաշիստներից փախել են ԱՄՆ։ Իմպրեսիոնիստների իրենց հավաքածուն թաքցրել են բանկերի պահոցներում` իրենց ընկերների կեղծ փաստաթղթերով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նրանք կարողացել են արագորեն վերադարձնել իրենց հավաքածուն, նկարը տարվել է ԱՄՆ և պահվել է Օպենհայմ-Էրերի ընտանեկան հավաքածուում մինչև 1991 թվականը, երբ փոխանցվել է Պրիստոնի համալսարանի գեղարվեստի թանգարան` պահպանության։ Գաբրիել Օպենհայմ-Էրերի մահից հետո, 1997 թվականին նկարը վաճառքի է հանվել «Քրիստիս» աճուրդային տանը և վաճառվել է 8.25 միլիոն դոլարով[54]։ Նկարի նոր սեփականատերն է դարձել նյոյորքցի գալերիստ և կոլեկցիոներ Դևիդ Նեշը[55]։
W 1592
Վաթեռլոո կամուրջ, մառախուղի արև, ֆր.՝ Waterloo Bridge, effet de broulliard: 65 × 100 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվ` Claude Monet 1903: Մասնավոր հավաքածու, Ճապոնիա։ 1904 թվականի հունիսին այն Մոնեից գնել է Պոլ Դյուրան Ռուելը և 1905 թվականի փետրվարին վաճառել Էմի Լուէլին, այնուհետև այն գտնվել է Ուիլյամ Լոուէլ Պատնեմի հավաքածուում։ 1927 թվականին վաճառքի է հանվել «Դոլլ անդ Ռիչադս» պատկերասրահում, 1936 թվականին գտնվել է Հարվի Հոլիսթեր Բանդիի հավաքածուում, Բոստոնում։ 1980 թվականի հունիսի 30-ին կրկին հայտնվել է «Քրիստիսի» վաճառքում, այս անգամ` Լոնդոնում։ 1985 թվականի մարտի 26-ին վաճառքի է հանվել «Սոթբիս» աճուրդային տանը, որտեղ ձեռք է բերվել մասնավոր հավաքածուի համար և տեղափոխվել է Ճապոնիա[56]։
W 1593
Վաթեռլոո կամուրջ, արևի էֆեկտ, ֆր.՝ Waterloo Bridge, effet de soleil: 65 × 100 սմ։ Ներքևի ձան անկյունում ստորագրությունն է և ամսաթիվը` Claude Monet 1903: Էմիլ Բրյուլեի հիմնադրամի հավաքածու, Ցյուրիխ, Շվեյցարիա[57]։ 1917 թվականի մարտին նկարը Մոնեից գնել են Պոլ Դյուրան Ռուելն ու «Բերնհայմ Ժյոն» պատկերասրահը, 1918 թվականից ամբողջապես պատկանել է պատկերասրահին։ Գտնվել է Ֆ. Բյուրգերսի հավաքածուի մեջ։ 1932 թվականի օգոստոսի 25-26-ին ցուցադրվել է Ֆիշերի պատկերասրահում, Լյուցեռնում, Բյուրգերսի հավաքածուի վաճառքին, սակայն չի վաճառվել, և 1935 թվականի սեպտեմբերի 3-7-ը նորից նույն պատկերասրահում հանվել է վաճառքի։ Ավելի ուշ ցուցադրվել է Ցյուրիխի «Արկտուարիուս» պատկերասրահում և 1942 թվականին գնվել է Էմիլ Բյուրլեի կողմից։ Վերջինիս մահից հետո նրա ժառանգները հիմնել են նրա անունով հիմնադրամ, որի միջոցներով էլ բացվել է հանրային թանգարան, որի սեփականությանն էլ հանձնվել է Բյուրլեի ամբողջ հավաքածուն[58]։
W 1594
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Waterloo Bridge: 65,7 × 100,5 սմ։ Ներքևի ձախ անկյունում ստորագրությունն է և ամսաթիվը` Claude Monet 1902: Արևմտյան արվեստի ազգային թանգարան, Տոկիո, Ճապոնիա։ Գույքային համարը` № P. 1959-0155[59]: Գնվել է Մացուկատա Կոձիրոյի կողմից 1921 թվականի դեկտեմբերին կամ 1922 թվականի մայիսին, պահվել է նրա փարիզյան տանը։ 1944 թվականին առգրավվել է ֆրանսիական իշխանությունների կողմից` որպես թշնամի պետության բարձր օղակների ներկայացուցչի սեփականություն և պահպանության է հանձնվել Փարիզի Ժամանակակից արվեստի պետական թանգարան։ 1959 թվականի հունվարի 23-ին ըստ 1952 թվականին կնքված Սան Ֆրանցիսկոյի պայմանագրի հոդվածի` Ֆրանսիայից փոխանցվել է ճապոնական կառավարությանը և տարվել է Ճապոնիա, որտեղ նույն թվականի ապրիլին հանձնվել է Տոկիոյի Արևմտյան արվեստի ազգային թանգարանին[60]։
W 1595
Վաթեռլոո կամուրջ, մառախուղ, ֆր.՝ Waterloo Bridge, broulliard. 65 × 100 սմ։ Ներքևի ձախ անկյունում ստորագրությունն է` Claude Monet: Մասնավոր հավաքածու։ Նկարը ցուցադրվել է «Բերնհայմ Ժյոն» պատկերասրահում Փարիզում, 1917 թվականից գտնվել է «Նեդլեր» պատկերասրահում, Նյու Յորքում, որտեղ այն 1918 թվականին ձեռք է բերել Ռալֆ Մ. Կոեն Քլիվլենդից։ Ավելի ուշ այն պատկանել է Ե. Ա. Նոբլին, 1973 թվականի մայիսի 2-4-ը վաճառքի է հանվել Թերեզա Լոուենս Նոբլի հավաքածուի կազմում, որն անց է կացվել «Փարք Բերնետ» և «Սոթբիս» աճուրդային տների կողմից համատեղ։ Ձեռք է բերվել անհայտ հավաքածուի համար[60]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Santa Barbara Museum of Art. — Claude Monet. Waterloo bridge.
  2. Wildenstein, vol. 3, 1996, էջ 673—676
  3. «Dublin city gallery the Hugh Lane. — Monet, Claude. Waterloo Bridge, overcast weather». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. Wildenstein, vol. 3, 1996, էջ 676
  5. Art Institute Chicago. — Monet, Claude. Waterloo Bridge, Gray Weather.
  6. Wildenstein, vol. 3, 1996, էջ 676—677
  7. 7,0 7,1 Wildenstein, vol. 3, 1996, էջ 677
  8. Philadelphia Museun of Art. — Claide Monet. Waterloo Bridge, Morning Fog.
  9. Hamburger Kunsthalle. — Claude Oscar Monet. Die Waterloo Brücke.
  10. 10,0 10,1 Wildenstein, vol. 3, 1996, էջ 678
  11. «Ordrupgaard. — Claude Monet. Waterloo Bridge, gråvejr». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. Wildenstein, vol. 3, 1996, էջ 679
  13. 13,0 13,1 Wildenstein, vol. 3, 1996, էջ 680
  14. Christie's. Impressionist and Modern Art (Evening Sale). London. 18 June 2007. — Claude Monet. Waterloo Bridge, temps couvert.
  15. Lenta.ru. — «Мост Ватерлоо» Клода Моне продан за 35 миллионов долларов.
  16. National Gallery of Art. — Claude Monet. Waterloo Bridge, London, at Dusk.
  17. Denver Art Museum. — Claude Monet. Waterloo Bridge, Sunlight Effect.
  18. Wildenstein, vol. 3, 1996, էջ 680—681
  19. Baltimore Museum of Art. — Claude Monet. Waterloo Bridge, Sunlight Effect with Smoke.(չաշխատող հղում)
  20. Wildenstein, vol. 3, 1996, էջ 681—682
  21. Milwaukee Art museum. — Claude Monet. Waterloo Bridge, Sunlight Effect.
  22. Wildenstein, vol. 3, 1996, էջ 682
  23. «Worcester Art Museum. — Claude Monet. Waterloo Bridge». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  24. 24,0 24,1 Wildenstein, vol. 3, 1996, էջ 683
  25. National Gallery of Art. — Claude Monet. Waterloo Bridge, Gray Day.
  26. 26,0 26,1 Wildenstein, vol. 3, 1996, էջ 686
  27. Wildenstein, vol. 3, 1996, էջ 686—687
  28. «National Gallery of Canada. — Claude Monet. Waterloo Bridge: the Sun in a Fog». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  29. Wildenstein, vol. 3, 1996, էջ 687—688
  30. 30,0 30,1 Wildenstein, vol. 3, 1996, էջ 688
  31. Wildenstein, vol. 3, 1996, էջ 688—689
  32. Wildenstein, vol. 3, 1996, էջ 689
  33. Wildenstein, vol. 3, 1996, էջ 689—690
  34. 34,0 34,1 Wildenstein, vol. 3, 1996, էջ 690
  35. Государственный Эрмитаж. — Моне, Клод. Мост Ватерлоо. Эффект тумана.
  36. Kunsthaus Zürich. — Claude Monet. Le Pont de Waterloo.
  37. Wildenstein, vol. 3, 1996, էջ 691—692
  38. Wildenstein, vol. 3, 1996, էջ 692
  39. National Gallery of Art. — Claude Monet. Waterloo Bridge, London, at Sunset.
  40. Wildenstein, vol. 3, 1996, էջ 692—693
  41. Lowe Art Museum. — Claude Monet. Waterloo Bridge
  42. Wildenstein, vol. 3, 1996, էջ 693
  43. Wildenstein, vol. 3, 1996, էջ 693—694
  44. Sotheby’s. Impressionist and Modern Art (Evening Sale). 7 February 2006. — Claude Monet. Waterloo Bridge.
  45. Art Institute Chicago. — Claude Monet. Waterloo Bridge, Sunlight Effect
  46. Wildenstein, vol. 3, 1996, էջ 694—695
  47. «The McMaster Museum of Art. — Monet, Claude. Pont de Waterloo, effet de soleil / Waterloo Bridge, Sunlight Effect». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  48. Wildenstein, vol. 3, 1996, էջ 695—696
  49. Carnegie Museum of Art. — Claude Monet. Waterloo Bridge, London.
  50. Wildenstein, vol. 3, 1996, էջ 696
  51. Wildenstein, vol. 3, 1996, էջ 696—697
  52. Memorial Art Gallery of the University of Rochester. — Claude Monet. Waterloo Bridge, Veiled Sun.
  53. 53,0 53,1 Wildenstein, vol. 3, 1996, էջ 697
  54. Christie’s. Impressionist & Modern Paintings,Drawings & Sculpture Part I. New York. 11 November 1997. — Claude Monet. Waterloo Bridge, soleil voilé.
  55. Vogel C. After a Triumph, a Night of Moderation at Christie’s Sale // The New York Times. — Nov. 12, 1997/
  56. Wildenstein, vol. 3, 1996, էջ 698
  57. Emil Bührle Collection. — Claude Monet. Waterloo Bridge, London, Sun Effect.
  58. Wildenstein, vol. 3, 1996, էջ 698—699
  59. The National Museum of Western Art. — Claude Monet. Waterloo Bridge in London.
  60. 60,0 60,1 Wildenstein, vol. 3, 1996, էջ 699

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wildenstein D. Monet or de Triumph of Impressionism. Catalogue Raissonné. — Köln: Benedict Taschen Verlag GmbH, Wildenstein Institute, 1996. — Vol. 3: Nos: 969—1595. — 361—700 p. — ISBN 3-8228-8759-5
  • Wildenstein D. Monet or de Triumph of Impressionism. Catalogue Raissonné. — Köln: Benedict Taschen Verlag GmbH, Wildenstein Institute, 1996. — Vol. 4: Nos: 1596—1983 et Les Grandes Décorations. — 701—1060 p. — ISBN 3-8228-8759-5