Պոլ Դյուրան Ռուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Դյուրան Ռուել
ֆր.՝ Paul Durand-Ruel
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1831(1831-10-31)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էփետրվարի 5, 1922(1922-02-05)[1][4][2][…] (90 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մասնագիտություննկարների վաճառող, արվեստի կոլեկցիոներ և gallerist
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներCharles Durand-Ruel?, Georges Durand-Ruel? և Joseph Durand-Ruel?
 Paul Durand-Ruel Վիքիպահեստում

Պոլ Դյուրան Րուել (ֆր.՝ Paul Durand-Ruel, հոկտեմբերի 31, 1831(1831-10-31)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - փետրվարի 5, 1922(1922-02-05)[1][4][2][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի կոլեկցիոներ, որ կապված է իմպրեսիոնիզմի հետ։ Կոլեկցիոներներից մեկը, ով ֆինանսական օժանդակություն է տրամադրել նկարիչներին ու կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1855 թվականին Պոլը հորից ժառանգում է նկարչական պարագաներների խանութ։ Պոլն ընկերություն է արել Բարբիզոնյան դպրոցի նկարիչների հետ և ցուցաբերել է նրանց ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական աջակցություն։ Իր պատկերասրահներում նա ցուցադրել է նրանց նկարները, մեծ ջանքեր գործադրելով դրանք վաճառելու։ 1870 թվականին Պոլը սկսում է հովանավորել իմպրեսիոնիստներին։ Դա պատահեց Լոնդոնում Մոնեի և Պիսարոյի հետ ծանոթությունից հետո։ 1872 թվականից նա դարձավ նկարների միակ առևտրականը, ում վրա կարող էին հույս դնել «Մերժվածների սալոնի» նկարիչները, ովքեր տալիս էին իրենց նկարները շատ ցածր գնով, որպեզսի կարողանան զբաղվել ստեղծագործական կյանքով։ Դա բերում է նրան, որ 1876 թվականին Պոլը կազմակերպում է իր պատկերասրահներում երկրերդ իմպրեսյոնիստների ցուցադրությունը, դրանով իսկ հակառակվելով պաշտոնական սրահին։ Սակայն մի քանի տարի անց ֆինանսական խնդիրների պատճառով նա դադարում է գնել նրանց կտավները։ 1886 թվականի մարտի 13 ին նա տեղափոխվել է Նյու Յորք և այնտեղ բացել է ցուցահանդես, որի շնորհիվ Մանեն, Մոնեն, Դեգան, Ռենուարը, Պիսսարոն Ամերիկայի պաշտոնական ճանաչում են ձեռք բերում։ Այս ամենից հետո նա որոշում է Նյու Յորքում բացել առանձին պատկերասրահ[6]։ 1890 թվականի նոյեմբերից մինջև 1891 թվականի մայիսը Պոլը Փարիզում թողարկում է «Արր դան դյո մոնդ» ամսագիրը, որի մեջ հրատարակված էին հոդվածներ իմպրեսյոնիստների ստեղծագործությունների մասին, գրված այդ ժամանակի ամենափայլուն քննադատություններով։ Մահից մի քանի տարի առաջ նա իր հիշողություններում գրում է դժվարությունների մասին, որոնց նա ստիպված է եղել բախվել որպես նկարների առևտրական։ Մահացել է 1922 թվականի փետրվարի 5-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/174135/Paul-Durand-Ruel
  5. LIBRIS — 2015.
  6. Морис Серрюлль и Арлетт Серюлль. Энциклопедия импрессионизма, Москва «Республика», 2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lionello Venturi: Les archives de l'impressionnisme : lettres de Renoir, Monet, Pissarro, Sisley et autres; mémoires de Paul Durand-Ruel; documents Paris, New York 1939
  • Ausstellungskatalog: Französische Impressionisten : Hommage à Durand-Ruel Hamburg 1970
  • Ausstellungskatalog: 1874 hommage a Paul Durand-Ruel 1974 : cent ans dI̓mpressionnisme. Paris 1974
  • Pierre Assouline: Grâces lui soient rendues. Paul Durand-Ruel, le marchand des impressionnistes. Paris 2002 ISBN 2-07-030123-0