Լոնդոնի տեսարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի տեսարաններ
տեսակնկարների շարք
նկարիչԿլոդ Մոնե
տարի1901
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

Լոնդոնի տեսարաններ (անգլ.՝ London views), լոնդոնյան Չարինգ Քրոս և Վաթեռլոո կամուրջների, ինչպես նաև` Թեմզայի նավակների ու կատերների պաստելային նկարների ցանկ, որոնք պատկերել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեն։

Նկարներն ստեղծվել են 1901 թվականի սկզբին, Լոնդոնում, որտեղ Մոնեն աշխատում էր բրիտանական մայրաքաղաքի տեսարանների շարքի վրա։ Նրա կողմից ավելի վաղ սկսված կտավները Լոնդոնից Ֆրանսիա էին ուղարկվել` աշխատանքները շարունակելու համար, սակայն նկարներով ուղեբեռն ուշացել էր, և նկարիչն սպասելու ընթացքում որոշակի էսքիզներ է արել։ Ընդհանուր առմամբ գոյություն է ունեցել լոնդոնյան տեսարանների 26 էսքիզ. դրանք նկարագրված են Մոնեի ստեղծագործությունների` Դանիել Վիլդենշտեյնի կողմից կազմված կատալոգի P83—P108 համարների տակ[1].

  • «Չարինգ Քրոս կամուրջ»` 5 պաստել (P83—P87)
  • «Վաթեռլոո կամուրջ»` 16 պաստել (P89—P103, P105)
  • «Թեմզայի տեսարաններ»` 5 խաստել (P88, P104, P106—P108)

Հայտնի չէ, թե արդյոք գոյություն են ունեցել «Խորհրդարանի» պաստելային ճեպանկարներ, գրականության մեջ դրանց վերաբերյալ հիշատակություններ չկան։

Մեծ ճանաչում են ստացել «Տրիտոն» հավաքածուից երկու պաստելային նկարներ, որոնք գողացվել են 2012 թվականի հոկտեմբերի 6-ին, Ռոտերդամի ցուցահանդեսի ժամանակ։ Դրանք այդպես էլ չեն գտնվել, կարծիք կա, որ դրանք ոչնչացվել են հանցագործության համար մեղադրվողներից մեկի մոր կողմից` հանցանշանները թաքցնելու նպատակով[2]։

Լոնդոնյան շարքի շատ նկարների հակառակ կողմում պահպանվել են Պոլ Դյուրան Ռուելի պատկերասրահի պիտակները` դրանց նախնական անվանումներով, հենց դրանց հիման վրա էլ նկարների ֆրանսերեն անվանումներում գոյություն ունի անգլիական «Bridge» («կամուրջ») բառը` ֆրանսերենի համար առավել ընդունված «le Pont» տարբերակի փոխարեն։ Սրա նմանությամբ` անգլալեզու բառն օգտագործվել է նաև Դ. Վիլդենշտեյնի կողմից` պաստելներն անվանելիս։

Պատկեր և համար` ըստ Վիլդենշտեյնի կատալոգի Անվանում, կատալոգի տվյալներ Գտնվելու վայր
P 83
Լոնդոն, Չարինգ-Քրոս կամուրջ, ֆր.՝ Londres, Charing Cross Bridge: 30 × 47 սմ։ Ներքևի աջ անկյունում ստորագրված է. Claude Monet. Մասնավոր հավաքածու, ԱՄՆ[3]։
P 84
Չարինգ-Քրոս կամուրջ, ֆր.՝ Charing Cross Bridge. 31 × 48,5 սմ։ Ներքևի աջ անկյունում գրված է. A J. Massé / au jeune chasseur / d’Afrique Claude Monet[3]. Պահվելիս է եղել «Տրիտոն» հավաքածուում, 2012 թվականի հոկտեմբերի 15-ի գիշերը գողացվել է և արդյունքում ենթադրաբար ոչնչացվել է հանցագործների կողմից` հանցանշանները թաքցնելու նպատակով։
P 85
Չարինգ-Քրոս կամուրջ, ֆր.՝  Londres, Charing Cross Bridge. 30 × 47 սմ Մասնավոր հավաքածու[3]։
P 86
Չարինգ-Քրոս կամուրջ, արևի էֆեկտ` մառախուղի մեջ, ֆր.՝ Charing Cross Bridge, effet de soleil dans la brume. 30 × 47,5 սմ Մասնավոր հավաքածու[3]։
P 87
Չարինգ-Քրոս կամուրջ, ֆր.՝ Charing Cross Bridge. 30 × 47 սմ Մասնավոր հավաքածու, Ֆրանսիա[3]։
P 88
Թեմզա, ֆր.՝ La Tamise. 31 × 47 սմ Մասնավոր հավաքածու, Ֆրանսիա[3]։
P 89
Լոնդոն, Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝ Londres, Waterloo Bridge. 31 × 49 սմ։ Ներքևի աջ անկյունում գրված է. Claude Monet: Վաթեռլոո կամուրջ (Սոթբիս, 1 հունիսի, 1979 թվական) [4]։
P 90
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 31 × 49 սմ։ Ներքևի աջ անկյունում գրված է. Claude Monet. Մասնավոր հավաքածու[4].
P 91
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 30 × 46 սմ։ Ներքևի աջ անկյունում գրված է. Claude Monet. Մասնավոր հավաքածու. (Սոթբիս, 5 ձետրվարի, 2020 года[5])[4].
P 92
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 31 × 48 սմ. Ներքևի աջ անկյունում գրված է. Claude Monet. Մասնավոր հավաքածու, Շվեյցարիա[4].
P 93
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 31 × 47 սմ Մարմոտան Մոնե թանգարան, Փարիզ, Ֆրանսիա[4].
P 94
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 31 × 49 սմ. Ներքևի աջ անկյունում գրված է. Claude Monet. Մասնավոր հավաքածու (Քրիստիս, 9 ապրիլի, 2002 թվական[6])[4]:
P 95
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 31 × 50 սմ։ Ներքևի աջ անկյունում գրված է. Claude Monet. Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, ԱՄՆ[7][4]։
P 96
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 30,5 × 44 սմ. Ներքևի ձախ անկյունում գրված է. Claude Monet. Մասնավոր հավաքածու, Ֆրանսիա[8]։
P 97
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 31 × 47 սմ. Ներքևի ձախ անկյունում գրված է. Claude Monet. Ավելի վաղ պատկանել է նկարչի որդուն` Միշել Մոնեին։ Ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ[8]։
P 98
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 31 × 48 սմ։ Ներքևի ձախ անկյունում գրված է. Claude Monet. Վոն դեր Հեյդթ թանգարան, Վուպերտալ, Գերմանիա[8]։
P 99
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 30,2 × 47,6 սմ։ Ներքևի աջ անկյունում գրված է. Claude Monet. Մասնավոր հավաքածու (Քրիստիս, 16 մայիսի, 2017 թվական[9])[8]:
P 100
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge: 31,3 × 48,5 սմ։ Ներքևի աջ անկյունում գրված է. Claude Monet. Օրսե թանգարան, Փարիզ, Ֆրանսիա[10] [8]:
P 101
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 30,5 × 48,5 սմ։ Ներքևի աջ անկյունում գրված է. Claude Monet[8]. Գտնվել է «Տրիտոն» հավաքածուի մեջ, 2012 թվականի հոկտեմբերի 15-ի գիշերը գողացվել է ցուցահանդեսից և արդյունքում ենթադրաբար ոչնչացվել է հանցագործների կողմից` հանցանշանները թաքցնելու համար։
P 102
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 37 × 52 սմ Մասնավոր հավաքածու («Դրուո Մոնտանյե» աճուրդ, Փարիզ, 15 դեկտեմբերի, 1989 թվական)[11]։
P 103
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 31 × 47 սմ Մասնավոր հավաքածու (Սոթբիս, 25 հոինիսի, 2015 թվական[12])[13]:
P 104
Նավակներ` Թեմզայի վրա, ֆր.՝ Bateaux sur la Tamise. 30,5 × 46 սմ։ Ներքևի աջ անկյունում գրված է. Claude Monet. Մասնավոր հավաքածու (Քրիստիս, 26 հունիսի, 1996 թվական[14])[13]:
P 105
Վաթեռլոո կամուրջ, ֆր.՝  Waterloo Bridge. 30 × 45 սմ. Ներքևի ձախ անկյունում պահպանվել է կիսատ գրություն. Cl.ud. Mo… Մասնավոր հավաքածու, ԱՄՆ[13]։
P 106
Թեմզան մառախուղում, ֆր.՝ La Tamise dans le brouillard. 34 × 50 սմ. Ներքևի ձախ անկյունում գրված է. Claude Monet. Գեղանկարչության թանգարան Բրիջսթաուն, Տոկիո, Ճապոնիա[13]։
P 107
Նավակներ` ԹԵմզայի վրա, ֆր.՝ Bateaux sur la Tamise. 31,5 × 43,5 սմ։ Ներքևի ձախ անկյունում գրված է. Claude Monet. Մասնավոր հավաքածու, Ֆրանսիա[13]։
P 108
Նավակներ Թեմզայի վրա, մառախուղի էֆեկտ, ֆր.՝ Bateaux sur la Tamise, effet de brume. 31,5 × 43,5 սմ։ Ներքևի ձախ անկյունում գրված է. Claude Monet. Մասնավոր հավաքածու (Քրիստիս, 26 հունիսի, 1996 թվական[15])[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wildenstein D. Claude Monet. Catalogue Raissonné. — Lausanne, 1991. — Vol. 5: Supplément aux peintures. Dessins. Pastels. Index. — 353 p. — ISBN 2-908063-06-9