Սան Ֆրանցիսկոյի պայմանագիր
Արտաքին տեսք
| Սան Ֆրանցիսկոյի պայմանագիր | |
|---|---|
| Սան Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագիր | |
| Պայմանագրի տիպ | խաղաղության պայմանագիր |
| Ստորագրվել է — վայր |
1951 թ. սեպտեմբերի 8 |
| Կողմեր | 48 երկիր |
| Լեզու | անգլերեն |
| Լեզուներ | ճապոներեն, ֆրանսերեն, իսպաներեն |
| Վիքիդարան պարունակում է տեքստը. en:Treaty of San Francisco | |
Սան Ֆրանցիսկոյի պայմանագիր, 1951 թվական, 48 պետությունների անջատ պայմանագիր Ճապոնիայի հետ, որ կնքվել է սեպտեմբերի 8-ին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում։ Պայմանագիրը նախապատրաստել էին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հակառակ Պոտսդամի դեկլարացիայի և մի շարք դաշնակցային համաձայնագրերի, առանց Խորհրդային Միության և ՉԺՀ-ի մասնակցությամբ։ Պայմանագիրը բաղկացած է 7 գլուխներից (27 հոդված)։
ԽՍՀՄ-ն, Լեհաստանն ու Չեխոսլովակիան, ինչպես նաե կոնֆերանսում չներկայացված Բիրման, ԿԺԴՀ, Հնդկաստանը, ՄԺՀ-ն, ՉԺՀ-ն և ՎԴՀ-ն հրաժարվեցին ստորագրել պայմանագիրը։ Նույն օրը ստորագրվեց ճապոնա-ամերիկյան «անվտանգության պայմանագիրը», որով ԱՄՆ իրավունք էր ստանում ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային բազաներ ունենալ ճապոնիայում կամ նրա մոտակայքում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 172)։ |