Սիգերու Իոսիդա (ճապ.՝ 吉田 茂, սեպտեմբերի 22, 1878(1878-09-22)[1][2][3], Surugadai, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա - հոկտեմբերի 20, 1967(1967-10-20)[1][2][3], Ōiso, Naka District, Կանագավա, Ճապոնիա), ճապոնական քաղաքական գործիչ։ Մասնագիտությամբ իրավաբան։ 1943-1944 թվականներին մասնակցել է պրեմիեր մինիստր Խ. Տոձիոյի դեմ կազմակերպված խռովությանը։ 1946-1954 թվականներին (ընդհատումներով) եղել է նախարարական 5 կաբինետների վարչապետ, տարբեր ժամանակներում՝ Ճապոնիայի լիբերալ և դեմոկրատական-լիբերալ կուսակցությունների նախագահ։ Ունեցել է հակախորհրդային դիրքորոշում և հանդես եկել հանուն Ճապոնիայի ու ԱՄՆ-ի մերձեցման, երկրի վերառազմականացման և դեմոկրատական ուժերի ճնշման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 380)։