Միլուոքիի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միլուոքիի արվեստի թանգարան
Milwaukee Art Museum 1 (Mulad).jpg
Տեսակ պատկերասրահ[1] և շենք
Երկիր Flag of the United States (1877-1890).svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Տեղագրություն Միլուոքի[1]
Ղեկավարության նստավայր Միլուոքի
Հիմնադրված է 1888 և 2001
Այցելուներ 350 000
Կոորդինատներ: 43°2′21.451″ հս․ լ. 87°53′50.114″ ամ. ե. / 43.03929194° հս․. լ. 87.89725389° ավ. ե. / 43.03929194; 87.89725389
Կայք mam.org
Միլուոքիի արվեստի թանգարանը գտնվում է ԱՄՆում
Միլուոքիի արվեստի թանգարան
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Միլուոքի" nor "Template:Տեղորոշման քարտեզ Միլուոքի" exists.

Միլուոքիի արվեստի թանգարան (անգլ.՝ Milwaukee Art Museum), արվեստի թանգարան ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում: Հավաքածուն ներառում է շուրջ 25000 արվեստի գործ[2]: Համարվում է երկրի ամենամեծ թանգարաններից մեկը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872 թվականին Միլուոքին դեռևս զարգացող նավահանգստային քաղաք էր, որը շատ հնարավորություններ չուներ խոշոր ցուցահանդես կազմակերպելու համար, ուստի ստեղծվեցին բազմաթիվ կազմակերպություններ Միլուոքիում արվեստի պատկերասրահ հիմնադրելու համար: Խոշոր արվեստի պատկերասրահ ստեղծելու ինը տարվա ջանքերը ապարդյուն անցան: Կարճ ժամանակ անց, այդ նույն տարում, Ալեքսանդր Միտչելը իր ամբողջ հավաքածուն նվիրաբերեց քաղաքի պատմության մեջ առաջին մշտապես կառուցվող ցուցասրահին‌[փա՞ստ]:

1888 թվականին մի խումբ գերմանացի արվեստագետներ և տեղացի գործարարներ հիմնադրեցին Միլուոքիի արվեստի ընկերակցությունը: Նույն թվականին բրիտանացի գործարար Ֆրեդերիկ Լեյթոնը կառուցեց Լեյթոն արվեստի պատկերասրահը (այժմ քանդված է): 1911 թվականին ավարտվեց Միլուոքիի արվեստի ինստիտուտի կառուցումը, որը ստեղծվեց անմիջապես Լեյթոն արվեստի պատկերասրահի կողքին: Միլուոքիի արվեստի թանգարանը Միլուոքի քաղաքի (Լեյթոնը բացվել է նույն թվականին) առաջին թանգարանն էր: Բացվել է 1888 թվականին‌[փա՞ստ]:

Միլուոքիի արվեստի կենտրոնը (այժմ՝ Միլուոքիի արվեստի թանգարան) ձևավորվեց, երբ 1957 թվականին Միլուոքիի արվեստի ինստիտուտն ու Լեյթոն արվեստի պատկերասրահը միավորեցին իրենց հավաքածուները և տեղափոխվեցին Էերո Սաարինենի նախագծած Milwaukee County War Memorial կառույց:

Կահլեր և Կալատրավա շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի երկրորդ կեսին թանգարանը ներառել է Պատերազմի հուշահամալիր կենտրոնը (1957), ինչպես նաև բրուտալիզմ ոճով կառուցված Կահլեր շենքը (1975, կառուցված Դավիթ Կահլերի նախագծով) և Կվադրաչի տաղավարը (2001, ստեղծել է իսպանացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավան):

Կվադրաչի տաղավարն ունի շարժական թևանման Brise soleil: 2004 թվականին տաղավարը Կամուրջների և շինարարական ճարտարագիտության միջազգային ընկերակցության կողմից արժանացել է Լավագույն կառույց մրցանակին[3]: Այս իկոնիկ կառույցը, որին հաճախ անվանում են «Կալատրավա», օգտագործվել է թանգարանի լոգոյում:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր ավելի քան 35000 արվեստի գործեր, որոնք տեղավորված են կառույցի չորս հարկերում: Հավաքածուում ներառված են 15-20-րդ դարերի եվրոպական և 17-20-րդ դարերի ամերիկյան արվեստագետների նկարներ, քանդակներ, տպագրական գործեր, գծագրեր, դեկորատիվ արվեստի նմուշներ, լուսանկարներ, ժողովրդական, ինքնուս վարպետների գործեր: Թանգարանում ներկայացված են Գյուստավ Կայբոտի, Նարդո դի Չոնեի, Ֆրանսիսկո Սուրբարանի, Ժան Օնորե Ֆրագոնարի, Ուինսլոու Հոմերի, Օգյուստ Ռոդենի, Էդգար Դեգայի, Կլոդ Մոնեի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի, Ֆրենկ Լլոյդ Ռայթի, Պաբլո Պիկասոյի, Խոան Միրոյի, Մարկ Ռոթկոյի, Ռոբերտ Գոբերի և Էնդի Ուորհոլի աշխատանքները:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ArchINFORM
  2. «Collections»։ www.mam.org։ Վերցված է 2016-08-04 
  3. «Milwaukee Art Museum Addition, Milwaukee, Wisconsin»։ www.iabse.org։ Վերցված է 2016-01-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]