«Սերգեյ Մերգելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 14. Տող 14.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին [[Սիմֆերոպոլ|Սիմֆերոպոլում]] հայկական ընտանիքում։
Ծնվել է [[1928]] թվականին Ղրիմի [[Սիմֆերոպոլ]] քաղաքում։
Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը ծնունդով ախալքալաքցի էր։ Հայրենական պատերազմը սկսվելուն պեսՙ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվեց Երևան:
Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը ծնունդով ախալքալաքցի էր։ Հայրենական պատերազմը սկսվելուն պեսՙ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվեց Երևան:
Սերգեյը Մռավյանի անվան դպրոցում ուսանելու տարիներին տարբերվեց հասակակիցներից և էքստեռն քննություններ հանձնելով դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտ։ Պետական համալսարանում նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 19 տարեկանում էքստերն ավարտել է [[ԵՊՀ]]-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Արտաշես Շահինյանի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.
Սերգեյը Մռավյանի անվան դպրոցում ուսանելու տարիներին տարբերվեց հասակակիցներից և էքստեռն քննություններ հանձնելով դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտ։ Պետական համալսարանում նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստերն ավարտել է [[ԵՊՀ]]-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Արտաշես Շահինյանի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.
{{քաղվածք|Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց|}}:
{{քաղվածք|Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց|}}:
Շահինյանը նաև ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձևավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը: Նրա մասին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ [[Պավել Ալեքսանդրով|Պավել Ալեքսանդրովն]] ասել է․ «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը»:
Շահինյանը նաև ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձևավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը: Նրա մասին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ [[Պավել Ալեքսանդրով|Պավել Ալեքսանդրովն]] ասել է․ «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը»:

12:47, 15 Մարտի 2018-ի տարբերակ

Սերգեյ Մերգելյան
Ծնվել էմայիսի 19, 1928(1928-05-19)[1][2]
Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էօգոստոսի 20, 2008(2008-08-20)[3] (80 տարեկան)
Լոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, ֆունկցիաների տեսություն, Մոտարկումների տեսություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1947)[2] և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[4]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[2] (1949)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտական ղեկավարՄստիսլավ Կելդիշ և Արտաշես Շահինյան
Եղել է գիտական ղեկավար

Անդրեյ Գոնչար,

Արթուր Դանիելյան,

Աշոտ Շահինյան,

Վահան Տոնյան,

Ժ. Քեշիշյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
և Ստալինյան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Sergey Mergelyan Վիքիպահեստում

Սերգեյ Մերգելյան (մայիսի 19, 1928(1928-05-19)[1][2], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 20, 2008(2008-08-20)[3], Լոս Անջելես, ԱՄՆ), հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից, 1991թվականից՝ ՌԳԱ), ՀԽՍՀ ԳԱ անդամ (1956 թվականից, 1993 թվականից ԳԱԱ ), Ստալինյան մրցանակակիր (1952), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2008)։ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտոր (20 տարեկան), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան):

Կենսագրություն

Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին Սիմֆերոպոլում հայկական ընտանիքում։ Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը ծնունդով ախալքալաքցի էր։ Հայրենական պատերազմը սկսվելուն պեսՙ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվեց Երևան: Սերգեյը Մռավյանի անվան դպրոցում ուսանելու տարիներին տարբերվեց հասակակիցներից և էքստեռն քննություններ հանձնելով դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտ։ Պետական համալսարանում նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստերն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Արտաշես Շահինյանի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.

Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց

:

Շահինյանը նաև ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձևավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը: Նրա մասին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ Պավել Ալեքսանդրովն ասել է․ «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը»:

Գիտական գործունեություն

Մերգելյանի թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ 1951 թվականին Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ 21 տարեկան հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Աշխատանքային գործունեություն

Սերգեյ Մերգելյանը նաև գիտության հմուտ կազմակերպիչ էր։ Նա եղել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրը և ղեկավարը։ 1956 թվականին Հայաստանում հիմնել է մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը, Ինստիտուտի տնօրենն է եղել 1956-1960 թվերին։ 1971-74թթ.ՙ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, 1974-79 թթ.ՙ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրենը, իսկ 1979-82 թթ.ՙ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչը, 1982-86 թթ.ՙ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը: Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ Հայաստանը դարձավ այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։

Մրցանակներ

Մերգելյանը ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[5]։ Շքանշանը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ ժամանակ Մերգելյանը մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում։ Մերգելյանը մահացել է 2008 թվականին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո։

Գրականություն Սերգեյ Մերգելյանի մասին

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մերգելյան» հոդվածին։