«Այրիություն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Մահ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 29. | Տող 29. | ||
* [[Вдовьи моряки|Ծովային այրիներ]] |
* [[Вдовьи моряки|Ծովային այրիներ]] |
||
{{Արտաքին հղումներ}}{{ՎՊԵ}} |
|||
[[Կատեգորիա:Մահ]] |
[[Կատեգորիա:Մահ]] |
13:53, 25 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Այրիություն, մարդու դրությունը ամուսնու կամ կնոջ մահվանից հետո: Տղամարդը այս դրությունում կոչվում է ամուրի, իսկ կինը՝ այրի:
Պատմություն
Այրիությունը ի հայտ է գալիս ամուսնությունից հետո: Միաժամանակյա մահը հազվադեպ է հանդիպում, որպես կանոն, ամուսիններից մեկն ապրում է մյուսով:
Այրիներ
Մի շարք ժողովուրդների սովորության համաձայն՝ ամուսիններից մեկի մահից հետո մյուսը վերջ է տալիս կյանքին՝ ինքնասպանությամբ: Հնդկաստանում այս ծեսը կոչվում է սաթի և ստեղծվել է մինչև XIX դարը: Չինաստանում այրիները ինքնասպանությամբ զբաղվել են V դարից սկսած մինչև XX դարը[1]: Այս ավանդությունը նպատակ ունի այրիներին պաշտպանելու կողմնակի ոտնձգություններից և խորհրդանշում է հավատարմությունը կնոջ մահացածի հանդեպ: Քոչվոր ժողովուրդների մոտ ինքնասպանություն բառը փոխվում է ինքնավնասում բառով: Այլ երկրներում, այրին ամուսնու մահից հետո ոչ միայն վերջ չի տալիս իր կյանքին, այլև կարող է նորից ամուսնանալ: Հին հույների առասպելներում այսպես առաջին անգամ վարվել է Գորգոֆոնան (Պերսեի աղջիկը)[2]: Հին Կտակարանում ասվում էր, որ այրիները կարող են ամուսնանալ իրենց մահացած ամուսնու բարեկամներից մեկի հետ[3]:
Հին ժամանակներում օրենսդրորեն սահմանափակվում էր այրիների պաշտպանության իրավունքները: Խոսքը, Պողոս առաքյալի՝ Տիմոթեոսին ուղղված առաջին նամակի մասին է, որտեղ ասվում է, որ պետք է այրիները պահպանեն պարտականությունները իրենց և եկեղեցու նկատմամբ: Վերջիններս պետք է օգնեն այրիներին ստեղծելու իրենց երկրորդական ամուսնությունը: Ասիական երկրներում՝ ավանդական համայնքներում, հարազատները պետք է պահեն այրիներին:
Ամուրիներ
Վարքը ամուրիների, որպես կանոն կանոնակարգված չի եղել հետագա ժամանակահատվածում, բացառությամբ՝ սգո օրերի, որոնք երկու անգամ քիչ են, քան այրիներինը, որի պատճառը եղել է սեռական անհավասարությունը:
Արդիականություն
Ներկայումս օրենքները հիմնականում կանոնակարգում են այրիների և ամուրիների իրավունքները, ժառանգություն ստանալը, կենսաթոշակները, փոխհատուցումը և այլն: Թողնում են նրանց անձնական կյանքն առանց ուշադրության: Ավանդույթները, կապված երկրորդական ամուսնության հետ, այնպես են՝ ինչպես եղել են անցյալում:
Ծանոթագրություններ
Գրականություն
- Марков Н. Ф. Вдовы и вдовство в духовенстве // Православная богословская энциклопедия. — СПб.: Издание Петроград. Приложение к духовному журналу «Странник», 1902. — Т. 3.
- Библейский энциклопедический словарь. М, 1995.
- Школа этикета. Екатеринбург, 1998.
Տես նաև
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրիություն» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Այրիություն կատեգորիայում։ |