«Կոպենհագեն»–ի խմբագրումների տարբերություն
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Արևմտահայերեն| |
{{Արևմտահայերեն|}} |
||
{{Տեղեկաքարտ Բնակավայր |
{{Տեղեկաքարտ Բնակավայր |
||
| կարգավիճակ = Քաղաք |
| կարգավիճակ = Քաղաք |
09:51, 16 հունվարի 2017-ի տարբերակ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կոպենհագեն | |||||
դան․՝ København | |||||
| |||||
Սլոտսհոլմեն, Մարմարե եկեղեցի, Տվոլի այգի, գշերային Կոպենհագեն | |||||
Երկիր | Դանիա | ||||
Մարզ | Մայրաքաղաքային մարզ | ||||
Կոմունա | Կոպենհագեն | ||||
Ներքին բաժանում | 15 շրջաններ | ||||
Քաղաքապետ | Ֆրանկ Յենսեն | ||||
Հիմնադրված է | 1167 թ. | ||||
Առաջին հիշատակում | 11-րդ դար | ||||
Տվյալ կարգավիճակում | XIII դար թվականից | ||||
Մակերես | 88,25 կմ² | ||||
ԲԾՄ | 14 մետր | ||||
Կլիմայի տեսակ | ծովային | ||||
Պաշտոնական լեզու | դանիերեն | ||||
Բնակչություն | 549 050 մարդ (2012) | ||||
Խտություն | 6214,7 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1 213 822 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0045 (մինչև 2005 թ.) | ||||
Փոստային ինդեքս | 1000 | ||||
Փոստային դասիչ | 1000 | ||||
Պաշտոնական կայք | kk.dk | ||||
| |||||
Կոպենհագեն[1] (դան․՝ København [kʰøb̥ənˈhaʊ̯ˀn], հին դան․՝ Køpmannæhafn - «Առևտրականների նավահանգիստ», լատին․՝ Hafnia), Դանիայի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է Զելանդիա, Սլոտսհոլմեն և Ամագեր կղզիների վրա։ Պատմական քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ, արվարձաններով՝ ավելի քան 1 մլն մարդ։ Կոպենհագենի մի մասն է կազմում Քրիստիանիա ազատ քաղաքը, որն ունի մասամբ ինքնակառավարություն։
Անվանում
Առաջին անգամ հիշատակվում է 1043 թվականին Հավն (դան․՝ havn ― «նավահանգրվան» անունով։ 1167 թվականին այն ժամանակվա մայրաքաղաք Ռոսկիլեից այստեղ ժամանած Արսալոն եպիսկոպոսը Ստոկհոլմ փոքրիկ կղզում հիմնել է մի ամրություն, որն ուներ ստրատեգիական կարևոր դիրք և ապահովում էր հսկողությունը Էրեսուն նեղուցի նկատմամբ։ Այստեղ արագորեն սկսեց աճել մի բնակավայր, որտեղ կազմակերպվում էր ձկան առևտուր, ուր վաճառականներ էին գալիս Բալթիկայի տարբեր երկրներին։
Բնակավայրը 1170 թվականին անվանվել է Կոպենհագեն (København, բառացի՝ «վաճառականական նավահանգրվան»․ անվանման գերմաներեն ձևն է Kopenhagen, որն էլ գործածական է աշխարհի շատ լեզուներում, այդ թվում հայերերում)[2]։
Պատմական ակնարկ
1254 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1416 թ.-ին անցել է թագավորի անմիջական իշխանության տակ և ստացել լայն արտոնություններ, իսկ 1433 թ.-ին դարձել է թագավորական աթոռանիստ։
Ճարտարապետությունը
Կոպենհագենի հին մասում պահպանվել է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարյան օղակա-շառավղային հատակագծումը։ Ճարտարապետական հուշարձաններից են Կրիստիանսբորգ պալատ-պառլամենտը (1733-1740), Բիրժան (1619-1640), Տորդվալսենի թանգարանը (1839-1848), Ռոսենբերգ պալատը (1606-1634), միջնաբերդը (1661), բարոկկո ոճի Շառլոտենբերգ պալատը (1672-1677) և Ամալիենբորգ պալատային համալիրը (շինարարության սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905)։
20-րդ դարի սկզբից քաղաքն աճում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ՝ միաձուլվելով արվարձաններին, որտեղ կառուցում են բնակելի համալիրներ։ 20-րդ դարի կառույցներից են Գրունդտվիգի եկեղեցին (1921-1940), ռադիոկենտրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» ավիաընկերության շենքը (1959)։ Կոպենհագենի զարգացման գլխավոր հատակագիծը հրապարակվել է 1948-ին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսեն)։
Թատրոններ
- Արքայական թատրոն (Det Kongelige Teater) - Դանիայի ամենամեծ թատրոնը, հիմնադրվել է XVIII դարում, առաջին ազգային թատրոն է[3]
- Նոր թատրոն (Det Teater Ny) - Դրամատիկական թատրոն, բացվեց 1908 թ. սեպտեմբերի 19
- Օպերայի տուն (Operaen Pa Holmen) աշխարհի օպերաների տներից ամենաթանկ և նորագույներից մեկը[3]։ Տրամադրված է Դանիայի թագավորական թատրոնին
- Թատրոնի տուն (Skuespilhuset) - Դրամատիկական թատրոն։ Տրամադրված է Դանիայի թագավորական թատրոնին
Հայտնի բնակիչներ
- Հանս Քրիստիան Անդերսեն - գրող և բանաստեղծ
- Նիլս Բոր - ֆիզիկոս
- Լյուդվիգ Հոլբերտ - նորվեգա-դանիական գրող, ակնարկագիր, փիլիսոփա, պատմաբան և դրամատուրգ
- Սյորեն Կիերկեգոր - փիլիսոփա, բողոքական աստվածաբան և գրող
- Լարս ֆոն Թրիեր - ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, մոնտաժող, օպերատոր և կոմպոզիտոր
Արտաքին հղումներ
- Կոպենհագենի տուրիստական պորտալ և մշակութային տեղեկատու (անգլ.)
- GoingToCopenhagen.com – Խորհուրդներ և զբոսաշրջիկային ուղեցույցներ (անգլ.)
- Կոպենհագենի տուրիստական կայք (անգլ.)
- Կոպենհագենի թանգարանների ժողավածուներ Dansk.ru կայքում (ռուս.)
- Պետական Արվեստների Թանգարան (դան.), (անգլ.)
- Գրականություն Կոպենհագենի մասին (անգլ.)
- Կոպենհագենի պատմություն (գերմ.)
Ծանոթագրություններ
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ 3,0 3,1 Դանիայի Արքայական թատրոնի կայք.(դան.)
|