Մուլտֆիլմի սյուժեն հիմնված է Ռոբին Հուդի մասին պատմող հին անգլիական առասպելների վրա, սակայն մուլտֆիլմում կերպարները կենդանիներ են։ Մուլֆիլմը սկսվում է նրանով, որ Անգլիայի արքա Ռիչարդը մեկնում է Խաչակրաց արշավանքի և գահին տիրանում է նրա ագահ եղբայր այքայազն Ջոնը։ Այդ ժամանակ Ռոբին Հուդը իր ընկերոջ՝ Փոքրիկ Ջոնի հետ սկսում է թալանել հարուստներին և այդ հարստությունը բաժանել աղքատներին, քանի որ նոր արքան հարկերով խեղդում էր բնակչությանը։
Մի անգամ, երբ արքայազն Ջոնը կառքով անցնում էր Շերվուդի անտառով, Ռոբին Հուդը և Փոքրիկ Ջոնը, գուշակ ձևանալով, խաբում են արքային և հերթական անգամ թալանում։ Հասնելով դղյակ՝ արքան Ռոբին Հուդի գլխի համար մեծ գումար է խոստանում։ Այդ ժամանակ Ռոբին Հուդը գնում է Նապաստակի տուն, նրան ոսկիներ տալիս, իսկ նրա երեխային նետ ու աղեղ է նվիրում։ Երեխաները դրանով խաղալու ժամանակ պատահաբար գցում են դղյակի այգի, որտեղ զբոսնում էին աղվես Լեդի Մարիանը և հավ Լեդի Կլակը։ Երեխաները ծանոթանում են նրանց հետ և պարզվում է, որ Մարիանը փոքր հասակում սիրահարված է եղել Ռոբին Հուդին և ցանկանում է նրան նորից տեսնել։ Ռոբին Հուդն լսում է, որ արքան նետահարների մրցություն է կազմակերպել, որի հաղթողը կստանար Մարիանի առաջին համբույրը։ Նա որոշում է մասնակցել, անտեսելով բռնվելու վտանգը։ Նա արագիլի զգեստներ է հագնում, գնում և հաղթում մրցությունը։ Բայց արքայազն Ջոնը հասկանում է, թե ով է նա և հրամայում է բռնել նրան։ Սակայն նա Մարիանի հետ փախչում է անտառ և ազատվում։ Արքայազն Ջոնը հարկերն ավելի է բարձրացնում և չվճարողներին բանտ նետում։ Գիշերը Ռոբին Հուդը և Փոքրիկ Ջոնը ազատում են բոլորին, թալանում արքայի գանձերը և փախչում։ Դրանից հետո վերադառնում է Ռիչարդ արքան, ամուսնանում են Ռոբին Հուդը և Մարիանը, իսկ Արքայազն Ջոնը և նրա օձը ձերբակալվում են։
Ռոբին Հուդ (անգլ.՝ Robin Hood) — Մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Աղվես է։ Նա ավազակ է, որը թալանում է հարուստներին, որպեսզի օգնի Նոթինգեմի աղքատներին։ Անվախ է և ինքնավստահ, որը չի խանգառում նրան լինել բավականին ռոմանտիկ։
Փոքրիկ Ջոն (անգլ.՝ Little John) — Ռուբին հուդի լավագույն ընկերը։ Արջ է։ Նա բավականին ուժեղ է և միաժամանակ քաղաքավարի և մարդամոտ։ Սկզբում նրա կերպարի համար ընտրված էր փիղ, բայց ստուդիայի քիչ բյուջեի պատճառով նա փոխարինվեց արջով[7]։ Այսպես նա շատ նման դարձավ Բալու աջին «Ջունգլիների գիրքը» մուլտֆիլմից[7][8]։
Հայր Թուկ (անգլ.՝ Friar Tuck) — քահանա, Ռոբին Հուդի ընկերներից մեկը։ Օգնում է նրան մարդկանց ոսկի բաժանելիս։ Սկզբում նա պետք է լիներ խոզի կերպարով, բայց հետո նրան փոխարինեցին փորսուղով։
1960-ական թվականներին, երբ սկսվեց «Արիստոկրատ կատուները» մուլտֆիլմի ստեղծումը, Դիսնեյ ստուդիայի մուլտիպլիկատոր Քեն Անդերսոնը որոշեց մուլտֆիլմ ստեղծել նաև անգլիացի ավազակ Ռոբին Հուդի մասին[9]։ 1966 թվականի աշնանը նա իր գաղափարի համր հավանություն ստացավ Ուոլթ Դիսնեյից[10]։ Նախագծի ռեժիսորն էր Վոլֆռանգ Ռեյտերմանը։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է նաև մուլտիպլիկատոր Դոն Բլուտը, երաժշտությունը գրել է Ջորջ Բրունսը։ Մուլտֆիլմը ստեղծելու ժամանակ օգտագործվել է 350.000 պատկեր և ավելի քան 100.000 թուղթ[11][12]։ Մուլտֆիլմի փոքր բյուժեի պատճառով Դիսնեյը ստիպված էր կրկին օգտագործել կադրեր թե՛ նույն մուլտֆիլմից, թե՛ այլ մուլտֆիլմերից («Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», «Ջունգլիների գիրքը», «Արիստոկրատ կատուները», «Մոխրոտիկը» և «Ալիսան հրաշքների աշխարհում»)[13][14]։