Վոլֆգանգ Ռայտերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վոլֆգանգ Ռայտերման
անգլ.՝ Wolfgang Reitherman
Ծնվել էհունիսի 26, 1909(1909-06-26)[1][2][3][4]
ԾննդավայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 22, 1985(1985-05-22)[1][2][3][4] (75 տարեկանում)
Մահվան վայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
ԿրթությունՊասադենայի քաղաքի քոլեջ[4] և Chouinard Art Institute[6][4]
Ազդվել էՆորմ Ֆերգյուսոն[7]
Մասնագիտությունկինոռեժիսոր, արվեստների գործիչ, կերպարների անիմացիա, օդաչու, մուլտիպլիկատոր, ռեժիսոր և կինոպրոդյուսեր
ԱշխատավայրThe Walt Disney Studios[6][4], The Walt Disney Studios[6][4] և Douglas[4]
Պարգևներ և
մրցանակներ
Վաստակների թռչող խաչ Դիսնեյի լեգենդներ[8] և Ուինզոր Մաքքեյի մրցանակ[9]
ԵրեխաներԲրյուս Ռեյթերման, Richard Reitherman և Robert Reitherman
Wolfgang Reitherman Վիքիպահեստում

Վոլֆգանգ Ռայտերման (անգլ.՝ Wolfgang Reitherman, հունիսի 26, 1909(1909-06-26)[1][2][3][4], Մյունխեն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 22, 1985(1985-05-22)[1][2][3][4], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][4]), գերմանական ծագմամբ ամերիկացի անիմատոր, ռեժիսոր, պրոդյուսեր, Դիսնեյի ինը ծերուկներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆգանգ Ռայտերմանը ծնվել է 1909 թվականի հունիսի 26-ին Մյունխենում։ Երբ նա եղել է մոտ երկու տարեկան, ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրանք բնակություն են հաստատել Միսսուրի Կանզաս Սիթի քաղաքում (հետագայում նա իմացել է, որ իրենց տնից քիչ հեռու ապրել է Ռոյ Դիսնեյը։ Երբ Վոլֆգանգը եղել է դեռահաս, նրա ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։

Վոլֆգանգը երազել է դառնալ պրոֆեսիոնալ օդաչու, սակայն ԱՄՆ-ում սկսված Մեծ ճգնաժամը խանգարել է նրա պլանների իրականցմանը։ Նա մի որոշ ժամանակ հաճախել է արվեստի քոլեջ Փասադենայում և ջրանկարչության դասերի Chouinard արվեստի ինստիտուտում։ Մեծ հաջողություններ ունենալով ջրաներկով նկարչության բնագավառում՝ նա 1933 թվականին երաշխավորվել է Դիսնեյ ստուդիայի համար։ Վոլֆգանգը այդ առաջարկն ընդունել է ոչ այնքան մեծ խանդավառությամբ, որովհետև մտածում էր, որ օր օրի վրա նույն նկարներ անելը ձանձրալի կլինի (ավելի ուշ նա խոստովանել է, որ սխալվել է)։ Ի տարբերություն ստուդիայում նոր հայտնված նկարիչների մեծ մասի՝ Վոլֆգանգ Ռայտերմանը չի եղել փորձառու անիմատորի օգնական. նրան հաջողվել է միանգամից լավ տպավորություն թողնել Silly Symphonies-ի համար ստեղծած մի քանի հաջող տեսարանների շնորհիվ։

«Վուլին», ինչպես նրան կոչել են ընկերներն ու գործընկերները, նկարել է հայելու մեջ դեմքի հայտնվելը «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմում, դինոզավրերի կռիվը «Ֆանտազիայում», անգլուխ ձիավորին «Իկաբոդի և պարոն Թոդի արկածները» մուլտֆիլմում, կոկորդիլոսին «Փիթեր Փեն» մուլտֆիլմում և Մալիֆիսենտային վիշապի կերպարանքով «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում։

1961 թվականից Վոլֆգանգ Ռայտերմանն աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր։ Նրա աշխատանքների թվում են այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են՝ «101 դալմատին» (համառեժիսոր), «Ջունգլիների գիրքը», «Թուրը քարի մեջ», «Արիստոկրատ կատուները», «Ռոբին Հուդ», «Վինի Թուխի բազմաթիվ արկածները»։ Հանդես է եկել որպես «Փրկարարները» մուլտֆիլմի պրոդյուսեր, պրոդյուսեր։ Վոլֆգանգ Ռայտերմանի երեք որդիները հնչյունավորել են Մաուգլիին, Քրիստոֆեր Ռոբինին և պատանի Արթուր թագավորին։

1977 թվականին Վոլֆգանգ Ռայտերմանը դուրս է եկել ռեժիսորների խմբից, սակայն շարունակել է հանդես գալ որպես պրոդյուսեր։ Նա եղել է «Աղվեսն ու որսաշունը» մուլտֆիլմի պրոդյուսերը, որը դարձել է նրա վերջին լիամետրաժ մուլտֆիլմը։

Վաֆգանգ Ռայտերմանը զոհվել է 1985 թվականի մայիսի 22-ին ավտովթարից, 75 տարեկան հասակում։ Հետմահու ճանաչվել է Դիսնեյի լեգենդ 1989 թվականին[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 Reitherman, Wolfgang ("Woolie") // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard Corporation, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  5. 5,0 5,1 5,2 Folkart B. A. Wolfgang Reitherman, 75 : Disney Animator Dies in Car Crash // Los Angeles TimesLA: 1985. — ISSN 0458-3035
  6. 6,0 6,1 6,2 https://50mostinfluentialdisneyanimators.wordpress.com/2011/09/02/14-wolfgang-reitherman/
  7. Disney Animation: The Illusion of LifeNY: Abbeville Press, 1981. — P. 167.
  8. https://d23.com/walt-disney-legend/wolfgang-reitherman/
  9. https://annieawards.org/juried-awards/winsor-mccay
  10. «Wolfgang Reitherman»։ D23։ Վերցված է January 21, 2016 
  11. Folkart Burt (May 24, 1985)։ «Wolfgang Reitherman, 75: Disney Animator Dies in Car Crash»։ Los Angeles Times (en-US)։ ISSN 0458-3035։ Վերցված է October 30, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]