Jump to content

Շվեդիայի պատմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդիայի պատմական թանգարան
Изображение логотипа
Տեսակպատմության թանգարան և ազգային թանգարան
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրԷստերմալմ
Մասն էՇվեդիայի ազգային պատմական թանգարաններ
ՀասցեNarvavägen? (13–17)
Հիմնադրվել է1866[1]
ՀիմնադիրԲրոր Էմիլ Հիլդեբրանդ
ՏնօրենKatherine Hauptman?
Կայքhistoriska.se(շվեդ.) և historiska.se/home/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Շվեդիայի պատմական թանգարան (շվեդ.՝ Historiska museet, Statens historiska museum), թանգարան Ստոկհոլմում, որը ներառում է Շվեդիայի հնագիտական և մշակութային պատմությունը միջին քարի դարի ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։ Հիմնադրվել է 1866 թվականին, գործում է որպես պետական գործակալություն, որի իրավասության շրջանակներում է պահպանել Շվեդիայի պատմական նմուշները, ինչպես նաև այդ գիտելիքները հանրությանը հասանելի դարձնելը։

Թանգարանի կազմավորման համար հիմք են հանդիսացել 16-րդ դարից ի վեր Շվեդիայի միապետների կողմից հավաքված արվեստի և պատմական առարկաների հավաքածուները։ Այն ունի մի շարք մշտական ցուցահանդեսներ և ամեն տարի հյուրընկալում է հատուկ ցուցահանդեսներ` կապված ընթացիկ իրադարձությունների հետ։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության թանգարանը համարվում է կենտրոնական թանգարանային գործակալության մի մասը, որը կոչվում է Statens historiska museer (SHMM) («Ազգային պատմական թանգարաններ»)։ Այս գործակալության հովանու ներքո են գտնում նաև Թագավորական մետաղադրամների կաբինետը, Տումբա փեյթերմիլ թանգարանը և Շվեդիայի հնագիտական հանձնաժողովը (Arkeologiska uppdragsverksamheten or Arkeologerna)[2][3]: Թանգարանը նաև Շվեդիայում այսպես կոչված «ansvarsmuseum» («պարտականությունների թանգարաններ») հնգյակից մեկն է։ Նրա իրավասությունների սահմանում է համակարգել թանգարանների միջև գործունեությունը, օժանդակել այլ թանգարաններին և կապեր հաստատել թանգարանների և շվեդական համայնքի միջև[4]։

Պատմության թանգարանի և Շվեդիայի ազգային թանգարանի ստեղծման համար հիմք է հանդիսացել Գուստավ I Վազայի Գրիպսհոլմ ամրոցի 16-րդ դարի գեղարվեստական հավաքածուն։ Հավաքածուն ընդլայնվել է Շվեդական կայսրություն օրոք ձեռքբերումների, նվերների և պատերազմի ավարների միջոցով։ Հավաքածուի մի մասը կորել է Երեք թագավորական պալատում բռնկված հրդեհի ժամանակ։ 18-րդ դարի վերջում դեսպանները, թագավորական ընտանիքի անդամները արվեստի նմուշներ և հնաոճ իրեր են գնել և հավաքվել Ստոկհոլմի թագավորական պալատում։ 1792 թվականին՝ Գուստաֆ III արքայի մահից հետո, հավաքածուները հանձնվեցին Շվեդիայի կառավարությանը։ Նույն թվականին պալատում բացվեց Թագավորական թանգարանը (Kongl. Museum), որն աշխարհում առաջին հանրային թանգարաններից մեկն էր[5]։ 1846-1847 թվականներին թանգարանը պալատից տեղափոխվեց Սկեպպսբրոնի Ռիդստերպոլպի տուն, որտեղ տեղակայված է եղել մինչև 1865 թվականը և տեղափոխումը Շվեդիայի ազգային թանգարան[6]։ Շվեդ հնագետ Ստիգ Վելդերը պնդում է, որ Պատմության թանգարանը փաստորեն հիմնադրվել է Ռիդստոլտոլպի պալատում 1847 թվականին[7]։

Ներկայիս թանգարանը 1866 թվականին հիմնադրել է Բրոր Էմիլ Հիլդեբրանդը, ով նախորդ թանգարանի տնօրենն էր եղել ինչպես Ստոկհոլմի պալատում, այնպես էլ Ռիդերսոլպի տանը։ Թանգարանի հավաքածուները ցուցադրվել էին վերջերս կառուցված Շվեդիայի ազգային թանգարանի առաջին հարկում[5][8]։ Շենքերը շատ փոքր էին երկու թանգարանների համար։ Երբ 1876 թվականին պլանավորվում էր կառուցել նոր Հյուսիսային թանգարանի շենքը[9], առաջարկվեց, որ շենքը պետք է նաև ներառի Պատմության թանգարանի հավաքածուները։ Պատմության թանգարանին տեղ հատկացնելու մասին բանավեճը շարունակվեց տասնամյակներ, մինչև Սիգուրդ Քուրմանը դարձավ Հին հուշարձանների պահապան (riksantikvarie) և Շվեդիայի ազգային ժառանգության խորհրդի ղեկավար 1923 թվականի հուլիսի 3-ին։ Նա հարցին ավելի կոնկրետ և մշտական լուծում տվեց[10]։ Թանգարանի համար նոր և բավարար մեծ շենք ունենալու հիմնական նպատակը հավաքածուները կարգի բերելն էր, որը սովորաբար «Քաոս» էր կոչվում, մինչդեռ չհրապարակված հետազոտական թերթերը կոչվում էին "corf"[5]:

1929 թվականին Շվեդիայի կառավարությունն առաջարկեց, որ թանգարանին կարող են հատկացվել Krubban հատվածում գտնվող նախկին ռազմական զորանոցներն ու ախոռները։ 1930 թվականին անցկացվեց ճարտարապետական մրցույթ[11]։ Ոչ մի հաղթող չհայտարարվեց, փոխարենը ճարտարապետներ Բենգ Ռոմարը և Ջորջ Շերմանը և ինժեներ Գոստա Նիլսոնը ճարտարապետական տարրեր առաջարկեցին, ինչը դարձավ տարածքի վերափոխման մեկնարկային կետը։ Նրանք մշակեցին նոր թանգարանի դիզայնը Քուրմանի հետ միասին[12]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան ախոռը

1932 թվականին Շվեդիայի կառավարությունը միջոցներ տրամադրեց պաշտոնական շենքերի կառուցման համար՝ Մեծ ճգնաժամի ժամանակ աշխատատեղեր ստեղծելով։ 1936 թվականին թանգարանի հատակագծերը վերջնական տեսք դեռևս չունեին[12]։

Արտաքին հարդարանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1935–1940 թվականների ընթացքում Ռոմարի և Շերմանի նախագծած հիմնական մասնաշենքն արտացոլում է դարաշրջանի ժամանակակից ոճը և պատմական համատեքստը ոչ միայն համատեքստի պահանջներով, այլև թանգարանից հարավ գտնվող Ֆրեդրիկ Բլոմի նախագծով կառուցված 19-րդ դարի զորանոցներով և ախոռներով[11]։ Բարաքները նեոդասական ոճով են, իսկ կրկնվող ճակատամասերը մինչև 19-րդ դար Ստոկհոլմի գլխավոր նավահանգստի մաս հանդիսացող Ladugårdslandsviken-ի ազդեցությունն են կրում[13][14]։

Թանգարանը բաղկացած է չորս երկհարկ և երեք հարկանի բլոկի նման շինություններից, որոնք շրջապատում են ներքին բակը, ինչը նրան տալիս է ամրոցի տեսք։ Ճակատամասը խոժոռ է և զարդարված է Բրոր Մարկլունդի ստեղծած քանդակներով (ավելացվել են 1959 թվականին), բարձրաքանդակների հեղինակը նկարիչ Ռոբերտ Նիլսոնն է։ Բակի լողավազանի մոտ տեղադրված է Կառլ Ֆրիսենդահլի Näcken (ջրային ոգի) քանդակը[11][12]։

Բրոնզե դռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոր Մարկլունդի ստեղծած քանդակներն ու դռները

Թանգարանի զարդարանքների մեծ մասն ընտրվել է մրցույթների միջոցով[12]։ 1938 թվականին Մարկլունդը շահեց թանգարանի հիմնական մուտքը ստեղծելու մրցույթը։ «Պատմության դարպասներ» (Historiens Portar) կոչվող դռները կառուցելու համար նրանից պահանջվեց տասներեք տարի։ Դռների կառուցումն ավարտվել և բացվել են 1952 թվականին։ Դռները ֆինանսավորել է բարերար Եվա Բոննիերի հիմնադրամը[15]։

Դռներն ունեն 4,5 մետր բարձրություն յուրաքանչյուրը կշռում է մոտ 1 տ, պատրաստված են բրոնզից, նախ ստեղծվել են Հերման Բերգման ձուլարանում, այնուհետև դրանք ձուլել է Մարկլունդը[15]։

Տաս վահանակների միջոցով դռները պատկերում են Շվեդիայի պատմությունը քարի դարից մինչև միջնադար։ Ձախ դուռը ներկայացնում է հեթանոսական դարաշրջանը, կենտրոնում պատկերված է Օդինը, աջ դռան վրա պատկերված է սուրբ Անսգարը և քրիստոնեական դարաշրջանը[15]։

Ներքին հարդարանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե վզնոց Färjestaden-ից, Ոսկե սենյակի նմուշներից

Թանգարանի ինտերիերը ընդարձակ է` ինչպես մշտական, այնպես էլ հատուկ ցուցահանդեսների համար։ Մշտական ցուցադրությունները ներկայացվում են ժամանակագրական կարգով ներքին բակի առջևի սենյակներում, նախաքրիստոնեական հավաքածուները՝ ներքնահարկում, իսկ 800-ից ավելի հավաքածուները՝ վերևի հատվածում։ Դահլիճները անընդհատ թարմացվում են` նոր տեխնոլոգիաների հարմարեցմամբ և նոր ցուցադրություններով։ Մուտքի սրահը հիմնանորոգվել է 1994 թվականին՝ միջնադարյան ասպետի դահլիճի տպավորություն թողնելու համար։ Հատակը քարից է, իսկ առաստաղի տակ գտնվող ճառագայթները պատրաստված են բետոնից[12]։

Կենտրոնական բակի ներքևի հատվածում է գտնվում 700 մ 2 տարածքով բետոնե կամարաշարը, որը հայտնի է որպես «Ոսկե սենյակ»[12], որտեղ ցուցադրվում են մեծ թվով ոսկե և արծաթե առարկաներ[11]։ Այն կառուցվել է 1994 թվականին և վճարվել է Կնուտ և Ալիս Վալենբերգ հիմնադրամի նվիրատվությամբ։ Սենյակը նախագծել է ճարտարապետ Լեյֆ Բլոմբերգը։ Սենյակի հատակը և սյուները պատրաստված են կրաքարից և դիաբազից, իսկ դեկորը պատրաստված է կռած երկաթից։ Այն մուտքի սրահից հասանելի է ստորգետնյա անցումով[12]։

Սենյակում կան շուրջ 3000 առարկաներ, որոնք պատրաստված են ընդհանուր 52 կգ ոսկուց և ավելի քան 200 կգ արծաթից[16][17]։

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատված Skog գոբելենից

Երբ Քուրմանը նախապես նախագծեց, թե ինչպես պետք է ցուցադրվեն հավաքածուները, նա օգտվեց ժամանակակից ցուցահանդեսների, արդյունաբերական տոնավաճառների և խանութների գաղափարներից, այն է այցելուներին հրապուրել և կրթել, մի բան, որը թերահավատորեն ընդունվեց և գիտնականները համարեցին, որ թանգարանը հիմնականում համարվում է գիտական հաստատություն[12]։ Այն Շվեդիայի ամենամեծ թանգարաններից մեկն է, որն ունի ավելի քան 10 միլիոն արտեֆակտ[18]՝ գրանցված շուրջ 34000 ինվենտար համարների ներքո[4], և համարվում է Եվրոպայի ամենամեծ հնություններ ունեցող հավաքածուներից մեկը։ Ցուցադրվում են մոտ 6200 նմուշներ։ 2011 թվականին թանգարանի 480000 օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի էր առցանց տվյալների բազայում։ Այս նմուշներից 65000-ը գծագրեր կամ լուսանկարներ են։ Տվյալների բազան պարունակում էր նաև տեղեկություններ Շվեդիայի 55900 վայրերի մասին, որտեղ կատարվել են հնագիտական ուսումնասիրություններ և գտնվել են մոտավորապես 267300 ոսկոր գտածոներ (ընդհանուր քաշը՝ շուրջ 111 տոննա)։ Տվյալների բազան անընդհատ ընդլայնվում և թարմացվում է[19]։

Վիկինգների հավաքածուն ներառում է մոտ 800-1050 առարկաներ, այդ թվում՝ զենքեր, Mästermyr-ի սնդուկը, Վիկինգների դարաշրջանի առևտրի կենտրոն Բիրկայից (ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն) հնագիտական գտածոները, դարաշրջանի կրոնական իրեր, ճամփորդություններից տուն բերված օտարերկրյա առարկաներ և այլն, ինչպես նաև այդ ժամանակահատվածում ամենօրյա կյանքի հետ կապված տարբեր գտածոներ[20]։

«Ոսկե սենյակի» հավաքածուի ամենատարածված առարկաներից են մոտ 350–500 թվականին թվագրվող մանյակները՝ պատրաստված են հին հռոմեական մետաղադրամներից[21]։ Սենյակում կան նաև վիկինգների արծաթյա զարդեր, միջնադարյան ոսկեջրված մասունքներ, մետաղադրամներ, արարողակարգային թրեր, պատերազմի ավար։ Ըստ օրենքի՝ թանկարժեք մետաղներից պատրաստված օբյեկտների մեծ մասը, որոնք թվագրվում են 17-րդ դարին և որոնց տարիքը 100-ից բարձր է, չունենալով սեփականատեր հանձնվում են կառավարությանը և ուղարկվում պատմության թանգարան։ Օրենքը դեռ ուժի մեջ է[16]։

Թանգարանն ունի շվեդական եկեղեցական արվեստի ընդարձակ հավաքածու՝ փայտե քանդակները, խորաններ և խաչելություններ[22]։

Միջնադարյան տեքստիլ գործերը պահվում են տեքստիլ պալատում։ Նմուշները հիմնականում տեքստիլներ են, որոնք եկեղեցիներում օգտագործել են քահանաներն ու եպիսկոպոսները։ Ամենահին և նշանավոր նմուշը 13-րդ դարի Սկոգ եկեղեցու Skog գոբելենն է։ Այն գտնվել է 1912 թվականին՝ փաթաթված հարսի թագով[23]։ Մյուս գոբելեն աշխատանքը Grödinge է[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. «National Historical Museums». www.shmm.se. Statens historiska museer. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «Nu byter vi namn och skepnad!» [We are changing our name and form!]. www.arkeologerna.com. Arkeologerna. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 «Task and responsibilities». www.shmm.se. Statens historiska museer. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Ett historiskt museum och hur det har format Sverige» [A history museum and how it has shaped Sweden] (PDF). www.shmm.se. Statens historiska museer. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. Hildebrand, Bengt (1971–1973). «Bror Emil Hildebrand». Svenskt biografiskt lexikon (Swedish). Vol. 19. Stockholm: National Archives of Sweden. էջ 38. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Welinder, Stig (1994). Strindberg som arkeologikritiker [Strindberg as an archeology critic]. Stockholm: Almqvist & Wiksell International. էջ 151. ISBN 91-22-01648-1.
  8. Fimmerstad, Lars (2010 թ․ մայիսի 6). «Nationalmuseum för europeisk konst» [A national museum for European art]. www.stockholmshistoria.com. Ur Stockholms historia. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. Andrén, Erik (1967). Nordiska museet – arkitekttävlingen och museibygget [Nordic Museum – the design competition and the building of the museum]. Stockholm: Fataburen. էջեր 31–42.
  10. Åman, Anders (2008). Sigurd Curman : riksantikvarie – ett porträtt [Sigurd Curman : national antiquarian – a portrait]. Stockholm: Kungl. Vitterhets historie och antikvitets akademien i samarbete med bokförlaget Atlantis. ISBN 9789173532204.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Historiska museet i Stockholm» [Swedish History Museum in Stockholm]. www.sfv.se. National Property Board of Sweden. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Arvidsson, Catrine (2000). «Historiska museet – En trettiotalsborg vid Narvavägen» [Swedish History Museum – A 1930s fortress at Narvavägen] (PDF). www.sfv.se. National Property Board of Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. «Epoker». www.stockholmshamnar.se. Ports of Stockholm. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  14. Johan Mårtelius (1999). «Norra innerstaden». Guide till Stockholms arkitektur (2nd ed.). Stockholm: Arkitektur Förlag AB. էջ 54. ISBN 91-86050-41-9.
  15. 15,0 15,1 15,2 Nilsson, Stafan. «En pilsner i porten» [A pilsner at the gate] (PDF). www.sfv.se. National Property Board of Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  16. 16,0 16,1 «Guldrummet» [The Gold Room]. www.historiska.se. Historiska Museet. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. «Historiska museet». www.sfv.se. National Property Board of Sweden. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  18. «Sök» [Search]. www.historiska.se. Historiska museet. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  19. «Vikingar» [Vikings]. www.historiska.se. Historiska museet. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  20. Andersson, Kent (2011). Guldålder : svenska arkeologiska skatter [A golden age: Swedish archeological treasures]. Uppsala: Baldersson. ISBN 978-91-978024-3-7.
  21. «Medeltida konst» [Medieval art]. www.historiska.se. Historiska museet. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  22. «Textilkammaren» [The Textile Chamber]. www.historiska.se. Historiska museet. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  23. «Textilier». www.historiska.se. Swedish History Museum. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդիայի պատմական թանգարան» հոդվածին։