Միջերկրածովյան և մերձավորարևելյան հնությունների թանգարան
Միջերկրածովյան և մերձավորարևելյան հնությունների թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ |
Վայր | Նորմալմ, Gustav Adolfs torg? և Gustav Horns palats? |
Մասն է | Համաշխարհային մշակույթի ազգային թանգարաններ |
Հասցե | Fredsgatan 2Fredsgatan? (2) |
Հիմնադրվել է | 1954 |
Այցելուներ | 287 081 մարդ (2017)[1] |
Կայք | varldskulturmuseerna.se/medelhavsmuseet/ և medelhavsmuseet.se(շվեդ.) |
![]() | |
![]() |
Միջերկրածովյան և մերձավորարևելյան հնությունների թանգարան (շվեդ.՝ Medelhavsmuseet), թանգարան կենտրոնական Ստոկհոլմում՝ կենտրոնացած հիմնականում միջերկրածովյան և մերձավորարևելյան անտիկ առարկաների հավաքածուների շուրջ[2]։ 1999 թվականից ի վեր թանգարանը հանդիսանում է Շվեդիայում գտնվող Համաշխարհային մշակույթի ազգային չորս թանգարաններից մեկը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ձևավորվել է 1954 թվականին, երբ միավորվել էին երկու առանձին հաստատություններ՝ Եգիպտական թանգարանն ու Կիպրոսի հավաքածուն։ Եգիպտական թանգարանը ստեղծվել էր 1928 թվականին, 18-րդ, 19-րդ և 20-րդ դարի սկզբին հավաքված արտեֆակտներից, մինչդեռ Կիպրոսի հավաքածուն 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբին շվեդիա-կիպրական արշավախմբի պեղումների արդյունքն էր։ Թանգարանում գտնվող Կիպրոսի հավաքածուն ամենամեծն է Կիպրոսի սահմաններից դուրս և ունի մեծ գիտական արժեք։ 2009 թվականի հունվարին բացվել է կիպրոսյան հնությունների նոր պատկերասրահ, որը հովանավորվել է A.G. Leventis հիմնադրամի կողմից և նախագծվել է White Architects ճարտարապետական ընկերության կողմից։ Բացի Եգիպտոսից և Կիպրոսից, թանգարանն ունի նաև հունական և հռոմեական հնությունների հավաքածուներ՝ Շահ Տեպեի, Լուրիստանյան բրոնզների և իսլամական արվեստի արևելյան հնությունների հավաքածուներում։
1982 թվականից ի վեր թանգարանը գտնվում է Ստոկհոլմի Գուստավ Հորն պալատում՝ Գուստավ Ադոլֆս հրապարակի Ֆրեդսգատան 2 հասցեում[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Svenska museibesök i topp (շվեդերեն) — Riksförbundet Sveriges museer, 2018.
- ↑ «medelhavsmuseet.se». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «varldskulturmuseerna.se». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «medelhavsmuseet.se». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան և մերձավորարևելյան հնությունների թանգարան» հոդվածին։ |
|