Ստոկհոլմի շրջանի թանգարան
Ստոկհոլմի շրջանի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Flemingsberg? |
Կոորդինատներ: 59°13′0″ հս․ լ. 17°57′0″ ավ. ե. / 59.21667° հս․. լ. 17.95000° ավ. ե. | |
Կայք | stockholmslansmuseum.se |
Ստոկհոլմի շրջանի թանգարան (շվեդ.՝ Stockholms läns museum), Ստոկհոլմի շրջանի Նակկա կոմունայի Սիկլա ռիթեյլ պարկում տեղակայված թանգարան, որը լուսաբանում է Ստոկհոլմի շրջանի պատմությունը բացառությամբ կենտրոնական Ստոկհոլմի (այն լուսաբանում է Ստոկհոլմի քաղաքային թանգարանը և Միջնադարյան Ստոկհոլմի թանգարանը):
Թանգարանը սպասարկում է շրջանի բնակիչներին, հատկապես նրանց, ովքեր ապրում են առանց տեղական շրջանային թանգարանի: Այն փաստաթղթերով ներկայացնում է ինչպես երկրի նախապատմական, այնպես էլ պատմական կառույցները և խթանում է ստոկհոլմցիներին այցելելու պատմական վայրեր՝ կազմակերպելով այդ վայրերը միմյանց հետ կապող «մշակութային ուղիներ»: Շրջանի պատմությունը մարդկանց ներկայացնելու համար թանգարանն առցանց տեղադրել է մեծ քանակությամբ տեքստեր և պատմական լուսանկարներ[1]:
Թանգարանը նաև տրամադրում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել հին շենքերը և խթանել պատմական կառույցները վերականգնելիս ավանդական նյութերի օգտագործումը[2]:
Թանգարանի տարածքը ներառում է Մյուլարեն հովտի և Ստոկհոլմի արշիպելագի մեծ մասեր, ավելի քան 700 ռունիական քարեր, և, քանի որ Ստոկհոլմը դարեր շարունակ հանդիսանում է Շվեդիայի մայրաքաղաք, բազմաթիվ թագավորական առանձնատներ, պալատներ, ինչպես նաև լավ պահպանված տնամերձ հողատարածքներ ու գյուղացիական տնտեսություններ: Թանգարանում նաև փորձում են կենտրոնանալ Ստոկհոլմի ժամանակակից պատմության, ներառյալ նրա արվարձանների վրա[3]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Welcome to Stockholm County Museum»։ Stockholm County Museum։ Արխիվացված է օրիգինալից October 14, 2007-ին։ Վերցված է 2008-03-07
- ↑ «Byggnadsvård» (Swedish)։ Stockholm County Museum։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-13-ին։ Վերցված է 2008-03-07 ("Building restoration")
- ↑ «Upptäck länet» (Swedish)։ Stockholm County Museum։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-06-ին։ Վերցված է 2008-03-07 ("Discover the county")