Ծովային թանգարան (Ստոկհոլմ)
Ծովային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծովային թանգարան, ազգային թանգարան և ճարտարապետական անսամբլ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Վայր | Gärdet? |
Հասցե | Djurgårdsbrunnsvägen 24Djurgårdsbrunnsvägen? (24) |
Հիմնադրվել է | մայիսի 28, 1933[1] |
Կայք | sjohistoriska.se(շվեդ.) |
![]() | |
![]() |
Ծովային թանգարան (շվեդերեն՝ Sjöhistoriska museet), ծովային պատմության, առևտրական առաքման և նավաշինության թանգարան Ստոկհոլմում[2]։ Թանգարանը տեղակայված է Էստերմալմ շրջանի Յարդետ հատվածում, որտեղից տեսարան է բացվում դեպի Djurgårdsbrunnsviken: Թանգարանի շենքը նախագծել է ճարտարապետ Ռագնար Էստբերգը։ Շենքը կառուցվել է 1933-1936 թվականներին[3]։
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 900000 լուսանկար, 50000 նմուշներ և 45000 նկարներ, որոնք բոլորը վերաբերում են ծովին, ափերին, նավերին և նավակներին՝ անցյալում և ներկայում[4]։ Հավաքածուի մեծ մասը՝ նավակները, տեղակայված են Ստոկհոլմի Գալվարվետ հատվածի Նավակների 2-րդ սրահում։ Նավակների հավաքածուն ներառում է ինչպես մակույկներ, այնպես էլ Skerry cruiser-ներ[5]։
Ներքևի հարկում, ի թիվս այլ բաների, կան ծովային պատմության ցուցանմուշներ, ներառյալ 18-րդ դարի նավերի մի քանի մանրամասն մոդելներ։ Երկրորդ հարկը ներառում է ցուցահանդեսներ շվեդական առևտրային նավատորմի վերաբերյալ[2]։ Նկուղում է գտնվում Գուստավ III թագավորի «Ամֆիոն» նավի նավախցի կրկնօրինակը[6]։
Պատմական նավերի ցուցակագրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային թանգարանը պատասխանատու է Շվեդիայում պատմական նավերի ցուցակագրման համար։ Թվարկված են ինչպես նավերը, այնպես էլ պատմական նշանակություն ունեցող զբոսանավերը։ Չնայած ցուցակագրումը չի առաջարկում որևէ իրավական պաշտպանություն կամ պարտավորություն, այն սեփականատիրոջը տալիս է որոշակի արտոնություններ։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուլոֆ Տեմպելմանի (1746–1816) նեոդասական ոճով ներշնչված կորագիծ կառույցը հիմք է հանդիսանում շրջական պուրակի համար, որտեղ տեղի են ունենում բացօթյա համերգներ։ Դա Ռագնար Էստբերգի վերջին խոշոր աշխատանքն էր և կառուցվել էր Ստոկհոլմի ցուցահանդեսի (1930) (Stockholmsutställningen 1930) վայրում։ Քանի որ ցուցահանդեսը Ֆունկցիոնալիզմի կարևոր դրսևորում էր, թանգարանում նշվում է նաև ճարտարապետի տեսակետը Շվեդիայում ֆունկցիոնալիստական ոճի ներդրման հարցում[3]։ Կենտրոնական գմբեթը ամբողջությամբ կառուցված է աղյուսից[7]։ Շենքում կան նաև արհեստանոցի մանրակերտ, փայտի խանութ, լուսանկարչական ստուդիա, արխիվ և գրադարան։ 1970-ականներին ավելացվել է կինոֆիլմերի և դասախոսությունների դահլիճ, իսկ 1990-ականներին` սրճարան[6]։
Թանգարանից դուրս տեղադրված է «Նավաստի» (Sjömannen) կոչվող բրոնզե հուշարձանը, որը տեղադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված շվեդ նավաստիների հիշատակին։ Հուշարձանի հեղինակն է Նիլս Սյոգրենը 1952 թվականին, մինչև իր մահը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1953 թվականին[8]։
Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականից թանգարանի դիմաց գտնվող այգում անցկացվում են բացօթյա համերգներ և երաժշտական փառատոներ[9]։ Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ Dagens Nyheter թերթի կազմակերպված ամենամյա համերգները ոգեշնչվում և համեմատվում են Ալբերտ թագավորական սրահի համերգների հետ[9]։ Թանգարանում անցկացվող միջոցառումների ժամանակ ելույթ ունեցած արվեստագետներից են Լիզա Նիլսոնը[10], Քենթը[11],, Pearl Jam[12], Սառա Դոուն Ֆայները[13],, Axwell-ը[14], և Պեր Հոկան Գեսլեն[15]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 «Sjöhistoriska museet»։ ww.sfv.se։ National Property Board of Sweden։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 6, 2015-ին։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ 3,0 3,1 «Stockholm kn, NORRA DJURGÅRDEN 1:1 SJÖHISTORISKA MUSEET»։ www.raa.se։ Swedish National Heritage Board։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ «Sjöhistoriska museet»։ DigitaltMuseum։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ «Våra fartyg och båtar»։ www.sjohistoriska.se։ Maritime Museum։ Վերցված է հունիսի 6, 2015
- ↑ 6,0 6,1 «Sjöhistoriska museet»։ www.sfv.se։ National Property Board of Sweden։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ Rasmus Wærn (1999)։ «Ytterstaden»։ Guide till Stockholms arkitektur (շվեդերեն) (2nd ed.)։ Stockholm: Arkitektur Förlag։ էջ 211։ ISBN 91-86050-41-9
- ↑ Cavalli-Björkman Åsa։ «Nils A G Sjögren»։ Riksarkivet։ National Archives of Sweden։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ 9,0 9,1 Boldemann Marcus (օգոստոսի 10, 2009)։ «Från idé till klassiker - historien om DN-konserten»։ www.dn.se։ Dagens Nyheter։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ Ivarsson Torbjörn (ապրիլի 14, 2014)։ «Lisa Nilsson sjunger på DN-konserten i sommar»։ www.dn.se։ Dagens Nyheter։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ Nunstedt Anders (օգոստոսի 20, 2012)։ «Kents konsert»։ www.expressen.se։ Expressen։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ «Småsegt, Pearl Jam»։ www.aftonbladet.se։ Aftonbladet։ հունիսի 29, 2000։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ Svensson Mathilda (մարտի 10, 2013)։ «Sarah Dawn Finer solist på DN:s årliga konsert»։ www.dn.se։ Dagens Nyheter։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ Stockholm TT Spektra (ապրիլի 8, 2013)։ «Axwell spelar i Stockholm»։ www.svd.se։ Svenska Dagbladet։ Վերցված է հունիսի 5, 2015
- ↑ Lundell Kristin (օգոստոսի 13, 2003)։ «Given framgång för folkets Gessle»։ www.svd.se։ Svenska Dagbladet։ Վերցված է հունիսի 5, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pictures of ship models in the museum, from visit in June 2011 High resolution photos
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծովային թանգարան (Ստոկհոլմ) կատեգորիայում։ |