Սվեն Հարրիի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվեն Հարրիի արվեստի թանգարան
Sven Harrys konstmuseum 2011a.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
Հիմնադրված է2011
Կայքsven-harrys.se/sv/
Սվեն-Հարրիի թանգարանը, 2011

Սվեն Հարրիի արվեստի թանգարան (սվահիլի՝ Sven-Harrys Konstmuseum) արվեստի թանգարան է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, որը հիմնվել է շինարար Սվեն-Հարրի Կառլսոնի կողմից։ Այն տեղակայված է բազմապրոֆիլ շենքում՝ արվեստի պատկերասրահի, բնակարանների և բիզնես կենտրոնների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակակիր[1] շվեդ շինարար Սվեն Հարրի Կառլսոնը (ծն. 1931) 1960-ականների կեսերից եղել է արվեստի կոլեկցիոներ՝ կազմելով հավաքածու, որի մեջ ներառված էին Կառլ Ֆրեդրիկ Հիլլի, Հելեն Սշջերֆբեկի, Էռնստ Ժոզեֆսոնի, Օգոստոս Ստրինբերգի, Էդվարդ Մանչի, Անդերս Զորնի և այլոց աշխատանքները։ Նա շենք է կառուցել` իր հավաքածուն տեղավորելու համար[2]։ Նախագծված լիենլով Գերտ Վինգարդհի և Աննա Հյոգլանդի կողմից` 5 հարկանի շենքը պատված է ոսկու երանգով պղնձյա-ալյումինի-ցինկի խառնուրդով, որը նախատեսված է եղել շենքը պաշտպանել թթվածնի ազդեցությունից[3]։ Այն բացվել է 2011 թվականին և այժմ ղեկավարվում է հիմնադրամի կողմից[2]։ 2012 թվականից նրա տնօրենն է Էլսեբեթ Ուելանդեր-Բերգգրենը[2]։

Բացի Սվեն Հարրիի արվեստի թանգարանից, շենքում կան արվեստի պատկերասրահ, ռեստորան և այլ բիզնես կենտրոններ, ինչպես նաև` 18 բնակարան[2]։ Թանգարանը գտնվում է շենքի վերևի հարկում, իսկ նրա ներքին տարածքները նախագծված են որպես Սվեն Հարրի Կառլսոնի նախկին տունը Լիդինգում, որը կառուցվել է 1770-ականներին[2]։ Արվեստի պատկերասրահը, որն զբաղեցնում է մոտավորապես 400 քմ, բաժանված է երեք հիմնական դահլիճների, որոնք բաժանված են առաջինից չորրորդ հարկերի միջև[2]։ Այն ցուցադրում է այնպիսի արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են Կարին Մամմա Անդերսոնը և Թորսթեն Անդերսոնը։ Առաջին հարկի մնացած մասը զբաղեցված են առևտրային ձեռնարկությունների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Innovativ byggmaestare faar ekkronans stora boendepris" Archived 2019-10-24 at the Wayback Machine. (Innovative Builder Gets Ekkronan Great Housing Award 2007"). MyNewsDesk.com, Oct. 10, 2007. (in Swedish)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 "About Us". Sven-Harrys Konstmuseum website. Retrieved 13 October 2017.
  3. Lomholt, Isabelle. "Sven-Harry's Art Museum". E-Architect website, Dec. 28, 2015. Retrieved 14 October 2017