Միջնադարյան Ստոկհոլմի թանգարան
Միջնադարյան Ստոկհոլմի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատմության թանգարան և տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ |
Վայր | Գամլա ստան |
Հասցե | Strömparterren 3, SE-111 30 |
Հիմնադրվել է | 1986 |
Կայք | medeltidsmuseet.stockholm.se/in-english/(անգլ.) |
![]() | |
![]() |
Միջնադարյան Ստոկհոլմի թանգարան (շվեդերեն՝ Stockholms medeltidsmuseum), թանգարան Շվեդիայում։ Գտնվում է Ստոկհոլմում, Հելգենդսհոլմեն կղզում՝ Թագավորական պալատից հյուսիս։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 1970-ականների վերջին հնագիտական վայրում (Riksgropen՝ «Ազգային / պետական բանտ») պեղված հին հուշարձանների շուրջը։ Հայտնաբերվել է նաև Ստոկհոլմի քաղաքային պատի մի մասը, որը թվագրվում է 16-րդ դարին, կառուցված Գուստավ I Վազայի օրոք, ինչպես նաև միջնադարյան բարեգործական տունը, կրում է Սուրբ Հոգու տուն (Հելգենդսհոլմեն) անունը, որտեղից էլ ծագել է կղզու անունը։ Գտածոները լայն հասարակությանը հասանելի դարձնելու համար պլանային ստորգետնյա ավտոտնակի փոխարեն 1986 թվականին ստեղծվեց միջնադարյան Ստոկհոլմի թանգարանը։ Թանգարանի տնօրեն Մարգարետա Հալերդտը ստեղծեց ժամանակակից արվեստի տեսլական թանգարան, որը մշակել է նկարիչ Քերսթին Ռիդը, որն արժանացավ և՛ ազգային, և՛ միջազգային ճանաչման և 1986 թվականին արժանացավ Տարվա եվրոպական թանգարան մրցանակին։
Թանգարանը փակվել է 2007 թվականի հունիսի 15-ից մինչև 2010 թվականի սկիզբը՝ Նորորբո կամրջի վերականգնման ժամանակ։ Այս ժամանակահատվածում թանգարանային ցուցադրությունն ընդլայնվեց, իսկ Սերգելսթորգի (Սերգելս հրապարակ) Մշակույթի տանը (շվեդերեն՝ Kulturhuset, Stockholm) միաժամանակ հասանելի էր փոքրիկ ժամանակավոր ցուցահանդես[1]։
Թանգարանն այցելուներին հնարավորություն է տալիս վերապրելու միջնադարյան Ստոկհոլմն իր աղյուսե տներով և տաղավարներով, արհեստանոցներով, նավահանգստով և կախաղաններով։ Այն պատմում է քաղաքի միջնադարյան պատմությունը` 1250-ականներից մինչև 1520-ական թվականները։ 2010 թվականին Ստոկհոլմի հիմնադիր Բիրգեր Յարլի ծննդյան օրվանից 800-ամյակը նշելու համար թանգարանում բացվել է ցուցահանդես նրա դեմքի վերակառուցմամբ[2]։
Միջնադարյան Ստոկհոլմի թանգարանն կազմակերպում է միջնադարյան շեշտադրմամբ թեմատիկ ցուցահանդեսներ և դասախոսություններ, սիմպոզիումներ ու ծրագրեր, ծավալում կրթական գործունեություն, որի ընթացքում երեխաները, երիտասարդները և դպրոցները հանդիսանում են հիմնական թիրախային խումբ։ Թանգարանում կա խանութ, որտեղ վաճառում են միջնադարին վերաբերող գրքեր, ինչպես նաև բացիկներ և զարդեր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Current information»։ The Museum of Medieval Stockholm։ Վերցված է 2007-04-08
- ↑ «Birger Jarl’s Face»։ The Museum of Medieval Stockholm։ Վերցված է 2017-05-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միջնադարյան Ստոկհոլմի թանգարան կատեգորիայում։ |