Ստոկհոլմի քաղաքային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոկհոլմի քաղաքային թանգարան
Տեսակքաղաքային թանգարան և տեղական թանգարան
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
Հիմնադրվել է1937
Կայքstadsmuseum.stockholm.se(շվեդ.)
Քարտեզ
Քարտեզ

Ստոկհոլմի քաղաքային թանգարան (շվեդ.՝ Stockholms stadsmuseum), թանգարան, որը փաստագրում, պահպանում և ցուցադրում է Ստոկհոլմի պատմությունը։ Գտնվում է «Ռուսական իջևանատան» (շվեդ.՝ Ryssgården) հրապարակում, Սլուսենի և Սյոդերմալմսթորիի (շվեդ.՝ Södermalmstorg) հարևանությամբ։ Համարվում է Միջնադարի թանգարանի ժամանակագրական շարունակությունը[1]։ Շենքի կառուցումն ավարտվել է 1685 թվականին։ 1930-ականներին թանգարանը տեղափոխվել և բացվել է հանրության համար 1942 թվականին[2]։ Թանգարանը Շվեդիայի ամենամեծ քաղաքային թանգարանն է։ Հավաքածուն ներառում է 300000 պատմական հետաքրքրություն ներկայացնող իրեր, 20000 արվեստի գործեր և 3 միլիոն լուսանկար[3]։ 2015 թվականի հունվարի 12-ին Քաղաքային թանգարանը փակվել է վերանորոգման համար և վերաբացվել է 2019 թվականի ապրիլի 27-ին[4]։

Թանգարանը կառավարվում է Ստոկհոլմ քաղաքի Մշակույթի հարցերի և սպորտի բաժնի կողմից։ Քաղաքային թանգարանը, Միջնադարյան Ստոկհոլմի և Ստոկհոլմի Ֆյուրլագ (հրատարակում է գրքեր Ստոկհոլմի և Ստոկհոլմի պատմության վերաբերյալ) թանգարանները գործում են մեկ բաժնի ենթակայության ներքո։

Թանգարանի ստորաբաժանումներից մեկը` Մշակութային ժառանգության դեպարտամենտը` «Kulturmiljöenheten», հանդիսանում է Ստոկհոլմի քաղաքային, մշակութային պատմական կառավարող մարմինն` կապված քաղաքաշինական առաջարկությունների, շենքերի փոխակերպման, քանդման և քաղաքի արտաքին տեսքի այլ փոփոխությունների հետ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի մուտքի մոտ՝ պատվանդանի վրա, տեղադրված է 25 սմ տրամագծով գունդ` Մերկուրին, որը համարվում է Շվեդիայի արեգակնային համակարգի մի մասը։

Թանգարանում մշտապես գործում են Ստոկհոլմին նվիրված մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում միջնադարյան բնակիչներին և նրանց կենցաղին նվիրված ցուցահանդեսը, տիկնիկների ցուցահանդեսը, 1880-1975 թվականների ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսը, քաղաքի ջրային ռեսուրսների մասին և այլ ցուցահանդեսներ։ Ցուցադրությունները հաճախ փոփոխվում են։ Անցկացվում են նաև թեմատիկ էքսկուրսիաներ, այդ թվում Ստիգ Լարսսոնի «Միլլենիում» եռերգության հետքերով։ Երեխաների համար գործում է «Հրապարակ» (շվեդ.՝ Torget) խաղահրապարակը։ Թանգարանում կարելի է նաև տոմսեր ձեռք բերել Սկուգսչյուրկոգորդենում անցկացվող խմբակային էքսկուրսիաների համար։

Քաղաքային զբոսանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ABBA զբոսանք Աբբայի հողում և 1970-ականների Ստոկհոլմում։ Սկսվում է քաղաքապետարանից, որտեղ Բենին առաջին անգամ ելույթ ունեցավ, շրջագայությունը շարունակվում է դեպի Sheraton Hotel՝ ABBA-ի տեսահոլովակների ձայնագրման բազմաթիվ վայրերից մեկը, և քաղաքի 70-ականների ամենանշանակալի վայրերից մեկը։
  • Սթինգ Լարսսոն հազարամյակի զբոսանք։ Հետևելով Մայքլ Բլոմկվիստի և Լիսբեթ Սալանդերի հետքերին՝ լրացուցիչ տեղեկություններ ենք ստանում կերպարների և հեղինակի մասին։ Զբոսանքը սկսվում է Բելգանգատան 1-ից, որտեղ բնակվում է Մայքլ Բլոմկվիստը, այնուհետև անցնում «Հազարամյակի» խմբագրությունը, Լիսբեթ Սալանդերի շքեղ բնակարանը և գրքերի ու ֆիլմերի մեջ նշված բազմաթիվ այլ վայրեր։ Ճանապարհին կարելի է ավելին իմանալ պատմական և ժամանակակից Ստոկհոլմի և նրա բնակիչների մասին։

Մերկուրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի բակում գտնվող Մերկուրի մոլորակի մոդելը Շվեդիայի արեգակնային համակարգի մասն է կազմում։ Այն աշխարհի արեգակնային համակարգի ամենամեծ մոդելն է։ Ստոկհոլմում գնդաձև սպորտիական տարածք հսկայական տարածք համարվող Էրիքսոն Գլոբը ներկայացնում է արևը։ Սանդղակը 1:20,000,000 է և, համապատասխանաբար, Մերկուրին 25 սմ տրամագծով Գլոբենից 2.9 կմ հեռավորության վրա է։ Մոդելը Շվեդիայի տարածքով շարունակվում է դեպի հյուսիս։ Մերկուրիի մոդելը ջեռուցվում է և միշտ տաք է պահվում, ի վերջո, Մերկուրին Արեգակին ամենամոտ մոլորակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Городской музей Стокгольма (Stockholm stadsmuseum)». Экскурсии по Стокгольму. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. Historiskt hus med många ansikten / Text: Claes Ellehag
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. «Nu har vi öppnat» (Swedish). Stockholm City Museum. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոկհոլմի քաղաքային թանգարան» հոդվածին։