Հալվիլ թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հալվիլ թանգարան
Hallwylska palatset November 2011.jpg
Տեսակպալատ, պատմական շենք-թանգարան և ճարտարապետական անսամբլ[1]
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա[1]
ՏեղագրությունՍտոկհոլմ[1]
ՎայրԷստերմալմ
Մասն էԹագավորական գանձարան, Սկոկլոսթեր ամրոց և Հալվիլ թանգարան պետական գործակալություն և Շվեդիայի ազգային պատմական թանգարաններ
ՀասցեHamngatan 4Համնգատան
Հիմնադրված է1898[1]
ՀիմնադիրՎոլթեր ֆոն Հալվիլ և Վիլհելմինա ֆոն Հալվիլ
Կոորդինատներ: 59°19′58.66″ հս․ լ. 18°4′28.26″ ավ. ե. / 59.3329611° հս․. լ. 18.0745167° ավ. ե. / 59.3329611; 18.0745167
Կայքhallwylskamuseet.se/en

Հալվիլ թանգարան (շվեդ.՝ Hallwylska museet), ազգային թանգարան Շվեդիայում: Տեղակայված է Ստոկհոլմի կենտրոնում գտնվող պատմական Հալվիլ տանը, Համնգատան փողոցի 4 հասցեում՝ Բերզելիի զբոսայգու դիմաց: Տունը ժամանակին պատկանել է կոմս և կոմսուհի ֆոն Հալվիլներին, որոնք 1920 թվականին այն նվիրաբերել են Շվեդիային, և այն ի վերջո դարձել է թանգարան: Թանգարանը պաշտոնապես բացվել է 1938 թվականին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալվիլ տունը (շվեդ.՝ Hallwylska palatset) կառուցվել է 1893-1898 թվականներին ճարտարապետ Իսակ Գուստավ Կլասոնի նախագծով կոմս Վալթեր ֆոն Հալվիլի և նրա կնոջ՝ Վիլհելմինայի համար: Այն ստեղծվել է կոմսի գրասենյակը և կոմսուհու գեղարվեստական հավաքածուն տեղավորելու համար: Ձմռանը տեր և տիկին Հալվիլները մնացել են այս տանը: Թեև շենքի արտաքին տեսքը և բակը կառուցվել են պատմական ոճով՝ փոխառելով միջնադարյան և վերածննդի ճարտարապետական տարրեր, ավարտելու պահին այն ուներ լիովին մոդեռն տեսք՝ ներառյալ էլեկտրաէներգիա, կենտրոնացված ջեռուցում, հեռախոս և լոգարան: Վերելակն ավելացվել է հետագայում:

Կոմսուհին արվեստի գործերը հավաքել է իր համաշխարհային ճամփորդությունների ընթացքում` թանգարան գտնելու համար: Պալատը Շվեդիային է նվիրաբերվել 1920 թվականին, կոմսուհու մահից մեկ տասնամյակ առաջ: Թանգարանը, ներառյալ սենյակներից շատերը, որտեղ նախկինում բնակվել են տանտերերը, հանրության առջև բացվեց 1938 թվականին[2]:

Հալվիլ թանգարանը, Սկոկլոսթեր ամրոցի և Թագավորական գանձարանի հետ համատեղ հանդիսանում են Թագավորական գանձարան, Սկոկլոսթեր ամրոց և Հալվիլ թանգարան պետական գործակալության մի մասը (շվեդ.՝ Livrustkammaren och Skoklosters slott med Stiftelsen Hallwylska museet (LSH))[3];

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալվիլ տունը Շվեդիայի պետությանը նվիրաբերվել է պայմանով, որ այն պետք է անփոփոխ մնա: Տունն այսօր պահպանվել է այն տեսքով ինչպես կոմսուհի ֆոն Հալվիլը նվիրաբերել է տունը: Թանգարանում ներկայացված են ուշ Վիկտորյական դարաշրջանի պահպանված սենյակներ, որոնք ներկայացնում են Ստոկհոլմի այն ժամանակվա ազնվականների ապրելակերպը[4]:

Հալվիլ հավաքածուն ներառում է մոտ 50000 նմուշ[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Monuments database — 2017.
  2. «The Hallwyl House»։ www.hallwylskamuseet.se։ Վերցված է 10 October 2014 
  3. «A government agency»։ www.hallwylskamuseet.se։ Վերցված է 10 October 2014 
  4. «The Hallwyl House»։ www.hallwylskamuseet.se։ Վերցված է 11 October 2014 
  5. «Edwardian England on display in Stockholm»։ www.thelocal.se։ Վերցված է 11 October 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]