Միլլեսգորդեն
Միլլեսգորդեն | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձանների այգի, պատկերասրահ, մշակութային արժեք և տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լիդինգյո |
Վայր | Լիդինգյո |
Հասցե | Herserudsvägen 32, SE-181 50 |
Հիմնադրվել է | 1936 |
Տնօրեն | Օնիտա Վասս[1] |
Կայք | millesgarden.se(շվեդ.) |
![]() | |
![]() |
Միլլեսգորդեն (շվեդերեն՝ Millesgårde), Ստոկհոլմի Լիդինգյո կղզում գտնվող պատկերասրահ և քանդակների պուրակ։ Տեղակայված է քանդակագործ Կարլ Միլլեսի (1875-1955) և նրա կնոջ՝ արվեստագետ Օլգա Միլեսի (1874-1967) նախկին տան տեղում։ Միլլեսգորդենը բաղկացած է երեք հիմնական մասից՝ նկարիչների նախկին տուն, պատկերասրահ և քանդակների պուրակ[2][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1906 թվականին նկարիչ ամուսիններ զույգը` Կարլ և Օլգա Միլլեսները, Լիդինգյոյում գնեցին մի հողամաս։ Տունը նախագծել է ճարտարապետ Կառլ Մ. Բենգսոնը (1878-1935)։ Տան բացումը տեղի է ունեցել 1908 թվականին։ Հետագայում Միլլեսի եղբոր՝ ճարտարապետ Էվերթ Միլլեսի (1885-1960) հետ համատեղ իրականացվեցին վերանորոգման և ընդլայնման աշխատանքներ։ Նրանք նախատեսում էին կառուցել մի տուն, որը կապ ունի արվեստի հետ։ Միլլեսգորդենում հիմնականում ներկայացված են Կարլ Միլլեսի ստեղծագործությունները։ Մուտքի մոտ գտնվող տեռասում է գտնվում քանդակների պուրակը և մեկ այլ քանդակագործի՝ Լիլյա Աթելջենի քանդակների արհեստանոցը։ Սա Կարլ և Օլգա Միլլեսների տունն է եղել մինչև 1931 թվականը։ 1936 թվականին Միլեսգորդենը վերածվել է հիմնադրամի և որպես նվեր հանձնվել շվեդ ժողովրդին[4][5]։
Փայտե մատուռն ավելացվել է 1940-ականների վերջին։ Այստեղ են թաղված Կարլ և Օլգա Միլլեսները։ Աննայի տունը կառուցվել է Միլլեսի քարտուղար Աննա Հեդմարկի (1899-1993) համար, ով 1950 թվականին եղել է Միլլեսգորդենի տիրուհին և համադրողը։ Նա այնտեղ ապրել է մինչև 1986 թվականը։
Միլլեսգորդենի նոր շենքը՝ Միլլեսգորդեն արվեստի սրահը, գտնվում է ներքին տեռասի կողային երկայնքով։ Միլլեսգորդեն արվեստի սրահը նախագծել է ճարտարապետ Յոհան Սելսինգը և բացվել է 1999 թվականի հոկտեմբերին[6]։
Միլլեսգորդենը ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլլեսգորդենը պատկերված է Պոլ Անդերսոնի Tau Zero արկածային վեպում, որտեղ նկարագրվում են քանդակային պուրակի բազմաթիվ գործեր[7]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլլեսգորդենի շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին հարդարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Onita Wass ny VD för Millesgården (швед.) // Kulturnytt — 2009.
- ↑ Bergström Anders, Nolin Catharina (2004)։ Millesgården : arkitektur & trädgård (Swedish)։ Stockholm: Atlantis։ ISBN 91-7486-799-7
- ↑ «Olga Milles»։ Svenskt biografiskt lexikon։ Վերցված է սեպտեմբերի 1, 2019
- ↑ «Bengtson, Karl (1878 - 1935)»։ KulturNav։ Վերցված է սեպտեմբերի 1, 2019
- ↑ «Milles, Evert (1885 - 1960)»։ KulturNav։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2019
- ↑ «Millesgården»։ Visit Stockholm AB։ Վերցված է սեպտեմբերի 1, 2019
- ↑ Anderson, Poul Tau Zero, Doubleday, 1970, p.1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Millesgården website (in English and Swedish)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anders Bergström (2004) Millesgården - Arkitektur och trädgård (Stockholm: Atlantis) 91-7486-799-7
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միլլեսգորդեն կատեգորիայում։ |