Ստրինդբերգ թանգարան
Ստրինդբերգ թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան, աշխատանքային թանգարան և writers' museum? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Վայր | Նորմալմ և Ստոկհոլմ[1] |
Հասցե | Drottninggatan 85[1]Drottninggatan? (85) |
Հիմնադրվել է | 1973 |
Կայք | strindbergsmuseet.se |
![]() | |
![]() |
Ստրինբերգ թանգարան (շվեդերեն՝ Strindbergsmuseet), շվեդ գրող Յուհան Ավգուստ Ստրինդբերգին (1849-1912) նվիրված թանգարան Ստոկհոլմում։ Գտնվում է գրողի վերջին բնակարանում՝ Կենտրոնական Շվեդիայի Նորմալմ շրջանի Դրոտնինգատան 85 հասցեում գտնվող շենքում, որին Ստրինդբերգը տվել էր "Blå tornet" (Կապույտ աշտարակ) մականունը[2][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապույտ աշտարակը մոդեռն ոճի շինություն է՝ գերիշխող անկյունային աշտարակով։ Այն վեր է խոյացել 1906-1907 թվականներին Hagström & Ekman ճարտարապետական ֆիրմայի գծանկարների ստեղծումից հետո։ Թանգարանը պատկանում է Շվեդիայի Ստրինդբերգյան ընկերությանը և հիմնադրվել է 1973 թվականին։ Այն հիմնադրամի հետ միասին գործարկում են Ստրինդբերգ միության, Ստոկհոլմի քաղաքապետարանը և Հյուսիսային թանգարանը[4]։
Ստրինդբերգը այս շենքի չորրորդ հարկի երեք սենյականոց բնակարան է տեղափոխվել 1908 թվականին և բնակվել է այնտեղ մինչև իր մահը՝ 1912 թվական։ Թանգարանը բաղկացած է Ստրինդբերգի բնակարանից և գրադարանից, ինչպես նաև կա ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված տարածք։ Պաստառներն ու այլ զարդարանքները վերակառուցվել են այնպես, ինչպես եղել է գրողի բնակության օրոք. կահույքն ու այլ իրեր բնօրինակներ են։ Վերակառուցված բնակարանը, որը բաղկացած է չորրորդ հարկում գտնվող երեք սենյակներից, վեցերորդ հարկում գտնվող մոտ 3000 աշխատանքով գրադարանից, կազմում է Ստրինդբերգի թանգարանի առանցքը[5][6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ավգուստ Ստրինդբերգ,
նկարիչ՝ Ռիչարդ Բերգ, 1905 -
Ավգուստ Ստրինդբերգ,
նկարիչ՝ Անդերս Լեոնարդ Ցորն, 1910
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Strindbergsmuseet Blå Tornet»։ visitstockholm.com։ Վերցված է September 1, 2019
- ↑ «The Museum»։ strindbergsmuseet.se։ Արխիվացված է օրիգինալից June 11, 1998-ին։ Վերցված է September 1, 2019
- ↑ Geir Tandberg Steigan։ «Arkitekter:Hagström & Ekman»։ artemisia.no։ Վերցված է September 1, 2019
- ↑ «August Strindberg: Ensam i Blå tornet»։ popularhistoria.se։ Վերցված է September 1, 2019
- ↑ «The Society history»։ auguststrindberg.se։ Վերցված է September 1, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Göran Söderström: Strindbergs bostad i Blå tornet, ISBN 91-7031-087-4
- Agneta Lalander: "Tre rum och inget kök och ett bibliotek på vinden" (sidorna 39-44) Litterære museer i Skandinavia. Rapport. Seminar på Voksenåsen, Oslo 9.11. januar 1998, Oslo 1988, ISBN 82-91615-01-2
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստրինդբերգ թանգարան կատեգորիայում։ |