Շվեդիայի բնական պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդիայի բնական պատմության թանգարան
Изображение логотипа
Naturhistoriska Riksmuseet Stockholm (2010).JPG
Interior view - Swedish Museum of Natural History - Stockholm, Sweden - DSC00726.JPG
Տեսակբնագիտական թանգարան, ազգային թանգարան, ճարտարապետական անսամբլ և Swedish government agency?
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա[1][2]
ՏեղագրությունՍտոկհոլմ[1]
ՎայրNorra Djurgården? և Ստոկհոլմ[2]
Կազմված էCosmonova?
Մասն էMinistry of Culture? և ELIXIR Sweden?[3]
Պատկանում էMinistry of Culture?[4]
Ղեկավարության նստավայրՍտոկհոլմ
ՀասցեFrescativägen 40, 114 18 Stockholm[2]114 18[2]
Հիմնադրվել էնոյեմբերի 13, 1916
Այցելուներ330 211 մարդ
ՏնօրենLisa Månsson?[5]
Կայքnrm.se
Քարտեզ
Քարտեզ

Շվեդիայի բնական պատմության թանգարան (շվեդերեն՝ Naturhistoriska riksmuseet, literally, the National Museum of Natural History), Ստոկհոլմում տեղակայված Շվեդիայի բնական պատմության երկու հիմնական թանգարաններից մեկը[6]։ Մյուսը գտնվում է Գյոթեբորգում[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1819 թվականին Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից[8], սակայն հավաքածուն ձեռք է բերվել նվիրատվությունների միջոցով` ակադեմիայի հիմնադրումից ի վեր։ Հավաքածուն առաջին անգամ հանրությանը հասանելի է դարձել 1786 թվականին։ Թանգարանն ակադեմիայից տարանջատվել է 1965 թվականին[6]։

Շվեդիայի բնական պատմության թանգարանի կողային մուտք

Վաղ պատմության ընթացքում ակադեմիայի հավաքածուների պահապաններից է եղել Կառլ Լիննեյի ուսանող և Կապիտան Ջեյմս Քուքի նավարկության մասնակից Անդերս Սպարմանը[9]։ Թանգարանի պատմության հետ կապված կարևոր անուններից է կենդանաբան, հնէաբան և հնագետ Սվեն Նիլսոնը, որն այգու հավաքածուների պահառու աշխատելու ընթացքում (1828-1831) կարգի բերեց թանգարանի անկանոն կենդանաբանական հավաքածուն` նախքան Լունդի համալսարանում որպես պրոֆեսոր թոշակի անցնելը[10]։

Ստոկհոլմի Ֆրեսկատի հատվածում գտնվող թանգարանի ներկայիս շենքերը նախագծել է ճարտարապետ Աքսել Անդերբերգը։ Շենքի կառուցումն ավարտվել է 1916 թվականին։ Կառույցն ավարտվում է գմբեթով։ 2014 թվականին այն եղել է Շվեդիայում ամենամեծ թանգարանային շենքը[6]։ Թանգարանի շենքի հարևանությամբ կառուցվել է Ստոկհոլմի համալսարանի գլխավոր կամպուսը[11]։

Թանգարանն ունի IMAX համակարգ, որը կոչվում է Կոսմոնովա[6]։ Այն նաև Շվեդիայի խոշորագույն պլանետարիումն է[12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Public register of government agencies in Sweden
  3. http://www.elixir-europe.org/about-us/who-we-are/nodes/sweden
  4. https://www.statskontoret.se/contentassets/73dfde44d5bc4cffaace77dd47226c69/arsarbetskrafter-i-staten-oppna-data_webben.xlsx
  5. https://www.regeringen.se/pressmeddelanden/2021/10/lisa-mansson-ny-overintendent-och-chef-for-naturhistoriska-riksmuseet/
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Naturhistoriska riksmuseet»։ www.sfv.se։ Statens Fastinghetsverk։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 14, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2014 
  7. «Naturhistoriska museet»։ www.goteborg.com։ go:teborg։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 19, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2014 
  8. Dahlgren Erik Wilhelm (1915)։ Kungl. Svenska Vetenskapsakademien : Personförteckningar 1739–1915։ Uppsala: Kungl. Svenska Vetenskapsakademien։ էջ 16 
  9. Nyberg Kenneth (2007–2011)։ «Anders Sparrman»։ Svenskt biografiskt lexikon National Archives of Sweden (Swedish)։ 33 (2007–2011)։ Stockholm։ էջ 3 
  10. Regnéll Gerhard (1990–1991)։ «Sven Nilsson»։ Svenskt biografiskt lexikon National Archives of Sweden (Swedish)։ 27 (1990–1991)։ Stockholm։ էջ 2 
  11. «Byggnader inom Frescati»։ www.su.se։ Stockholm University։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-29-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2014 
  12. «Om Cosmonova»։ www.nrm.se։ Swedish Museum of Natural History։ Վերցված է օգոստոսի 17, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]