Հյուսիսային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հյուսիսային թանգարան
Изображение логотипа
Nordiska museet sett från Skansen 2005-07-29.jpg
Nordiska Museet Mars 2013.jpg
Տեսակմշակույթի թանգարան, ազգագրական թանգարան և թանգարանի շենք
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա[1]
ՏեղագրությունՍտոկհոլմ[1]
ՀասցեDjurgårdsvägen 6-16, SE-115 93
Հիմնադրված է1873
ՀիմնադիրԱրթուր Հազելիուս
Այցելուներ237 964 մարդ (2015)[2]
ՏնօրենSanne Houby-Nielsen?[3] և Christina Mattsson?
Կայքnordiskamuseet.se(շվեդ.)(անգլ.)

Հյուսիսային թանգարան (շվեդերեն՝ Nordiska museet), թանգարան կենտրոնական Ստոկհոլմում գտնվող Յուրգորդեն կղզու տարածքում՝ նվիրված Շվեդիայի մշակութային պատմությանը և ազգագրությանը վաղ ժամանակակից շրջանից (Շվեդիայի պատմության մեջ ասվում է, որ սկսվել է 1520 թվականից) մինչև ժամանակակից շրջան։ 19-րդ դարի վերջում թանգարանը հիմնադրել է Արթուր Հազելիուսը, ով նաև հիմնել է Սկանսեն բաց երկնքի տակ թանգարանը։ Թանգարանի ինստիտուտները միմյանցից անկախ սկսել են գործել 1963 թվականից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ի սկզբանե (1873) կոչվել է Սկանդինավյան ազգագրական հավաքածու (Skandinavisk-etnografiska samlingen), 1880 թվականից՝ Հյուսիսային թանգարան (Nordiska Museum, այժմ՝ Nordiska museet): Երբ 1891 թվականին Հազելիուսը ստեղծեց Սկանսեն բացօթյա թանգարանը, այն աշխարհում նմանատիպ երկրորդ թանգարանն էր։

Թանգարանի շենքը

Թանգարանի համար Հազելիուսը գնեց կամ ստացավ այնպիսի նվիրատվություններ, ինչպիսիք են կահույք, հագուստ և խաղալիքներ Շվեդիայից և Հյուսիսային Եվրոպայի երկրներից։ Նա շեշտադրում էր գյուղացիական մշակույթը, բայց նրա իրավահաջորդները սկսեցին հավաքել նաև բուրժուական և քաղաքային ապրելակերպն արտացոլող առարկաներ։ Սկանսենի համար նա հավաքեց ամբողջական շենքեր ու տնտեսություններ։

Չնայած նախագիծն ի սկզբանե պետությունից չստացավ ֆինանսավորում, Հազելիուսը ստացավ լայն աջակցություն և նվիրատվություններ, իսկ 1898 թվականին «Հյուսիսային թանգարանի առաջխաղացման միությունն» (Samfundet för Nordiska Museets främjande) ուներ 4525 անդամ։ Ռիքսդագը 1891 թվականին թանգարանների համար որոշակի գումար հատկացրեց և այն կրկնապատկեց 1900 թվականին՝ Հազելիուսի մահվանից մեկ տարի առաջ։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ճարտարապետական գծագրերը

Ներկայիս շենքը նախագծել է Իսակ Գուստաֆ Կլասոնը։ Կառուցումն ավարտվել է 1907 թվականին՝ 19-ամյա շինարարությունից հետո։ Ի սկզբանե այն նախատեսվում էր որպես ազգային հուշարձան, որը կպահպաներ ազգի նյութական ժառանգությունը։ Այնուամենայնիվ, Ստոկհոլմի 1897 թվականի ցուցահանդեսի համար այն միայն կիսով չափ ավարտվեց, և երբեք ավարտին չհասցվեց իրականից երեք անգամ ավելի մեծ նախնական պլանավորված չափը։ Ոճային առումով շենքն ավելի շատ իր վրա է կրում հոլանդական ազդեցության տակ գտնվող դանիական Վերածննդի ճարտարապետության ոճը (Ֆրեդերիքսբորգ պալատ), քան ոչ թե շվեդական պատմական մոդելների ոճը։ Շենքի տաճարանման առանցքը վեր է խոյանում հսկայական գլխավոր դահլիճով (126 մետր երկարությամբ)՝ անցնելով բոլոր հարկերով մինչև տանիք և գերակշռում է Գուստավ I Վազայի հսկայական քանդակը, որը շվեդներն անվանում են հիմնադիր-թագավոր։ Շինության պատերի համար օգտագործվել է աղյուս և գրանիտ, իսկ տանիքի համար՝ բետոն[4]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն իր հավաքածուներում ունի ավելի քան 1,5 միլիոն առարկա՝ ներառյալ այնպիսի շինություններ, ինչպիսիք են Սոդերմանլանդում գտնվող Ջուլիտա ֆերման, Նակայում գտնվող Սվինդերսվիկը, Տիրեսոյում գտնվող Տիրեսո պալատը, Էնչյոպինգի մոտ գտնվող մատուռը։ Թանգարանային արխիվում կա փաստաթղթերի ընդարձակ հավաքածու և մոտավորապես 6 միլիոն լուսանկար, որոնք թվագրվում են 1840-ականներից մինչև այսօր[5][6]։ Թանգարանի հետազոտությունների գրադարանում ներկայացված է 16-րդ դարից սկսած գրականություն[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի արտաքին հարդարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ներքին հարդարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. http://www.sverigesmuseer.se/wp/wp-content/uploads/2016/01/Besöken-2015_rikspress_bilaga_uppd160114.pdf
  3. Ny chef utsedd för Stiftelsen Nordiska museetNordic Museum, 2014.
  4. Johansson, Bengt O H (1999)։ «Norra innerstaden»։ Guide till Stockholms arkitektur (2nd ed.)։ Stockholm: Arkitektur Förlag AB։ էջ 42։ ISBN 91-86050-41-9 
  5. «Collections»։ http://www.nordiskamuseet.se/։ Վերցված է հոկտեմբերի 11, 2014 
  6. «Fotografiska samlingar | Nordiska museet»։ www.nordiskamuseet.se։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-22-ին։ Վերցված է 2016-11-22 
  7. «Bibliotekets samlingar | Nordiska museet»։ www.nordiskamuseet.se։ Վերցված է 2016-11-22