Ժամանակակից արվեստի թանգարան (Ստոկհոլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժամանակակից արվեստի թանգարան
Moderna museet, 2006.jpg
Տեսակպատկերասրահ[1], կենտրոնական թանգարան և կառավարության գործակալություն
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա[1]
ՏեղագրությունՍտոկհոլմ և Ստոկհոլմ[1]
ՎայրՍկեպպսհոլմեն
Կազմված էNordic Excellence Network
ՀասցեSkeppsholmen
Հիմնադրված էմայիսի 9, 1958
ՏնօրենGitte Ørskou?[2]
Կոորդինատներ: 59°19′35.0″ հս․ լ. 18°5′1.0″ ավ. ե. / 59.326389° հս․. լ. 18.083611° ավ. ե. / 59.326389; 18.083611
Կայքmodernamuseet.se

Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան (շվեդ.՝ Moderna Museet), արդի և ժամանակակից արվեստի պետական թանգարան Ստոկհոլմում: Գտնվում է Սկեպպսհոլմեն կղզում, կենտրոնական Ստոկհոլմում, բացվել է 1958 թվականին: 2009 թվականին Շվեդիայի հարավում՝ Մալմյոյում, բացվել է թանգարանի նոր մասնաճյուղը՝ Մալմյոյի ժամանակակից արվեստի թանգարան (շվեդ.՝ Moderna Museet Malmö):

Թանգարանի կազմակերպած «Արվեստի ձևաչափի քննադատական վազքը» քննարկում «Քննադատողները քննադատո՞ւմ են»: «Արդյո՞ք արվեստը առաջ է անցել կոտրված բազուկից թեմաներով»:
Ալեքսանդր Կոլդերի Չորս տարր (1961) քանդակը՝ թանգարանի մուտքի մոտ
Ժան Թեգլիի և Նիկի դե Սեն-Ֆալի Le Paradis fantastique (1966) քանդակները թանգարանից դուրսt
Թանգարանի մուտքը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1958 թվականի մայիսի 9-ին[3]: Թանգարանի առաջին տնօրենն է եղել Պոնտուս Հուլտենը[4]: 2010 թվականի մայիսին թանգարանի նոր տնօրեն դարձավ Դանիել Բիրնբաումը[5]:

2009 թվականին Մալմյոյի Ռուսեում կոչվող շենքում բացվել է թանգարանի նոր մասնաճյուղը[6]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է շվեդական և միջազգային արդի և ժամանակակից արվեստի նմուշներ, այդ թվում Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի աշխատանքներից և Թաթլինի աշտարակի մոդելը: Հավաքածուն ներառում է նաև այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Մարսել Դյուշանը, Լուիզա Բուրժուան, Նիկի դը Սենտ Ֆալը, Անրի Մատիսը և Ռոբերտ Ռաուշենբերգը, ինչպես նաև ժամանակակից արվեստագետների աշխատանքների շարունակական ձեռքբերումները[7]:

1993 թվականի նոյեմբերի 8-ին Պիկասոյի վեց աշխատանք և Ժորժ Բրաքի երկու աշխատանք, 40 միլիոն ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ, գողացան թանգարանից: Կողոպտիչները թանգարան էին մտել գիշերով տանիքից՝ կրկնելով ֆրանսիական Rififi (ֆր.՝ 'Du rififi chez les hommes) ֆիլմի մեթոդը[8]: Պիկասոյի բոլոր վեց նկարները և Բրաքի նկարներից մեկը վերականգնվել են[9]:

Թանգարանի մշտական հավաքածուն տեսնելն անվճար է, բայց ժամանակավոր ցուցահանդեսներից մի քանիսի համար գործում է մուտքի վճար[10]:

Պոնտուս Հուլտենի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին թանգարանի նախկին տնօրեն Պոնտուս Հուլտենը թանգարանին նվիրեց շուրջ 700 աշխատանք՝ իր արխիվի և գրադարանի հետ միասին: Նրա հավաքածուի մի քանի աշխատանքներ ցուցադրվում են թանգարանի մշտական հավաքածուի հետ, մյուս մասը ցուցադրվում է Պոնտոս Հուլտենի ուսումնասիրությունների սրահում[4]:

Քանդակների պուրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի քանդակների պուրակ, որտեղ ցուցադրվում են տարբեր ազգերի քանդակագործների աշխատանքներ[11]

  • Չորս տարր, Ալեքսանդր Կոլդեր, 1961
  • Le Paradis fantastique, Ժան Թեգլի և Նիկի դե Սեն-Ֆալ, 1966
  • Déjeuner sur l'herbe, Պաբլո Պիկասո և Կառլ Նեսյար, 1962
  • Monumentalfigur, Քրիստիան Բերգ, 1927
  • Monument över den sista cigaretten, Էրիկ Դիետման, 1975
  • Leninmonument 13 april 1917, Նյորն Լյովին, 1977
  • Mannen på templet, Բյորն Նյորգաարդ, 1980
  • Svart svensk granit, Ուլրիխ Ռյուկրիեմ, 1981
  • Pavilion Sculpture II,Դան Գրահամ, 1984
  • Լուիզա, Թոմաս Մ. Վուդրուֆ, 1987
  • Ազատություն և հավատք, Ջոզեֆ Կոշուտ, 1998
  • Անվերնագիր, Պեր Քիրկեբի, 1999–2000
  • Անկայուն, Լարս Էնգլունդ, 2005
  • Närkontakt, Գուստավ Կրայց, 2008

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ի սկզբանե գտնվում էր Սկեպպսհոլմենի Exercishuset-ում[3]:

1994-1998 թվականներին այն ժամանակավորապես տեղափոխվեց Spårvägshallarna կոչվող վայր[12], նախքան իսպանացի ճարտարապետ Ռաֆայել Մոնեոյի նոր նախագծած շենքի կառուցումը[13]: Պոնտոս Հուլտենի ուսումնասիրությունների սրահը նախագծել է Ռենցո Պիանոն:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում և հանդիսանում է ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցահանդեսների վայր: 2005 թվականին թանգարանը կազմակերպել onedotzero ցուցադրություններով, ինստալյացիաներով, զրույցներով և կենդանի VJ աուդիո-վիզուալ միջոցառումներով փառատոնը, որը թանգարան բերեց նոր երիտասարդ լսարան[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
  2. https://www.modernamuseet.se/malmo/en/2019/06/13/gitte-orskou-will-new-director-moderna-museet/
  3. 3,0 3,1 «Exercishuset på Skeppsholmen»։ www.sfv.se։ National Property Board of Sweden։ Վերցված է 5 June 2015 
  4. 4,0 4,1 Pauli Calle (10 November 2005)։ «Pontus Hultén donerar 700 verk till Moderna Museet»։ www.dn.se։ Dagens Nyheter։ Վերցված է 5 June 2015 
  5. Rachlin Natalja (12 June 2012)։ «In Stockholm, Stretching a Museum's Boundaries»։ www.nytimes.com։ The New York Times։ Վերցված է 5 June 2015 
  6. «Moderna Museet»։ www.malmo.se։ Malmö Municipality։ Արխիվացված է օրիգինալից 5 June 2015-ին։ Վերցված է 5 June 2015 
  7. «Om samlingen»։ sis.modernamuseet.se։ Moderna Museet։ Վերցված է 5 June 2015 
  8. Axedin Annie, TT (12 November 2013)։ «Största konstkuppen inte helt löst»։ Södertörns Högskola։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 5 June 2015 
  9. «Spektakulära konststölder genom tiderna»։ www.barnebys.se։ Barnebys։ 5 May 1995։ Վերցված է 5 June 2015 
  10. Stockholm TT (17 October 2014)։ «Fri museientré återinförs»։ www.svd.se։ Svenska Dagbladet։ Վերցված է 5 June 2015 
  11. «Utomhusskulpturer på Skeppsholmen, Stockholm»։ www.modernamuseet.se։ Moderna Museet։ Արխիվացված է օրիգինալից 22 November 2009-ին։ Վերցված է 5 June 2015 
  12. Odefalk Eva (27 December 1997)։ «Flyttfest»։ www.dn.se։ Dagens Nyheter։ Վերցված է 5 June 2015 
  13. Moneo Rafael, Mårtelius Johan, Jewson William, Lidman Åke E:son (1998)։ Modern Museum and Swedish Museum of Architecture in Stockholm (Swedish)։ Stockholm: Arkitektur։ ISBN 91-87214-76-8 
  14. Jacobsson Cecilia (13 January 2005)։ «Visuellt och utmanande på Moderna»։ www.dn.se։ Dagens Nyheter։ Վերցված է 5 June 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]