Ճարտարապետության և դիզայնի շվեդական կենտրոն
Ճարտարապետության և դիզայնի շվեդական կենտրոն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | թանգարան և Շվեդիայի պետական հիմնարկ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ |
Վայր | Ստոկհոլմ[2] |
Պատկանում է | Շվեդիայի կառավարություն և Ministry of Culture of Sweden?[3] |
Հասցե | Exercisplan 4 Skeppsholmen, 111 49 Stockholm[2]10327[2] և 111 49[2] |
Հիմնադրվել է | 1962[4] |
Այցելուներ | 360 680 մարդ (2015)[5] և 800 497 մարդ (2016)[6] |
Տնօրեն | Kieran Long? |
Կայք | arkdes.se |
![]() | |
![]() |
Վազա թանգարան (շվեդ.՝ Svenskt arkitektur- och designcentrum, նախկինում հայտնի էր որպես Ճարտարապետության թանգարան (շվեդ.՝ Arkitekturmuseet)), Շվեդիայի ազգային թանգարան՝ նվիրված ճարտարապետությանը և դիզայնին։ Տեղակայված է Ստոկհոլմում գտնվող Սկեպպսհոլմեն կղզում, նույն համալիրում, որտեղ գտնվում է Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանը։ Թանգարանն ունի ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և դիզայնին նվիրված ցուցադրություններ։ Թանգարանը Մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործող վարչական մարմին է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետության թանգարանը հիմնադրվել է 1962 թվականին Շվեդ ճարտարապետների ազգային ասոցիացիայի (Sveriges Arkitekters Riksförbund) նախաձեռնությամբ՝ որպես մասնավոր հիմնադրամ։ Այն ազգայնացվել է 1978 թվականին և տեղակայված է եղել Սկեպպսհոլմենի Ծովային քարտեզների բաժնի կողմից նախկինում զբաղեցրած շենքերում։ Միջազգային մրցույթից հետո Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր Ռաֆայել Մոնեոյի կողմից նախագծված նոր տարածքները բացվել են 1998 թվականի փետրվարին[7]։
2013 թվականի փետրվարի 28-ին կառավարությունը նոր ցուցումներ է տվել թանգարանին և մայիսի 1-ին այն անվանափոխվել է, դառնալով Statens centrum för arkitektur och design (Ճարտարապետության և դիզայնի շվեդական կենտրոն)։ 1990-ականների կեսերից թանգարանը ղեկավարվում է Մշակույթի նախարարության կողմից[7]։
Շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ArkDes-ը տեղակայված է երկու մասնաշենքերում, Շվեդիայի ռազմածովային ուժերի ուսումնական շենքը՝ Exercishuset[8] և վերջերս կառուցված շինությունը, որը նախագծել է իսպանացի ճարտարապետ Ռաֆայել Մոնեոն 1994-1997 թվականներին[9]։ Մշտական և ժամանակավոր ցուցասրահները գտնվում են Ֆրեդրիկ Բլոմի նախագծած պատմական շենքերում և ֆունկցիոնալիստական ոճով նախագծված նոր շենքում[9], որտեղ գործում են գրասենյակներ, գրադարան, հետազոտական սենյակներ, արվեստանոցներ և Պետական ճարտարապետական հավաքածուն ներառող արխիվներ։ Մոնեոյի շենքը 1998 թվականին արժանացել է Կասպեր Սալիմի անվան մրցանակի[10]։ 2018 թվականի հունիսին բացվել է նոր Boxen ժամանակավոր ցուցահանդեսային տարածքը[11][12]։
Գործունեություն և ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
ArkDes մասնաշենքում գործում է մշտական ցուցադրություն և մի շարք ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսներ[13]։ Մշտական ցուցահանդեսում մոդելների, լուսանկարների և պատմական առարկաների տեսքով ներկայացված է շվեդական ճարտարապետությունը դարերի ընթացքում[14]։
Այլ տարածքները նվիրված են թեմատիկ ցուցահանդեսներին, որոնք ուսումնասիրում են ժամանակակից ճարտարապետությունն ու դիզայնը[15]։ ArkDes-ի արխիվային հավաքածուներում ներկայացված են շուրջ 500 ճարտարապետների աշխատանքների գծանկարներ, մոդելներ և լուսանկարներ։ Թանգարանի գրադարանում կան ամսագրեր սկսած 1930-ական թվականներից, ինչպես նաև ավելի քան 24000 գիրք[16]։
Ճարտարապետության և դիզայնի կենտրոնը ղեկավարում է Շենքերի և գույքի հետազոտման Էյնար Մացցոնի հիմնադրամը[17]։
2013 թվականին ArkDes-ում տեղի է ունեցել «Ժան Պոլ Գյունտերի նորաձևության աշխարհը. մայթից մինչև պոդիում» ցուցահանդեսը[18]։
Կենտրոնը մի շարք առիթներով համագործակցել է Վիքիմեդիա հիմնադրամի հետ։ 2013 և 2014 թվականներին Վիքիմեդիա Շվեդիան այնտեղ կազմակերպել է իր տարեկան ժողովը, իսկ 2014 թվականին ArkDes- ում կայացել է «Meet Wikipedia» միջոցառումը[19]։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիերան Լոնգ, 2017-[20]
- Կերստին Բրունբերգ, ժամանակավոր տնօրեն, 2014, հուլիս - 2015, հուլիս[7]
- Լենա Ռահոլտ, 2009-2014, հուլիս[21]
- Բիտ Նիգրեն, 1999-2008[22]
- Յորան Լինդվալ, 1985-1999
- Բենգտ Օ. Հ. Յոհանսոն, 1966-1977
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ցուցահանդեսների շենք
-
Ցուցահանդեսների շենք
-
Վարչական շենք
-
Վարչական շենք
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մշտական ցուցահանդեսների սրահ
-
Հին Կատարինա վերելակի մոդել
-
«Ժան Պոլ Գյունտերի նորաձևության աշխարհը. մայթից մինչև պոդիում» ցուցահանդես, 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Public register of government agencies in Sweden
- ↑ https://www.statskontoret.se/contentassets/73dfde44d5bc4cffaace77dd47226c69/arsarbetskrafter-i-staten-oppna-data_webben.xlsx
- ↑ Om oss (շվեդերեն)
- ↑ http://www.sverigesmuseer.se/wp/wp-content/uploads/2016/01/Besöken-2015_rikspress_bilaga_uppd160114.pdf
- ↑ http://www.sverigesmuseer.se/wp/wp-content/uploads/2017/01/RSM_besoksunders-2016_rikspress.pdf — The Association of Swedish Museums, 2017.
- ↑ 7,0 7,1 7,2 «Statens centrum för arkitektur och design». www.regeringen.se (Swedish). Government of Sweden. էջեր 6–17. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ «MODERNA MUSEET, ARKITEKTURMUSEET (EXERCISHUSET) (akt.)». www.bebyggelseregistret.raa.se. Swedish National Heritage Board. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 9,0 9,1 Moneo, Rafael; Mårtelius, Johan; Jewson, William; Lidman, Åke E:son (1998). Modern Museum and Swedish Museum of Architecture in Stockholm (Swedish). Stockholm: Arkitektur. ISBN 91-87214-76-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Schiratzki, Malin. «Kasper Salinpriset till Arkitekturmuseum» (PDF). www.sfv.se. National Property Board of Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Boxen – ArkDes utställningsrum med samtida design och arkitektur». ArkDes – Sveriges nationella centrum för arkitektur och design (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Boxen at ArkDes / Dehlin Brattgård Arkitekter». ArchDaily (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Utställningar». www.arkdes.se. ArkDes. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Rörby, Martin (2004). Arkitektur i Sverige: funktion, konstruktion och estetik genom tiderna. Stockholm: Arkitekturmuseet. ISBN 9185460702.
- ↑ «Utställningar». ArkDes – Sveriges nationella centrum för arkitektur och design (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Arkitekturmuseets bibliotek». www.archive-se.com. HISS. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ Fröjd, Mattias (2012 թ․ նոյեմբերի 20). «Einar Mattsson-stipendiater är utsedda». www.fastighetsnytt.se (Swedish). Fastighetsnytt. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Stockholm TT Spektra (2011 թ․ նոյեմբերի 2). «Arkitekturmuseum visar Gaultier». www.svd.se. Svenska Dagbladet. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Träffa Wikipedia». www.arkdes.se. ArkDes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Press release från the Ministry of Culture in Sweden». Government of Sweden. 2018 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ Fristorp, Mimmi (2008 թ․ դեկտեմբերի 19). «Lena Rahoult ny chef för Arkitekturmuseet». www.dn.se. Dagens Nyheter. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Andersson, Patrik (2012 թ․ ապրիլի 25). «Bitte Nygren». www.gp.se. Göteborgs-Posten. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zimm, Malin, ed. (2012). Om femtio år med Arkitekturmuseet [About fifty years with the Museum of Architecture]. Arkitekturmuseets årsbok, 99-0226497-2 ; 2010–2012 (Swedish). Stockholm: Arkitekturmuseet. ISBN 9789185460861.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարապետության և դիզայնի շվեդական կենտրոն» հոդվածին։ |
|