Կատարինա վերելակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Katarinahissen from Katarinavägen 2005-08-09.JPG
Կոորդինատներ: 59°19′12″ հս․ լ. 18°4′22″ ավ. ե. / 59.32000° հս․. լ. 18.07278° ավ. ե. / 59.32000; 18.07278

Կատարինա վերելակ (շվեդ.՝ Katarinahissen, Կատարինահիսեն), ուղևորատար վերելակ Ստոկհոլմում, որ միացնում է Սլուսեն շրջանը (ամբարտակի տարածք) Սյոդերմալմի բարձունքներին: Շվեդիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է: Վերելակը կարճ ճանապարհ է Կատարինավագենի (շվեդ.՝ Katarinavägen), Սլուսենի (շվեդ.՝ Slussen) և Մոսբեք հրապարակ (շվեդ.՝ Mosebacke torg) միջև: Սլուսենից ավելի քան 30 մետր բարձրությամբ դիտման հարթակից բացվում է Գամլաստանի և հարակից ջրային տարածքի ընդարձակ համայնապատկեր:

Բնօրինակ վերելակը կառուցվել է 1881 թվականին, սակայն ներկայիս կառուցվածքը տեղծվել է Սլուսեն տրանսպորտային հերթափոխի վերակառուցման ժամանակ՝ 1936 թվականին: Վերելակը փակվել է 2010 թվականից` շինարարության մեջ անվտանգության պատճառով: Վերելակի կառուցվածքը նորոգելուց հետո այն կվերսկսի շահագործումը 2019 թվականին[1]:

Հին վերելակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին ինժեներ Կնուտ Լինդմարկին թույլ տվեցին կառուցել վերելակ և կամուրջ Ստադսգարդենի և Մոսբեք հրապարակի (շվեդ.՝ Mosebacke torg) միջև, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ տեղաշարժվեն Սյոդերմալմի տարբեր բարձունքների միջև: Վերելակը բացվեց 1883 թվականի մարտի 19-ին: Առաջին ամսվա ընթացքում մոտավորապես 1500 ուղևոր ամեն օր բարձրացել է վերելակ: Այդ ժամանակ դեպի վեր բարձրանալու արժեքը կազմել է 5, իսկ իջնելը՝ 3 օրե (շվեդ.՝ öre):

Վերելակը և կամուրջը կառուցել է բելգիական Lecoq & Comp ընկերությունը՝ օգտագործելով ամերիկյան Weeks & Halsey ֆիրմայի մեխանիզմը: Բնօրինակ շոգեշարժիչը 1915 թվականին փոխարինվել է էլեկտրական շարժիչով[2]:

Վերելակը ցուցադրվում է Նոբելյան մրցանակը ֆիլմի տեսարաններում, գլխավոր դերում՝ Փոլ Նյուման[3]:

Վերելակի բոլոր ժամանակի լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stockholms stad: Nu startar renoveringen av Katarinahissen Läst 2014-12-2.
  2. "Slussen", Stockholms Stad website, accessed 10 June 2009
  3. Приз (1963)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]