Վերելակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերելակ, ընդհատ գործողության ստացիոնար վերահան, որի խցիկը կամ պլատֆորմը շարժվում են ուղղաձիգ՛ բոլոր կողմերից ցանկապատված հորանում տեղադրված կոշտ ուղղորդիչներով։ Տարբերում են 320-2400 կիլոգրամ բեռնունակությամբ մարդատար (սովորական, արագընթաց, հիվանդանոցային) և մինչև 10 տոնա բեռնունակությամբ բեռնատար (ընդհանուր նշանակման և հատուկ) վերելակներ։ Մարդատար վերելակի սխեման է՝

  • մեքենայական խուց,
  • կարապիկ,
  • աշխատանքային ճոպաններ,
  • կախոց,
  • որսիչներ,
  • խցիկ,
  • կողմնատար,
  • ծայրակալ,
  • հորան,
  • խցիկի ուղղորդիչներ,
  • հակակշռի ուղղորդիչներ,
  • ․ հակակշիռ,
  • բուֆեր,
  • մերձափոս,
  • ձգիչ ճախարակ,
  • արագության սահմանափակիչի ճոպան,
  • արագության սահմանափակիչ,
  • մագնիսական կայան

Վերելակի արագությունը 0,5-4 մետր վայրկյան է (եզակի կոնստրուկցիաներում՝ 7 մետր վայրկյան), բեռնատարինը՝ 0,18-1,5 մետր վայրկյան։ Վերելքի բարձրությունը 150 մետր է և ավելի։ Վերելակի նախատիպերը գոյություն են ունեցել Հին Հռոմում դեռես մեր թվարկությունից առաջ 1-ին դարում։ Ռուսաստանում առաջին մարդատար վերելակները կառուցվել են 18-րդ դարի կեսերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 400