Թագավորական մետաղադրամների գրասենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Թագավորական մետաղադրամների գրասենյակ
Myntkabinettet.jpg
Տեսակդրամագիտական հավաքածու և ազգային թանգարան
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրԳամլա ստան
ՓողոցՍլոտսբակեն
Մասն էՇվեդիայի ազգային պատմական թանգարաններ
Հիմնադրված է1572
Կոորդինատներ: 59°19′34.284000099989″ հս․ լ. 18°4′22.440000100002″ ավ. ե. / 59.32619000002777199° հս․. լ. 18.07290000002777930° ավ. ե. / 59.32619000002777199; 18.07290000002777930
Պաշտոնական կայք

Թագավորական մետաղադրամների գրասենյակ (շվեդ.՝ Kungliga Myntakabinettet), դրամագիտական թանգարան, որը գտնվում է Ստոկհոլմի պատմական կենտրոնում և համարվում է Շվեդիայի հնագույն թանգարաններից մեկը: Թանգարանը նվիրված է փողի և, ընդհանրապես, տնտեսության պատմությանը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնադիրը համարվում է արքա Յուհան III-ը, որը հավաքում էր հին շվեդական մետաղադրամներ, որպեսզի հիմնավորի Շվեդիայի ազգային գերբի վրա երեք թագեր պատկերելու իրավունքը: Պարզվում է, որ երեք թագերը շվեդական մետաղադրամների վրա պատկերվել են սկսած 16-րդ դարից: Մինչև 1630 թվականը հավաքածուում հաշվառվում էր ընդամենը 57 մետաղադրամ և մեդալ: Տարիների ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվել է նվիրատվությունների, այլ հավաքածուների ձեռք բերման և պեղումների ընթացքում հայտնաբերված առարկաների հաշվին: Կարևոր ձեռքբերում կատարվեց 1974 թվականին, երբ Մետաղադրամների գրասենյակը ձեռք բերեց մեծ քանակությամբ տարբեր բանկային փաստաթղթեր (բաժնետոմսեր, հավաստագրեր և այլն): Թանգարանի հավաքածուն համալրվեց ավելի քան 18000 արծաթե մետաղադրամներով Ստոկհոլմի կենտրոնում 1741 թվականին թվագրված «The Lohe Hoard» գանձի հայտնաբերումից հետո[2]:

Ներկայումս թանգարանային հավաքածուում հաշվառված են շուրջ 600000 մետաղադրամներ, թղթադրամներ, մետաղանիշեր, պարտավորագրեր, հավաստագրեր, բաժնետոմսեր, դրամապանակներ և այլ նյութեր: Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում առաջին շվեդական պղնձե մետաղադրամները, որոնք հատվել են 10-րդ դարի վերջին, Օլաֆ Սկետկոնունգ թագավորի օրոք, 1644 թվականին Քրիստինա թագուհու օրոք հատված 19,7 կգ քաշով մետաղադրամը, 1661 թվականին տպագրված Ստոկհոլմի Բանկի՝ աշխարհում առաջին թղթադրամները, Վայմարյան հանրապետության ժամանակաշրջանի դրամներ, Նոբելյան մեդալներ:

Թանգարանի հիմնական բաժիններն են`

  • Համաշխարհային դրամներ
  • Շվեդական մետաղադրամներ
  • Խնայողական բանկեր և խնայատուփեր
  • Պետական ֆինանսներ
  • Մեդալների արվեստ
  • Գանձերի մոգություն
  • Tally Up! (բաժին երեխաների համար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «61-62 (Nordisk familjebok / Uggleupplagan. 19. Mykenai - Norrpada)»։ runeberg.org (շվեդերեն)։ 1913։ Վերցված է 2019-09-16 
  2. «The museum and the mission»։ Royal Coin Cabinet։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-20-ին։ Վերցված է 2007-02-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]