Նոբելյան թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոբելյան թանգարան
Nobelmuseet 2009.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրԳամլա ստան
Ղեկավարության նստավայրՍտոկհոլմ, Շվեդիա
ՀասցեStortorget 2, 103 16 StockholmStortorget?
Հիմնադրված էապրիլի 1, 2001[1]
Կայքnobelprizemuseum.se

Նոբելյան թանգարան (շվեդ.՝ Nobelmuseet), գտնվում է նախկին Ֆոնդային բորսայի շենքում (Börshuset), կենտրոնական Ստոկհոլմի հին քաղաքում՝ Գամլա Ստանի (հին քաղաք) Ստուրտորեթ (Մեծ հրապարակ) հրապարակի հյուսիսային կողմում: Նույն շենքում են գտնվում նաև Շվեդական ակադեմիան և Նոբելի գրադարանը: Նոբելյան թանգարանում պահվում են տեղեկություններ Նոբելյան մրցանակի և Նոբելյան մրցանակակիրների, ինչպես նաև տեղեկություններ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի (1833–1896) մասին: Թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներառված են Նոբելյան դափնեկիրների կողմից նվիրաբերված բազմաթիվ նմուշներ, որոնք ներկայացված են անձնական կյանքի պատմությունների հետ միասին[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան թանգարանը Ստոկհոլմում

Նոբելյան թանգարանը բացվել է 2001 թվականի գարնանը՝ Նոբելյան մրցանակի 100-ամյակի կապակցությամբ: Ըստ թանգարանի մանիֆեստի՝ թանգարանի մտադրությունն է վառ պահել «Նոբելյան դափնեկիրների և նրանց ձեռքբերումների, ինչպես նաև Նոբելյան մրցանակի և Ալֆրեդ Նոբելի» կենդանի հիշատակը: Այս նպատակին հասնելու համար թանգարանն առաջարկում է ցուցահանդեսներ, կինոնկարներ, թատերական ներկայացումներ և գիտությանը վերաբերող բանավեճեր. ի լրումն բիստրոյի և խանութի: Թանգարանային ցուցահանդեսներում ներկայացված են անվանի Նոբելյան դափնեկիրներ, ինչպիսիք են՝ Մարի Կյուրին, Նելսոն Մանդելան, Ուինսթոն Չերչիլը[3][4]:

Թանգարանում հաճախ առաջարկվում են ստեղծագործական ցուցահանդեսներ, ինչպիսիք են՝ «Գիտության ուրվագծեր», 42 Նոբելյան դափնեկիրների լուսանկարների ցուցահանդես, որոնք լուսանկարվել են իրենց Նոբելյան հայտնագործության ուրվագծով: Այս ցուցահանդեսը ներկայացվել է նաև աշխարհի այլ վայրերում՝ Դուբայում և Սինգապուրում The Museum frequently offers creative exhibitions such as “Sketches of science”, a photo exhibition with 42 Nobel Laureates photographed with their own sketch of[5][6]:

Նախորդ ցուցահանդեսների ընթացքում Նոբելյան թանգարանում ներկայացված ֆուլլերենի մոդելը

Այն այցելուների համար, ովքեր ցանկանում են թանգարանից մի կտոր տուն բերել, կարող են այցելել հուշանվերների խանութ, որտեղ կան Ալֆրեդ Նոբելի և թանգարանի վերաբերյալ իրեր: Ամենատարածված իրերից մեկը Ալֆրեդ Նոբելի ոսկե մեդալն է, որը պատրաստված է մուգ շոկոլադից: Մյուսը շվեդական «դինամիտ» քաղցրավենիքն է, որը համեմված է jalapeño պղպեղով: 2011 թվականին հուշանվերների խանութը համագործակցել է նկարիչ Արտան Մանսուրիի հետ, ով ստեղծել է նկարներ, որոնք խորհրդանշում են Ալֆրեդ Նոբելի կյանքը: Դրանից բացի, խանութն առաջարկում է կրթական շատ խաղալիքներ երեխաների համար, գրքեր Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից և նրանց մասին, ինչպես նաև եզակի իրեր, որոնք կարելի է գտնել միայն Նոբելյան թանգարանի խանութում[7][8]:

Թանգարանում գործում է նաև Նոբել բիստրոն, որտեղ կան Նոբելյան շոկոլադ, շվեդական տորթեր, ինչպես նաև ճաշ ու ընթրիք: Բիստրոյում մատուցվում է նաև Նոբելյան պաղպաղակ, որը կարելի է համտեսել միայն Նոբելյան Բիստրոյում: Նոբելյան պաղպաղակի հետ կատարյալ է Նոբելյան թեյը, որը սովորաբար ամեն տարի մատուցվում է Նոբելյան բանկետի ժամանակ[9][10]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://twitter.com/NobelMuseum/status/579946552787103744
  2. «Stockholm’s Free Museums: The Nobel Museum»։ stockholmonashoestring։ Վերցված է November 1, 2017 
  3. «Nobelmuseet»։ routesnorth.com։ Վերցված է November 1, 2017 
  4. «The Nobel Museum»։ stockholm.com։ Վերցված է November 1, 2017 
  5. “Sketches of science”
  6. «About the Nobel Museum»։ Nobel Museum։ Վերցված է 2007-03-18 
  7. Nobel Creations
  8. Nobel Museum Gift Shop
  9. Bistro Nobel
  10. «The Nobel Museum»։ vikingline.com։ Վերցված է November 1, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]